Արմավաթուփ աղվեսագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավաթուփ աղվեսագի
Արմավաթուփ աղվեսագի
Արմավաթուփ աղվեսագի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Կարմրանազգիներ (Tamaricaceae)
Ցեղ Արմավաթուփ (Myricaria)
Տեսակ Արմավաթուփ աղվեսագի (M. bracteata)
Միջազգային անվանում
Myricaria bracteata

Արմավաթուփ աղվեսագի (լատին․՝ Myricaria bracteata), կարմրանազգիների ընտանիքի, արմավաթուփ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ փոքր թուփ է՝ 1-2 մ բարձրությամբ։ Տերևները գծանման կամ գծանշտարաձև են, 0,1-0,6 սմ երկարությամբ և մինչև 1 մմ լայնությամբ, տափակ կամ թեթևակի սրածայր։ Ողկույզները մեծ մասամբ գագաթնային են, խիտ, գրեթե հասկանման, 5-18 սմ երկարությամբ և 1-1,5 սմ լայնությամբ։ Ծաղիկները վարդագույն են։ Պտուղները մանր տուփիկներ են։ Ծաղկում է մայիս-հուլիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Խոնավասեր է, պահանջկոտ հողի նկատմամբ, ցրտադիմացկուն և լուսասեր։ Տերևները պարունակում են 83,3 միլիգրամ/տոկոս վիտամին C: Կեղևը պարունակում է 8-17% դաբաղանյութեր, որոնք օգտագործվում են կաշվի արտադրության բնագավառում։

Էկոլոգիական խումբը՝ XIIբ։ Մշակության հավանական շրջանները՝ 1-32:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Իրանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, Ճապոնիայում, Չինաստանում։ ՀՀ-ի տարածքում աճում է Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի, Շամշադինի, Նոյեմբերյանի, Իջևանի, Գուգարքի շրջաններում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Վայքում, Սյունիքում, Մեղրիում, նախալեռներից մինչև 2200 մ բարձրության վրա, գետափերին, կիրճերում, չորացած գետահովիտներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի կեղևը օգտագործում են սև ներկ ստանալու համար։ Լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ. բույսի կանաչ զանգվածի եփուկը օգտագործում են կանացի հիվանդություններ բուժելու նպատակով։ Օգտագործում են որպես կենդանի ցանկապատ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (241-242)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաթուփ աղվեսագի» հոդվածին։