Ավստրիայի քաղաքացիական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրիայի քաղաքացիական պատերազմ
գերմ.՝ Österreichischer Bürgerkrieg
Bundesarchiv Bild 102-00805, Wien, Februarkämpfe, Bundesheer 2.jpg
Ավստրիայի դաշնային բանակի զինվորները Վիեննայում, փետրվարի 12, 1934 թվական
Թվական Փետրվարի 12, 1934թ. - փետրվարի 16, 1934թ.
Վայր Ավստրիայի Առաջին Հանրապետության խոշոր քաղաքներ
(Վիեննա, Գրաց, Վիներ Նոյշտադտ (Ավստրիա), Բրուկ ան դեն Մուրե, Շտայր և Յուդենբուրգ)
Արդյունք Ավստրոֆաշիզմների հաղթանակ
Բազմակուսակցական համակարգի վերացում
Հայրենասիրական ճակատիի կողմից միակուսակցական իշխանության հաստատում
Հակառակորդներ
ԱՍԴԿ
Ավստրիա Ավստրիա Ավստրիայի Առաջին Հանրապետություն
Հրամանատարներ
Ռիչարդ Բերնասչեկ
Լյուդվիգ Բերնասչեկ
Էնգելբերտ Դոլֆուս
Էմիլ Ֆեյ
Կողմերի ուժեր
80.000 ամբողջ Ավստրիայում[1]
17.500 զինվոր Վիեննայում[2]
Դաշնային բանակ, ոստիկանություն, ժանդարմերիա, Հեյմվեհրի ռազմականացված ջոկատներ

1934 թվականի փետրվարյան ապստամբություն Ավստրիայում (գերմ.՝ Februarkämpfe 1934, Ավստրիայի քաղաքացիական պատերազմ, գերմ.՝ Österreichischer Bürgerkrieg), զինված բախումներ Ավստրիայի Առաջին Հանրապետությունում ձախակողմյան սոցիալ-դեմոկրատների և աջակողմյան խմբավորումների միջև, որը տեղի է ունեցել 1934 թվականի փետրվարի 12-ից 16-ին: Ընդհարումները տեղի են ունեցել Վիեննա, Գրաց, Վիներ Նոյշտադտ (Ավստրիա), Բրուկ ան դեն Մուրե, Շտայր և Յուդենբուրգ քաղաքներում: Աջակողմյան խմբավորումներին աջակցում էին ոստիկանության և բանակի ստորաբաժանումները: Բախումների հետևանքով երկու կողմից սպանվեց կամ անհետ կորավ մինչև 1600 մարդ[3][4][5]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից և երկրում խորհրդարանական հանրապետություն հաստատելուց հետո (սկզբնական շրջանում Գերմանական Ավստրիա) Առաջին Ավստրիական Հանրապետության քաղաքական դաշտը վերածվեց անհանդուրժողաբար իրար դեմ պայքարող երկու քաղաքական կուսակցությունների՝ սոցիալ-դեմոկրատների և աջակողմյան կուսակցությունների դաշինքի միջև պայքարի թատերաբեմ:Սոցիալ դեմոկրատներին աջակցում էր քաղաքային պրոլետարիատը (հիմնականում Վիեննայում), իսկ աջերինսատարում էին կաթոլիկ եկեղեցին, գյուղացիությունն ու մանր բուրժազիան (քրիստոնեա-սոցիալիստներ, հետագայում՝ Հայերնասիրական ճակատ)[3]:

Բացի խորհրդարանական կուսակցություններից, և՛ ձախերը, և՛ աջերը իրենց ենթակայության ներքո ունեին նաև ռազմականացված խմբավորումներ, որոնք իրենց շարքերում ունեին Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից հազարավոր զինվորներ[3]՝

ձախեր
աջեր
  • «Հայրենիքի պաշտպանության միություն» (գերմ.՝ Heimwehr, Հեյմվեհր)՝ աշխարհազորայիններ,
  • «Զինվորների միություն» (գերմ.՝ Frontkämpfervereinigung):

1921 թվականից երկու կողմերի համախոհների միջև տեղի ունեցող ընդհարումները սովորական երևույթ էին դարձել: Այնուամենայնիվ մինչև 1927 թվականը ընդհարումների հետևանքով որևէ զոհ չի եղել[3]:

1927 թվականի մայիսի հանրահավաքի ժամանակ «Զինվորների միություն» աջ ծայրահեղական կազմակերպության անդամները կրակ բացեցին Շատենդորֆում անցկավող ձախերի հանրահավաքի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվեց Առաջին համաշխարհային պատերազմի վետերան և ութամյա երեխա[3]:

