Շտայր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Շտայր | |||
Steyr | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Վերին Ավստրիա | ||
Ղեկավար | Դաֆիդ Ֆորսթենլեխներ | ||
Մակերես | 26.56 կմ² | ||
ԲԾՄ | 310 մ | ||
Խոսվող լեզուներ | գերմաներեն | ||
Բնակչություն | 39 094 մարդ (2005) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07252 | ||
Փոստային ինդեքս | 4400 | ||
Փոստային դասիչ | 4400[1] | ||
Ավտոմոբիլային կոդ | SR | ||
Պաշտոնական կոդ | 40 201 | ||
Պաշտոնական կայք | steyr.at | ||
| |||
Շտայր (գերմ.՝ Steyr), հնամյա քաղաք Ավստրիայում, Վերին Ավստրիա դաշնային հողում։ Քաղաքը գտնվում է Էնս գետի՝ Շտայր գետակը թափվելու վայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտայրի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 980 թվականին։ Այդ ժամանակ քաղաքի և Էնսի հովտի տիրակալները Տրաունգաու տոհմն էր։ 1056 թվականին Օտակար I Տրանգաուն դարձավ Կարանտանյան մարկի մարկկոմս, որը շուտով քաղաքի ղեկավար արքայատոհմի անունով, անվանակոչվեց Շտիրիա։ Շտիրիան Շտայրի հետ միասին անցավ ավստրիական Բաբենբերգ դուքսերի տիրապետության տակ, իսկ 1278 թվականից սկսած՝ Գաբսբուրգների։ Ալբրեխտ I-ը 1287 թվականին Շտայրին քաղաքային իրավունք շնորհեց։ 1379 թվականին գաբսբուրգյան հողերի բաժանումից հետո Շտայրն անցավ արքայատոհմի ավստրիական գծին, ինչը բերեց նրա և Շտիրիայի առանձնացմանը և Ավստրիական դքսության կազմի մեջ մտնելուն (ավելի ուշ՝ Վերին Ավստրիա արքայական հողեր)։ 1525 թվականին քաղաք ժամանեց Մարտին Լյութերը, որից հետո Շտայրը դարձավ ավստրիական հողերում Բարեփոխությունների կենտրոն։ XVI դարում քաղաքը Երեսնամյա պատերազմի հետևանքով մեծ ավերածությունների ենթարկվեց։ 1805 թվականին այստեղ տեղակայվեց Նապոլեոնի բանակը։
1934 թվականին՝ Ավստրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում, Շտայրը դարձավ սոցիալ-դեմոկրատների և քրիստոնյա սոցիալիստների կուսակցությունների դաժան բախման վայր։ Նրանց հակամարտությունը հանգեցրեց նացիստների՝ իշխանություն գալուն և հեշտացրեց Ավստրիայի հետագա անշլյուսը 1938 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Շտայրում կար զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության մի քանի գործարան։ Դա բերեց նրան, որ քաղաքը կրկին ավերածությունների և կրակոցների ենթարկվեց։ 1945 թվականի մայիսի Շտայրում տեղի ունեցավ Կարմիր բանակի արևելյան հատվածների և ԱՄՆ-ի բանակի 761-րդ տանկային գումարտակի միավորումների հանդիպումը։ 1945 թվականից մինչև 1955 թվականը քաղաքը գտնվում էր օկուպացիաում, և, ինչպես Բեռլինը, բաժանված էր երկու մասի՝ խորհրդային և ամերիկյան։ Սահմանն անցնում էր Էնս գետով։ 1955 թվականին Ավստրիան հայտարարվեց չեզոք երկիր և օկուպացիոն զորքերը լքեցին Շտայրը։
Տարբեր ժամանակներում քաղաքում ապրել են Ֆրանց Շուբերտը, Անտոն Բրունքերը։ Սովորել է Ադոլֆ Հիտլերը։ 2002 թվականին քաղաքը մեծ ավերվածությունների է ենթարկվել ջրհեղեղից, սակայն ներկայումս վերականգնողական աշխատանքներն արդեն ավարտվել են։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտայրի քույր քաղաքներն են.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շտայր քաղաքի պաշտոնական կայքը
- Ուղիղ միացում Շտայրի գլխավոր հրապարակից
- http://www.e-steyr.com Շտայրի նորությունները, գիշերային կյանքը, հասարակությունը, սպորտը և մշակույթը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտայր» հոդվածին։ |
|