Արմավաթուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավաթուփ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Կարմրանազգիներ (Tamaricaceae)
Ցեղ Արմավաթուփ (Myricaria)
Desv.

Արմավաթուփ, մուրտ (լատին․՝ Myricaria), կարմրանազգիների ընտանիքի տերևաթափ թփերի և կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 10, Հայաստանում՝ 1 տեսակ՝ արմավաթուփ աղվեսագի (M. alopecuroides

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը շագանակամոխրագույն է, բարձրությունը՝ 1, 5-2 մ։ Տերևները մանր են, նստադիր, գծանշտարաձև, ամբողջաեզր, ընձյուղի երկայնքով խիտ դասավորված։ Ծաղկաբույլը հասկ է, ծաղիկները՝ վարդագույն, կարմիր կամ սպիտակ։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր (հիմնականում՝ կեղևում), վիտամին C (տերևներում)։ Բույսի կանաչ մասերի եփուկն օգտագործում են կանանց հիվանդությունների ժամանակ։ Խոնավասեր է, պահանջկոտ է հողի նկատմամբ, ցրտադիմացկուն է և լուսասեր։ Բույսի կեղևը գործածում են սև ներկ ստանալու համար։ Լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ։

Կանաչ շինարարությունում այն օգտագործում են որպես կենդանի ցանկապատ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Իրանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, Ճապոնիայում, Չինաստանում, ինչպես նաև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետափերին, չոր գետահովիտներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունըան Լ․Վ․, Քո շրջապատի թփերը, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաթուփ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմավաթուփ» հոդվածին։