Հուլիսին դատարանի կողմից արդարացվում են սպանությունների մեջ մեղադրվող երեք անձ, ինչը Վիեննայում հանգեցնում է ազգային գործադուլի և մասսայական ցույցերի, որոնք հուլիսի 15-ին ընդունեցին բաց հակամարտության: Մի կողմից հանդես էին գալիս ցուցարարներն ու շուցբունդը, մյուս կողմից ոստիկանությունն ու հեյմվերները: Ցուցարարները գրոհեցին և այրեցին դատական պալատը, ինչին ի պատասխան ոստիկանությունը կրակ բացեց նրանց ուղղությամբ: Այդ բախման հետևանքով սպանվեց ընդհանուր թվով 89 մարդ, որոնցից 85-ը՝ ձախերի ներկայացուցիչ: Ավելի քան 600 մարդ վիրավորվեց[3]:

1927 թվականի իրադարձություններից հետո ձևավորվեցին աջակողմյան նոր մարտական կազմակերպություններ[3]՝

  • 1927 թվականին ստեղծվեց «Ազատության լիգան» (գերմ.՝ Freiheitsbund), որի նպատակն էր սոցիալ-դեմոկրատների գործողություններից պաշտպանությունը,
  • 1929 - 1930 թվականներին ստեղծվեց «Բաուերնվերը» (գերմ.՝ Bauernwehr «Գյուղացիական ոստիկանություն»), որը 1932 թվականին վերանվանվեց «Կանաչ ճակատ» (գերմ.՝ Grüne Front),
  • 1930 թվականին ստեղծվեց «Ավստրիական գրահողները» (գերմ.՝ Ostmärkische Sturmscharen), որն իրենից ներկայացնում էր ոչ գերմանամետ կիրառական ֆաշիստական կազմակերպություն:

Չնայած այս ամենին՝ 1920-ական թվականների ավարտը բավականին հաջողակ էր ավստրիական տնտեսության համար, ինչը հնարավորություն տվեց բարձրացնել աշխատանքի վարձատրույթունը և կառուցել համայնքային բնակարաններ աշխատավորների և պետական ծառայողների համար: 1929 թվականի վերջին սկսված Մեծ ճգնաժամը հանգեցրեց մասսայական գործազրկության և խաչ քաշեց սոցիալական ծրագրերի վրա: Այդ իրավիճակը կրկին սրեց աջերի և ձախերի լարված հարաբերությունները[3]:

Աջերի գաղափարական քարոզիչները հասարակության մեջ տարածում էին այն տեսակետը, որ «արևմտյան ժողովրդավարությունը» և պետության խորհրդարանական կառավարման ձևը անընդունելի են Ավստրիայի համար: 1930 թվականի մայիսին աջերի ռազմական կազմակերպությունը՝ Հեյմվեհրը, իրականացրեց այսպես կոչված «Կորնեուբուրգյան երդումը», որի համաձայն նրանք պետք է երկրում ամբողջությամբ վերացնեին խորհրդարանական ժողովրդավարությունը և այն փոխարինեին «հայրենասերների իշխանությամբ» հասարակության և եկեղեցու հետ համատեղ դաշնքով: 1932 թվականին սոցիալ-դեմոկրատները հաղթեցին Վիեննայի տեղական ընտրություններում: Պարտված աջակողմյան ուժերը, վախենալով համընդհանուր ընտրություններում պարտություն կրելուց, որդեգրեցին իշխանությունը վերցնելու ուժային եղանակը և հանդես եկան ժողովրդավարական ընտրույթուններն ընդհանրապես արգելելուն կողմ: Աջերի որդեգրած այդպիսի ուղղությունը ակտիվորեն աջակցեց Բենիտո Մուսոլինի[3]:

1933 թվականի հեղաշրջում[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականի փետրվարին տեղի ունեցավ խորհրդարանական ճգնաժամ, որը կապված էր աշխատանքի վճարման նվազագույն չափի մասին օրենքի ընդունման հետ: Այն բանից հետո, երբ խորհրդարանական լսումները փակուղի մտան և խորհրդարանի երեք խոսնակներ իրար հետևից հրաժարական տվեցին, և չնայած ճգնաժամը խորհրդարանական մեթոդներով լուծելու հնարավորությունից՝ մարտի 4-ին Քրիստոնեական սոցիալական կուսակցության անդամ հանդիսացող կանցլեր Էնգելբերտ Դոլֆուսըցրեց խորհրդարանը: Այնուհետև հաջորդեց իրադարձությունների շարք, որոնց հետևանքով հաստատվեց պահպանողականների կորպորատիվ բռնապետություն, որոնք հեռու էին և՛ ավստրիական ձախերից, և՛ գերմանական ազգայնականներից[3][5]:

