Արբուն Տայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արբուն Տայան
Ծնվել է հունվարի 6, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}})
Ծննդավայր Պարտիզակ (Կոջաելի), Թուրքիա
Վախճանվել է ապրիլի 3, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:3|2|0}}) (71 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն թարգմանիչ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Մուրադ-Ռափայելյան վարժարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան
Աշխատավայր Սովետական Հայաստան, Գրական թերթ և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

Արբուն Տայան (1912, հունվարի 6 - 1983, ապրիլի 3), հայ թարգմանիչ, բանասեր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944-ից։ Ստորագրել է նաև Արբուն Տայեցի։

Ծնվել է Թուրքիայի Նիկոմեդիայի նահանգի Պարտիզակ գյուղաքաղաքում (Կ. Պոլսից ոչ հեռու)։ Նախնական կրթությունն ստացել է Մաքրիգյուղի նախակրթարանում, ապա ուսումը շարունակել Գատը գյուղի Մխիթարյան որբանոցում, որի տնօրենն էր իր հորեղբայրը՝ Մխիթարյան միաբան, բանասեր ու մանկավարժ Հ. Եսայի Տայեցին։

1922-ին տեղափոխվել է Իտալիա։ 1923-27-ին սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1928-ին տեղափոխվել է Միլան։ 1929-ին ներգաղթել է Հայաստան։ 1931-ին սովորել է Երևանի մանկավարժական մեկամյա դասընթացներում։ 1932-33-ին սովորել է Երևանի համալսարանում։ 1934-48-ին որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական Հայաստան», «Գրական թերթ», «Բանվորական Երևան» թերթերի և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ 1967-70-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ խմբագրական-հրատարակչական խորհրդում որպես խմբագիր, 1973-77-ին՝ արվեստի ինստիտուտում։ 1978-83-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ Դանտեի «Աստվածային կատակերգությոն» ամբողջական և վերամշակված թարգմանության ու մեկնաբանության համար 1979-ին արժանացել է մրցանակի։ Մահացել է Երևանում։[1]

Ա. Տայանի կատարած թարգմանությունները (իտալերենից և ֆրանսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանտե, Աստվածային կատակերգություն, առաջին մաս, Դժոխք, Երևան, Հայպետհրատ, 1947, 224 էջ։
  • Գի դը Մոպասան, Մի կյանք, Երևան, Հայպետհրատ, 1951, 276։
  • Դանտե Ալիգերի, Աստվածային կատակերգություն, Քավարան, Երևան, Հայպետհրատ, 1952, 264 էջ։
  • Օնորե դը Բալզակ, Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն, հատոր 1, գրքի մեջ մտնող «Շագրենի կաշի» երկը թարգմանել է Ա. Տայանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 775 էջ։
  • Օնորե դը Բալզակ, Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն, հատոր 3, գրքի մեջ մտնող «Գյուղական բժիշկը» երկը թարգմանել է Ա. Տայանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 840 էջ։
  • Դանտե Ալիգերի, Աստվածային կատակերգություն, երրորդ մաս, Դրախտ, Երևան, Հայպետհրատ, 1959, 217 էջ։
  • Անատոլ Ֆրանս, Սպիտակ քարի վրա։ Աստվածները ծարավի են։ Հրեշտակների ապստամբություն (վեպեր, գրքի մեջ մտնող «Աստվածները ծարավի են» վեպը թարգմանել է Ա. Տայանը), Երևան, Հայպետհրատ, 594 էջ։
  • Գի դը Մոպասան, Մահվան պես հզոր, Երևան, Հայպետհրատ, 1961, 258 էջ։
  • Պրոսպեր Մերիմե, Ընտիր նովելներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Տայանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 544 էջ։
  • Ֆրանսուա Մորիակ, Իժերի կծիկը, Երևան, Հայպետհրատ, 1964, 206 էջ։
  • Օնորե դը Բալզակ, Շագրենի կաշին, Երևան, Հայպետհրատ, 1964, 320 էջ։
  • Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 806 էջ։
  • Բենվենուտո Չելինի, Ֆլորենտացի մաեստրո Ջովաննի Չելլինիի որդի Բենվենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում, Երևան, «Հայաստան», 1974, 491 էջ։
  • Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն, երրորդ բարեփոխված հրատարակչություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 600 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 544-545