Սուրեն Չանչուրյան
Արտաքին տեսք
| Սուրեն Վարազդատի Չանչուրյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 23, 1937 |
| Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մարտի 4, 2009 (71 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
| Մասնագիտություն | պարող, պարուսույց |
| Պարգևներ և մրցանակներ | |
Սուրեն Վարազդատի Չանչուրյան (սեպտեմբերի 23, 1937, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 4, 2009, Երևան, Հայաստան), հայ պարող, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ 1958 թվականից եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար, 1993-2005 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար։
Առանձնանում են «Կինտոներ», «Սարդարապատ», «Ղանթար» և այլ պարերի՝ Սուրեն Չանչուրյանի կատարումները։ Բեմադրել է «Ով Հայոց աշխարհ», «Ցնծության պար», «Սայաթ-Նովա» պարերը։ Անսամբլի հետ ելույթներ է ունեցել 40-ից ավելի երկրներում[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1973
- Մովսես Խորենացու մեդալ, 2001
- «Վարպետ» ոսկե մեդալ, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.