  • Մարտի 7-ին վերականգնվեց 1917 թվականին ընդունված օրենքը, որը վերաբերվում էր մասսայական երթերի, հավաքների արգելմանը,  — возобновлено действие принятого в 1917 году закона военного времени (գերմ.՝ Kriegswirtschaftliches Ermächtigungsgesetz), запрещавшего массовые шествия, собрания, գրաքննության և տնտեսության նկատմամբ պետական հսկողության հաստատմանը:
  • Մարտի 12-ին Վիեննայի կարդինալ Թեոդոր Ինիտցերը հրապարակայնորեն կոչ արեց կաթոլիկներին պաշտպանել հեղաշրջումը: Փոքր վերապահումներով եկեղեցին դարձավ նոր ռեժիմի հենասյուներից մեկը:
  • Մարտի 15-ին, հենվելով օրենքի վրա, ոստիկանությունը խոչընդոտեց խորհրդարանի վերամիավորմանը: Քրիստոնեա-սոցիալիստները բոյկոտեցին խորհրդարանի վերամիավորումը, իսկ խորհրդարանի մոտ եկան միայն ձախերն ու «մեծ գերմանաացիները», ովքեր հանդիսանում էին Գերմանիայի հետ վերամիավորման կողմնակից:
  • Մարտի 31-ին «Պաշտպանության հանրապետական միությունը» (Շուցբունդ) հայտարարվեց օրենքից դուրս:
  • Ապրիլի 10-ին չեղյալ հայտարարվեց եկեղեցուց դպրոցների առանձնացման մասին հանրապետական օրենքը:
  • Մայիսի 10-ին հետաձգվեցին բոլոր տեսակի ընտրությունները՝ ինչպես համայնքային, այնպես էլ դաշնային:  
  • Մայիսի 20-ին հիմնվեց «Հայրենասիրական ճակատը», որն իրենից ներկայացնում էր աջակողմյան ուժերի և եկեղեցու ընդարձակ դաշինք: Նորաստեղծ միությունը դարձավ Դոլֆուսի իշխանության հենասյունը:
  • Մայիսի 26-ին արգելվեց կոմունիստական կուսակցության գործունեությունը:
  • [Հուլիսի 19-ին արգելվեց Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության գործունեությունը:
  • Օգոստոսի 16-ին պետության և եկեղեցու միջև կնքվեց Կոնկորդատ (որը չեղյալ հայտարարվեց գերմանացիների կողմից անշլյուսից հետո):
  • Սեպտեմբերին սկսվեց համակենտրոնացման ճամբարների շտապ կառուցում: 
  • Հոկտեմբերի 28-ին Պիոս XI պապը իր աջակցությունը հայտնեց «Ավստրիայի պետական անվանի այրերին»:
  • Նոյեմբերի 11-ին վերականգնվեց սպանության, հրդեհելու, վանդալիզմի, ուրիշի գույքը ոչնչացնելու համար սահմանված մահապատիժը:

Պայմանավորված այն հանգամանքով, որ ավստրիական ձախերը իշխանությունների համար առավել մեծ վտանգ էին ներկայացնում, Դոլֆուսի ռեժիմը շտապ կարգով ձերբակալեց բազմաթիվ ձախ ակտիվ գործիչների: Մյուս բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը արգելելուց, խորհրդարանը ցրելուց հետո «Հայրենասիրական ճակատը» ավստրիական քաղաքական դաշտում զբաղեցրեց մոնոպոլ դիրք: Կոմունիստների գործունեությունը անցավ ընդհատակ, բայց սոցիալ-դեմոկրատներն ու արհմիությունները դեռևս մնում էին ազդեցիկ ուժ[3][5]:

Փետրվարյան ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի Կառլ Մարքս Հոֆ շենքը, որը 1920-ական թվականներին

