Վանուշ Խանամիրյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանամիրյան (այլ կիրառումներ)
| Վանուշ Խանամիրյան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 5, 1927[1][2] |
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Մահացել է | հոկտեմբերի 5, 2011 (83 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1941)[1] |
| Մասնագիտություն | բալետի պարող և բալետմայստեր |
| Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի պարի պետական անսամբլ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վանուշ Խանամիրյան (նոյեմբերի 5, 1927[1][2], Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 5, 2011, Երևան, Հայաստան), պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Հորը գնդակահարել են ստալինիզմի տարիներին[3]։ Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, նույն թվականին կատարել է առաջին գլխավոր դերը՝«Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ։ Աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1968-1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։ Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ՝ «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Արամ Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» և այլն։ 2000 թվականից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը։ 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին՝ «Բարդիներ» պարախումբը[4]։
Երվանդ Քոչարը «Սասունցի Դավիթ» արձանի դեմքը կերտել է Վանուշ Խանամիրյանի խաղացած Դավիթի կերպարից։
Կինը՝ Վիկտորիա Խանամիրյան (Ռոդնյանսկայա), դուստրը՝ Գայանե։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1963
- Մովսես Խորենացու մեդալ, 1998
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 490.
- ↑ 100 մոնոլոգ. «Զայրանում եմ, որ հայերը հանգստանում են Թուրքիայում»․ Վանուշ Խանամիրյան
- ↑ «Խանամիրյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանումիրյան։ [Կյանքն ու գործունեությունը] / Կ.Մ. Մկրտչյան; Խմբ.՝ Ռ. Դավթյան; Երևան, 1981
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանուշ Խանամիրյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 11)։ |
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտներ
- Երևանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բալետի արտիստներ
- Հայ բալետմայստերներ