Աստրիդ Զիդովեր
Աստրիդ Զիդովեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1930[1] |
Ծննդավայր | Գերմանիա |
Մահացել է | մայիսի 27, 2005[1] (74 տարեկան) |
Վախճանի վայրը | Kentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շելֆիլդի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ և օֆորտանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Աստրիդ Զիդովեր (անգլ.՝ Astrid Zydower, օգոստոսի 4, 1930[1], Գերմանիա - մայիսի 27, 2005[1], Kentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստրիդ Զիդովերը ծնվել է 1930 թվականին Գալիցիա շրջանի մի փոքրիկ գյուղում, որն այդ ժամանակ գտնվում էր Գերմանիայի սահմաններում[2][3]։ Որպես հրեա ընտանիք՝ Զիդովերները նացիստական իշխանության օրոք եղել են խտրականության և ճնշման ներքո, և 1939 թվականին Զիդովերների երեք երեխաները տարհանվել են Բրիտանիա վերջին Kindransransport գնացքով` նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելը[2][3]։ Հոլոքոստի ընթացքում Զիդովերների ծնողները տեղահանվեցին, այնուհետև սպանվեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում[2][3]։
Անգլիայում Զիդովերների երեխաներն անցել են Շեֆիլդում բնակվող քվակեր Ֆրիմանների խնամակալության ներքո[2]։ Սկզբնական շրջանում, անգլերեն չխոսելու պատճառով, Աստրիդը դպրոցում դժվարություններ ուներ, սակայն ակնհայտ էր նրա նկարչական տաղանդը և նա ուսումը շարունակեց Շելֆիլդի արվեստի դպրոցում[2], որտեղից Արվեստի արքայական քոլեջում սովորելու կրթաթոշակ ստացավ։ Այնտեղ Աստրիդին դասավանդել են Լեոն Անդերվուդը և Ջոն Սքիպինգը, և Աստրիդի մոտ զարգացել են քանդակագործի ունակությունները[3]։

1960-ական թվականներին Զիդովերը դասավանդել է Լոնդոնի հյուսիսում գտնվող Հորնսի արվեստի դպրոցում և ստացել մի շարք մեծամասշտաբ քանդակագործության պատվերներ։ 1964 թվականին, Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 400-ամյակի կապակցությամբ Կանադայի Օնտարիո նահանգի Ստրատֆորդ քաղաքում ստեղծել է իրական չափերի ֆիգուրների շարք[3]։ Զիդովերի աշխատանքները ներկայացվել են Մոնրեալի Էքսպո '67 համաշխարհային տոնավաճառում, այնուհետև Օսակայի Էքսպո '70-ում[3]։

Զիդովերի Հորնսի արվեստի դպրոցի աշակերտներից է եղել Շիրլի Էն Շեփարդը, Ռոլինգ Սթոունզ խմբի թմբկահար Չարլի Ուոթսի կինը, և Զիդովերը մի շարք պատվերներ է ստացել Ուոթսից և խմբի այլ անդամներից։ Ուոթսի համար նա ստեղծել է Ոդիսևսի կիսանդրին, Միք Ջագերի համար՝ Ակտեոնի գլուխը[3]։ Սուրբ Պողոսի տաճարի համար քանդակել է Սուրբ ծննդյան տեսարան, որը ցուցադրվել է ամեն տարի Սուրբ ծննդին, նախքան Լինքոլնի տաճար տեղափոխելը[3]։ Թել Ավիվի հրեական սփյուռքի թանգարանի համար Զիդովերը ստեղծել է տաս տղամարդկանց խմբաքանդակ` մինյան, որոնք պատրաստվում են մտնել աղոթասրահ[2]։ 1970 թվականին պատվեր է ստացել ստեղծելու Ռամբեր բալետի հիմնադիր Մարի Ռամբերի բրոնզե կիսանդրին, որի արդյունքում մտերմացել է Ռամբերի և Նյու Յորք Սիթի բալետի այլ արտիստների հետ[2][4]։ 1984 թվականին Յորքշիրի Հարվուդ հաուզի կենտրոնական տաղավարի շատրվանի համար Զիդովերը ստեղծել է 9 ոտնաչափ բարձրությամբ Օրփեոսի՝ ընձառյուծն ուսերին բրոնզե արձանը[2]։ Հետագա կյանքի ընթացքում Զիդովերը զբաղվել է փորագրությամբ՝ հիմնականում ստեղծելով հունական դիցաբանության կերպարներ[2]։
Զիդովերի աշխատանքները գտնվում են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում և Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում[4][5]։ 1968 թվականին Զիդովերն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։ Երկար տարիներ ապրել է Քենթիշ քաղաքի մի մեծ տան մեջ, որը եղել է նաև նրա ստուդիան։ Մահացել է 2005 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Madeleine Harmsworth (դեկտեմբերի 6, 2005)։ «Astrid Zydower»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-07-ին։ Վերցված է սեպտեմբերի 6, 2018
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 David Buckman (2006)։ Artists in Britain Since 1945 Vol 2, M to Z։ Art Dictionaries Ltd։ ISBN 0 953260 95 X
- ↑ 4,0 4,1 «Marie Rambert»։ National Portrait Gallery։ Վերցված է սեպտեմբերի 6, 2018
- ↑ «A Tragedy of Fashion»։ Victoria & Albert Museum։ Վերցված է սեպտեմբերի 6, 2018
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Astrid Zydower Her Life & Works by Peter Amsden, (ASAT Productions, 2009)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աստրիդ Զիդովեր կատեգորիայում։ |