1934 թվականի փետրվարի 12-ին Լինց քաղաքում տեղակայված սոցիալ-դեմոկրատների շտաբ-գրասենյակի խուզարկությունը հրահրեց ոստիկանության և արգելված ձախակողմյան զինյալների միջև բախումներ: Հակամարտությունն ընդգրկեց Ավստրիայի խոշոր քաղաքները, հատկապես՝ մայրաքաղաք Վիեննան, որտեղ ձախ զինյալները բարիկադավորվեցին աշխատավորական թաղամասերում: 1920-ական թվականներին Վիեննայում կառուցվել էր մեծածավալ էժանագին բնակֆոնդ և մասնավոր նորակառույցներ (օրինակ Կառլ Մարքս Հոֆ), որոնք դարձան ապստամբության հենակետ: Ոստիկանությունն ու աջակողմյան ծայրահեղականները («Հայրենասիրական ճակատ») դիրքեր զբաղեցրեցին հարակից թաղամասերում: Սկսվեց հրաձգություն, որը սկզբնական շրջանում կատարվում էր փոքր տրամաչափի զենքերով[2][3][4][5][6]:

Փետրվարի 13-ին աջակողմյան ծայրահեղականների կողմից հակամարտության մեջ ներգրավվեց բանակը: Բանակի հրետանու կրակից ձախերի ուժերը ջախջախվեցին: Փետրվարի 13-ի երեկոյան Վիեննայում և Ստորին Ավստրիայում գտնվող սոցիալ-դեմոկրատների հենակետերը դադարեցին դիմադրությունը[4][5][6]:

Փետրվարի 14-ին հանձնվեց Վիեննայի Ֆլորիդսդորֆ թաղամասը, որտեղ ապստամբներին Գեորգ Վեյսելի գլխավորությամբ միացել էին հրշեջների խմբերը: Ապստամբներին կառավարական զորքերը կարողացան ճնշել միայն խեղդող գազի կիրառումից հետո[4][5][6]:

Մինչև փետրվարի 15-ը Յուդենբուրգում և Բրուկ ան դեն Մուրեում ձախերը շարունակում էին դիմադրությունը[4][5]:

Համարվում է, որ արդեն փետրվարի 16-ին ապստամբության բոլոր օջախները մարվել էին[4][5]:

Ավստրիայի դաշնային բանակի զինվորները դիրքեր են զբաղեցնում Վիեննայի օպերայի շենքի դիմաց, 1934 թվականի փետրվարյան մարտեր

Միայն Վիեննայում ձախերի կողմից զոհվել էին ավելի քան 200 մարդ, իսկ ամբողջ երկրում երկու կողմից զոհվել կամ անհետ կորել է շուրջ 1600 մարդ: Կառավարությունը իրականացրեց մասսայական ձերբակալություններ՝ տեղափոխելով նրանց դեռևս 1933 թվականին Վյոլերսդորֆում կառուցված ճամբարները: Ապստամբության պատրվակով արգելվոց և ջախջախվեց սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և վերջինի հետ կապ ունեցող կազմակերպությունները: Սոցիալ-դեմոկրատների ղեկավարները փախչում են Չեխոսլովակիա: Երկրում մնացածներին մահապատժի էին ենթարկում դաշտային դատարանները, որոնք մահապատիժը իրականացնում էին կախաղանի միջոցով: Առաջին կախաղան բարձրացվածը դարձավ հրդեհի մեջ մեղադրվող Պյոտր Շտրաուսը: Նրա կախաղանից հետո մահապատժի ենթարկվեցին նշանավոր սոցիալ-դեմոկրատների արհմիություննեերի գործիչների: Որոշ մեղադրյալների նկատմամբ, որոնք անհրաժեշտ էին քրիստոնեա-սոցիալիստներին, համաներման հնարավորություն տրվեց[4][5][6]:

Քաղաքական դաշտից վերացնելով սոցիալ-դեմոկրատներին ու արհմիություններին՝ Դոլֆուսի կառավարությունը համախմբեց եկեղեցու և պահպանողական ուժերի միությունը: 1934 թվականի ապրիլի 30-ից մայիսի 1-ը տեղի ունեցավ պատմության մեջ Առաջին Հանրապետության վերջին օրենսդիր ժողովը, որը ամբողջությամբ գտնվում էր Դոլֆուսի վերահսկողության ներքո: Ժողովի ընթացքում ընդունվեց այսպես կոչված «Մայիսյան սահմանադրությունը», որը ընդօրինակվել էր Մուսոլինիից: 1934 թվականի մայիսի 1-ին հաստատված սահմանադրությունը Առաջին Հանրապետության կարգախոսը՝ «Ավստրիա՝ ժողովրդավարական հանրապետություն. Իրավունքը պատկանում է ժողովրդին» փոխարինեց նոր կարգախոսով՝ «Հանուն Ամենազոր Աստծո, որ տալիս է բոլոր իրավունքները, ավստրիացի ժողովուրդը ստացավ այս սահմանադրությունը իր քրիստոնեական գերմանական միութենական պետության համար, որը կառուցված է դասակարգային սկզբունքով» (գերմ.՝ Im Namen Gottes, des Allmächtigen, von dem alles Recht ausgeht, erhält das österreichische Volk für seinen christlichen deutschen Bundesstaat auf ständischer Grundlage diese Verfassung)[4][5]:

