Արծրուն Բերբերյան
Արծրուն Բերբերյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1925[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունվարի 1, 1994[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ոսկերիչ |
Աշխատավայր | Ժողովրդական արվեստի թանգարան և Էրեբունի թանգարան |
Արծրուն Արմենակի Բերբերյան (դեկտեմբերի 22, 1925[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 1, 1994[1], Երևան, Հայաստան[1]), հայ արծաթագործ։ Մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ, փիրուզ և այլն), թանկարժեք քարերի, ապակու, փայտի գեղեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիա և այլն) ստեղծել է վզնոցներ, սկուտեղներ, սափորներ, զարդաքանդակներ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծրուն Բերբերյանը ծնվել է 1925 թվականին, Թիֆլիսում, 1914 թվականին Վանից ներգաղթած և Թիֆլիսում հաստատված Բերբերյանների ընտանիքում։ Բերբերյանները տեղափոխվել են Թավրիզ, որտեղ հայկական դպրոցների փակվելու պատճառով Արծրունի ուսումը կիսատ է մնացել։ Հայրը նրան տվել է արհեստ սովորելու Թավրիզում հաստատված վանեցի արծաթագործների մոտ։ Աշակերտել է արծաթագործներ Ատոմ Սապոնջյանին և Փանոս Ժամհարյանին։ 1946 թվականին մեկնել է Թեհրան, որպես վարպետ աշխատել Խոսրով Կոտիկյանի արհեստանոցում։ 1956 թվականին Պարսկաստանից ներգաղթել է Հայաստան, զբաղվել Ուրարտական-Արարատյան արվեստի վերականգնմամբ։ Երևանում ընդգրկվել է ժողովրդական ստեղծագործողների տան աշխատանքներում, մետաղի գեղարվեստական մշակման դասեր տվել Երևանի ուսումնարաններից մեկում, Էրեբունի թանգարանում աշխատել որպես վերականգնող[3]
Մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ, փիրուզ և այլն), թանկարժեք քարերի, ապակու, փայտի գեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիա և այլն) ստեղծել է «Ծխախոտատուփ» (1942), «Ծաղկաման» (1944), «Բուրվառ» (1964), «Գավաթ» (1970), «Վան» (վզնոց, 1971), «Աղթամար» (սկուտեղ, 1972), «Արգիշտի» (սափոր, 1973), «Սափոր» (1976), «Թեյշեբա»[4] և այլն, նաև գեղարվեստական զարդաքանդակներ՝ («Կենաց ծառ» 1973, 1974)։ Գործերից պահվում են Սարդարապատի ազգագրական թանգարանում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), Սուրբ Էջմիածնի վեհարանում, ՀԺԱԹ-ում և այլուր[2]։
Բերբերյանի աշխատանքները՝ դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ գործեր, դիտել են Մոսկվայի, Լենինգրադի, Ռոտերդամի, Դորտմունդի, Ժնևի, Լոզանի, Ռեյկյավիկի, Հելսինկիի, Կոպենհագենի և այլ քաղաքների արվեստասերները։ Նրա մի շարք ստեղծագործություններ մշտապես ցուցադրվում են Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի, Դետրոյտի և այլ թանգարաններում։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերբերյանն արժանացել է ժողովրդական ստեղծագործողների հանրապետական, համամիութենական և միջազգային փառատոների դափնեկրի կոչման, պարգևատրվել դիպլոմներով, բրոնզե (1973) և ոսկե մեդալներով (1975, 1977)։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծրուն Բերբերյանը մահացել է 1994 թվականին, Երևանում։
Մեջբերումներ Ա. Բերբերյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրախ եմ... դուռը բացել ոսկեձեռ արծաթագործ վասպուրականցի հայրենակցիս։ Հրաշագործի, վաղեմի հեքիաթս վերակենդանացնողիս հեքիաթի դուռը բացեցի...Թատրոն եմ հրավիրում, Վանում հանդիպել եմ ցանկանում։ |
Երբ նայում ես Արծրուն Բերբերյանի աշխատանքներին, սիրտդ լցվում է հպարտությամբ հայրենիքիդ համար։ Նրա շատ աշխատանքներ կարող են իրավամբ տեղ զբաղեցնել համաշխարհային մշակույթի գլուծգործոցների կողքին։ Խոնարհվում և բարեմաղթում եմ քեզ քո վեհ գործում։ - Ալբերտ Ստեփանյան (նախարար, որի շնորհիվ հատկացվեց արվեստանոցը)[3]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 227.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 227։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Արծրուն Արմենակի Բերբերյան». matyan.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Գավաթ «Թեյշեբա»». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծրուն Բերբերյան։ Ալբոմ, Գրիգորյան Պերճ, Յազիչյան Ա. Գ, Սահակյան Մ. Վ., Երևան, Սովետական գրող, 1988։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծրուն Բերբերյան» հոդվածին։ |
|