Արվեստակիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արվեստակիրներ
Արվեստակիրներ.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրփաստավավերագրական ֆիլմաշար
Թվական2009, 2010, 2011, 2012
Լեզուհայերեն
ՌեժիսորԳարիկ Մաշկարյան, Վահե Յան, Դավիթ Բաբայան, Սոնա Ալեքսանյան, Արմեն Երիցյան
ՊրոդյուսերՌուբեն Ջաղինյան
Սցենարի հեղինակՍոնա Ալեքսանյան, Հայկ Համբարձումյան, Օֆելյա Զաքարյան, Արմեն Երիցյան, Սվետլանա Ռոդինա
ԿինոընկերությունSharm Pictures

«Արվեստակիրներ», վավերագրական կինոնկարներից կազմված ֆիլմաշարեր այն ճանաչված անհատների մասին, որոնք նշանակալի հետք են թողել ազգային մշակույթում և ում համբավը դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարները նախատեսված են լայն լսարանի համար։ Ունենալով պատմողական բնույթ՝ դրանք նաև որոշակի ինտրիգ են պարունակում. ներկայացնում են ոչ թե տվյալ անհատի՝ արտաքին փայլ ունեցող, կատարյալ կերպարը, այլ մարդուն, ով ապրում է թե՛ իր անձնական, թե՛ իր դարաշրջանի կրքերով։ Ի տարբերություն ստանդարտ, հղկված կերպարների՝ այս կինոնկարների հերոսներն իրենց կասկածներով, ստեղծագործական փնտրտուքներով, ուժեղ ու թույլ կողմերով ապրող մարդիկ են, ում խորթ չեն մոլորությունները։ Սակայն նրանք միշտ հավատարիմ ու նվիրված են իրենց տաղանդին։ «Արվեստակիրներ» ֆիլմաշարը բաղկացած է 2 շարքից՝ 12-ական ֆիլմերից։

Շարք 1[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արվեստակիրներ» ֆիլմաշարի 1-ին շարքի ֆիլմերն են՝ Մեր քաղաքապետը, Հայկական ջազի պատմություն, Քարացած մեղեդի, Պատգամ, Մի կյանք պարի մեջ, Դյադյա Վալյա, Կյանքը պարգև է, Հրաշագործի կյանքը, Վերջին Հարցազրույցը, Երգում է Գոհար Գասպարյանը, Մեղեդի, Վարդագույն քաղաքի վերջին հիպպին։ Ֆիլմերը եթեր են հեռարձակվել 2011 թվականին։

Մեր քաղաքապետը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեր քաղաքապետը (ֆիլմ)» վավերագրական կինոնկար է Երևանի քաղաքապետ (1962-1975 թթ.) Գրիգոր Հասրաթյանի մասին։

Հայկական ջազի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայկական ջազի պատմությունը» վավերագրական կինոնկար է հայ անվանի ջազային երաժիշտների մասին։

Քարացած մեղեդի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քարացած մեղեդին» մեծանուն նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի մասին պատմող վավերագրական կինոնկար է, որ նկարահանվել է նրա 110-ամյակի կապակցությամբ։

Պատգամ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատգամ» վավերագրական կինոնկարը բանաստեղծուհի և խոշոր հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի կյանքի և ստեղծագործության մասին է։

Մի կյանք պարի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մի կյանք պարի մեջ» վավերագրական կինոնկարը Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի կյանքի և ստեղծագործության մասին է։

«Դյադյա» Վալյա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դյադյա» Վալյա» վավերագրական կինոնկարը խաղարկային և անիմացիոն ֆիլմերի բեմադրող-նկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի կյանքի և ստեղծագործության մասին է։

Կյանքը պարգև է[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կյանքը պարգև է» վավերագրական կինոնկար է՝ նվիրված հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի մշակույթի և սպորտի նախարար (1954-1986 թ.թ.), Հայֆիլհարմոնիայի և «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, Հայաստանի պարի պետական անսամբլի և Ծաղկաձորի միջազգային մարզական բազայի հիմնադիր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանին։

Հրաշագործի կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրաշագործի կյանքը» վավերագրական կինոնկարը ռեժիսոր-կինովավերագրող, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի կյանքի և ստեղծագործության մասին է։

Վերջին հարցազրույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերջին հարցազրույցը» վավերագրական կինոնկար է արվեստաբան, Երևանի մանկական ստեղծագործության թանգարանի և Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի կյանքի և ստեղծագործության մասին։

Երգում է Գոհար Գասպարյանը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երգում է Գոհար Գասպարյանը» վավերագրական կինոնկարը հայ մեծահամբավ երգչուհի (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանի կյանքի և ստեղծագործության մասին է։