1934 թվականի հուլիսին Դոլֆուսը սպանվեց ավստրիական ՍՍ-ի զինյալների կողմից, սակայն նրա ստեղծած ռեժիմը, որն առավել հայտնի է որպես ավստրոֆաշիզմ, գոյություն ունեցավ մինչև 1938 թվականին տեղի ունեցած անշլյուսը[4][5]:

1934 թվականի իրադարձությունների ազդեցությունը ժամանակակից պետության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան, որը տեղադրված է Լինց քաղաքի այն վայրում, որտեղից սկսվեց պատերազմը

Հետպատերազմյան Ավստրիայի քաղաքականությունում , ինչպես մինչ 1933 թվականը, պահպանվում էր սոցիալ-դեմոկրատների և պահպանողականների В (ժամանակակից Ավստրիական ժողովրդական կուսակցություն) դիմակայությունը: Սակայն 1955 թվականի ավստրիական երկրորդ պետության հիմնադիրները, չցանկանալով կրկնել 1934 թվականի իրադարձությունները, երկրի սահմանադրության մեջ ամրագրեցին այնպիսի դրույթ, որը խորհրդարանի մեծամասնությանը թույլ չէր տալիս փոքրամասնությանը հեռացնել իշխանությունից և զավթել երկրի կառավարման բոլոր ոլորտները: Այսպես կոչված համամասնական ներկայացուցչության դոկտրինը պահանջում է, որ նախարարական պորտֆելները բաժշվեն կուսակցությունների միջև ըստ խորհրդարանում նրանց համամասնական ներկայացվածության: Այդ սկզբունքը դրականորեն ազդեց Ավստրիական կառավարման համակարգի վրա, քանի որ մինչ օրս էլ այն պահպանվում է և գործում[7][8]:

Այդ համակարգի քննադատությունը իր գագաթնակետին հասավ 1990-ական թվականներին Յորգ Հայդերի գլխավորությամբ: Եվրոպական Միությանը Ավստրիայի անդամագրումը բացասաբար ազդեց համամասնական համակարգի վրա, քանի որ կարգավորվող առանձին ոլորտները ազգային կառավարությունից անցավ համաեվրոպական մարմիններին[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jelavich, Barbara (December 1989). Modern Austria: Empire & Republic 1815–1986. Cambridge University Press. ISBN 0-521-31625-1.(անգլ.)
  2. 2,0 2,1 Brook-Shepherd, Gordon (December 1996). The Austrians: A Thousand-Year Odyssey. HarperCollins. ISBN 0-00-638255-X.(գերմ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Илья Эренбург. Гражданская война в Австрии — М.: Издательство «Советская литература», 1934.(ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Irene Etzersdorfer / Hans Schafranek (Hrsg.): Der Februar 1934 in Wien. Erzählte Geschichte. Verlag Autorenkollektiv. Wien 1984, ISBN 3-85442-030-7(գերմ.)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Emmerich Tálos, Wolfgang Neugebauer (Hrsg.): Austrofaschismus. Politik, Ökonomie, Kultur. 1933–1938. 5. Auflage. LIT Verlag, Wien 2005, ISBN 3-8258-7712-4(գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Рассказ участников флоридсдорфских боев. К.Гофман (от специального корреспондента "Правды"). Брио (Чехо-Словакия). Март.(ռուս.)
  7. 7,0 7,1 Erika Weinzierl: Der Februar 1934 und die Folgen für Österreich. Picus Verlag, Wien 1994, ISBN 3-85452-331-9(գերմ.)
  8. Hans Schafranek, "Die Führung waren wir selber" — Militanz und Resignation im Februar 1934 am Beispiel Kaisermühlen, in: Helmut Konrad/Wolfgang Maderthaner (Hrsg.), Neuere Studien zur Arbeitergeschichte, Bd. II: Beiträge zur politischen Geschichte, Wien 1984, S. 439–69.(գերմ.)