Մեղեդի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեղեդի» վավերագրական կինոնկարը Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և տնօրեն, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի կյանքի և ստեղծագործության մասին է։

Վարդագույն քաղաքի վերջին հիպպին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վարդագույն քաղաքի վերջին հիպպին» վավերագրական կինոնկար է անվանի մուլտիպլիկատոր, ռեժիսոր և սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Սահակյանցի կյանքի և ստեղծագործության մասին։

Շարք 2[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արվեստակիրներ» ֆիլմաշարի 2-րդ շարքի ֆիլմերն են՝ Հող և սեր, Անհաղթ աքլորը, Հնչյունի տարածություն, Այց նկարչին, Տուն, որը կոչվում է թատրոն, Երկու մուսաների ծառան, Առնո, Ամպերի մեջ արև տեսեք, Կոմիտասի կորուսյալ աղջիկը, Մալխաս, Իմ արմատները, Հուսո առագաստ։ Ֆիլմերը եթեր են հեռարձակվել 2012 թվականին։

Հող և սեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հող և սեր» վավերագրական կինոնկարը կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Ամիրխանյանի կյանքի և ստեղծագործության մասին է։ Սցենարը՝ Սոնա Ալեքսանյանի, ռեժիսոր՝ Վահե Յան։

Անհաղթ աքլորը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անհաղթ աքլորը» վավերագրական կինոնկարը հանդիսատեսի կողմից սիրված, հանրահայտ դերասան, սցենարիստ և ռեժիսոր Երվանդ Մանարյանի կյանքի և ստեղծագործության մասին է։

Հնչյունի տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հնչյունի տարածությունը» վավերագրական կինոնկար է կոմպոզիտոր, Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր (1992-1995), «Նռան գույնը», «Աշնանային պաստորալ», «Մենք ենք, մեր սարերը», Բ. Հովհաննիսյանի «Տերը» (1983) «Ճերմակ անուրջներ», «Մեր մանկության տանգոն» և շատ ու շատ ուրիշ ֆիլմերի երաժշտության հեղինակ, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի կյանքի և ստեղծագործության մասին։

Այց նկարչին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այց նկարչին» վավերագրական կինոնկարը թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանի կյանքի և ստեղծագործության մասին է։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Արմեն Երիցյանն է։

Տուն, ոը կոչվում է թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տուն, ոը կոչվում է թատրոն» վավերագրական կինոնկարը Երևանի կամերային թատրոնի ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանի կյանքի և ստեղծագործության մասին է։ Սցենարի հեղինակը Սոնա Ալեքսանյանն է, ռեժիսորը՝ Գարիկ Մաշկարյանը։

Երկու մուսաների ծառան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկու մուսաների ծառան» դաշնակահար և քանդակագործ՝ ականավոր հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի քանդակի հեղինակ Դավիթ Բեջանյանի կյանքի և ստեղծագործության մասին է։

Առնո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առնո» վավերագրական կինոնկարը հանրահռչակ հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության (1971) և Հայաստանի Խորհրդային Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի կյանքի և ստեղծագործության մասին է։ Հեղինակներն են՝ Նիկոլայ Դավթյանը, Հրաչիկ Հարությունյանը, Անի Դավթյանը, Նորա Դանիելյանը և «Շարմ Հոլդինգ»-ի ստեղծագործական խումբը։

Ամպերի մեջ արև տեսեք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամպերի մեջ արև տեսեք» վավերագրական կինոնկարը Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար (1968 – 1990), ՀՀ վաստակավոր արտիստ, Վանուշ Խանամիրյանի կյանքի և ստեղծագործության մասին է։

Կոմիտասի կորուսյալ աղջիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոմիտասի կորուսյալ աղջիկը» վավերագրական կինոնկար է երգչուհի, հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի կյանքի և ստեղծագործության մասին։

Մալխաս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մալխաս»-ը վավերագրական կինոնկար է ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի կյանքի և ստեղծագործության մասին։

Իմ արմատները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ արմատները» վավերագրական կինոնկար է նկարչուհի, երգչուհի, բանաստեղծուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։

Հուսո Առագաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուսո Առագաստ» վավերագրական ֆիլմը կինոնկարգրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանի կյանքի և ստեղծագործության մասին է։

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստներ՝ Սոնա Ալեքսանյան, Հայկ Համբարձումյան, Օֆելյա Զաքարյան, Արմեն Երիցյան, Սվետլանա Ռոդինա
  • Ռեժիսորներ՝ Գարիկ Մաշկարյան, Վահե Յան, Դավիթ Բաբայան, Սոնա Ալեքսանյան, Արմեն Երիցյան
  • Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
  • Նախագիծն իրականացվել է «Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամի մասնակցությամբ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]