Անի Փաշայան
Անի Փաշայան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | գրականագետ, գրական քննադատ, հրապարակախոս և խմբագիր |
Անի Փաշայան, հայ գրականագետ, այվազյանագետ, խմբագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու (2007)[1], դոցենտ(2023)[2], ԱՄՆ հայ գրողների միության անդամ(2017), Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամ։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անի Փաշայանը ծնվել է Երևանում, մտավորականների ընտանիքում։ Բնագիտության պատմաբան Ասատուր Փաշայանի դուստրն է, արևելագետ Արաքս Փաշայանի քույրը։ Ավարտել է Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1994 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև սովորել է ասպիրանտուրայի լեզվաբանության բաժնում։
1995 թվականից աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնում՝ որպես ավագ դասախոս։
2002 թվականից Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ է[3]։ 2007 թվականին ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ «Աղասի Այվազյանի արձակի արվեստը»՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[4]։ Երկու մենագրության և մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Գիտական աշխատանքները նվիրված են գրականության տեսական հարցերին, մասնավորապես ժամանակակից գրականության խնդիրներին, Աղասի Այվազյանի ստեղծագործությունների քննությանը, ինչպես նաև լեզվաբանության տարբեր բաժիններին։ Անի Փաշայանը հանդես է եկել պարբերական մամուլում։ Հոդվածները հիմնականում լույս են տեսել ««Հանդես Երևանի համալսարանի», «Նոր-Դար», «Նորք», «Կանթեղ», «Անդին» գրական ամսագրերում, «Գրական թերթում»[5], «Ազգ» օրաթերթում։
Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների։ Կազմել և խմբագրել է 30-ից ավելի գեղարվետական և գիտական գրքեր, բանաստեղծական ժողովածուներ, վեպեր, գրել գեղարվեստական գրքերի առաջաբաններ։ Որպես երաժշտագետ՝ խմբագրել է յոթ հատորից բաղկացած «Գրպանի երգարանը»։
2004 թվականին լույս է տեսել «Գիտության և ոգու ասպետը» մենագրությունը՝ նվիրված ակադեմիկոս, հասարակական գործիչ Էմիլ Գաբրելյանի կյանքին և գործունեությանը, որը նաև անդրադարձ է Հայաստանի բժշկական, քաղաքական և մշակութային կյանքին։
2000 թվականից զբաղվում է Աղասի Այվազյանի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ, հատկապես արձակի արվեստի խնդիրներով։ Խմբագրել է գրողի «Խորքի խորությունը» գիրքը, իսկ 2007 թվականից՝ որպես «Աղասի Այվազյան հիմնադրամի» անդամ և այվազյանագետ՝ կազմակերպել է «Այվազյանական ընթերցումներ» հայտնի միջոցառումների շարքը, ինչպես նաև հիմնադրամի մյուս անդամների հետ, երկու անգամ, «Այվազյանական դրամատուրգիական փառատոնը»՝ միաժամանակ կազմելով և խմբագրելով այս իրադարձություններին վերաբերող ժողովածուներ։
2014 թվականին հիմնադրել է «Գրականություն» ֆեյսբուքյան խումբը, որը լուսաբանում է ժամանակակից գրականության ընթացքը՝ տեղ հատկացնելով գրական քննադատությանը, թարգմանական արվեստին, հայ և համաշխարհային գրականության, գեղանկարչության և երաժշտության լավագույն նմուշներին, ներկայացնում երիտասարդ ստեղծագործողներին։
2015-2019 թվականներին «Վեմ» ռադիոկայանով վարել է «Գրական ընտրանի» հաղորդաշարը[6]։
2019 թվականի մայիսից` «Նոյան տապան»-ում վարում է «Երկուսը՝ հեղինակ որոնելիս» հեղինակային հաղորդաշարը[7]։
2019-2024 թվականներին եղել է Հայ-Ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ[8]։
Մասնակցել է մեկ տասնյակից ավելի միջազգային և հանրապետական գիտաժողովների, հանդես եկել զեկուցումներով։ Մասնագիտական հարթակներում և մամուլում ներկայանում է արդի հայ գրականության հիմնախնդիրների մասին հրապարակումներով, հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հետազոտությունների։ Ուսումնասիրությունների ծանրակշիռ մասը նվիրված են ժամանակակից հայ գրականության հիմնախնդիրներին։ Անի Փաշայանը նոր ուղի է բացել այվազանագիտական ուսումնասիրությունների ոլորտում։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գիտության և ոգու ասպետը (մենագրություն), Երևան, 2004, 410 էջ։
- Գործնական աշխատանքներ հայոց լեզվից (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան), Երևան, 2000, 17 էջ։
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համլիկ Թումանյան, «Հանդես Երևանի համալսարանի», Երևան, 1996, էջ 101-108։
- Բաղհյուսական բարդությունները Պ. Սևակի ստեղծագործություններում, «Հանդես Երևանի համալսարանի», Երևան, 1997, էջ 50-57։
- Աղասի Այվազյանի «Աղի կոմսը վիպակը, «Նոր-Դար» ՀԳՄ գրական-գեղարվեստական ամսագիր, Երևան, 2000, էջ 188-196։
- Ոգեղենը «Արմինուսում, «Նորք» ՀԳՄ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդես, Երևան, 2001, էջ 145-151։
- Հայոց գրերի գյուտը ռուս հայագետների աշխատություններում, Միջազգային գիտաժողովին նվիրված զեկուցումների դրույթներ, Երևան, 2005, էջ 46-49։
- Մարդը Աղասի Այվազյանի արձակում, «Նոր-Դար» ամսագիր, Երևան, 2006։
- Արևելյան նրբերանգներն Աղասի Այվազյանի արձակում, «Մերձավոր Արևելք» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2006, էջ148-152։
- Տարածությունը և ժամանակը Աղասի Այվազյանի արձակում, «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2006, էջ 21-25։
- Աղասի Այվազյանի կենդանի ժամանակը, «Այվազյանական ընթերցումներ-2008» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2008, էջ18-25։
- Արևելցին Աղասի Այվազյանի ստեղծագործություններում, «Մերձավոր Արևելք» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2007, էջ 149-152։
- Ուրիշի, մյուսի խնդիրը Այվազյանի արձակում, «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2008, էջ 18-23։
- Չարենցը և Արևելքը, «Մերձավոր Արևելք» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2008, էջ 222-228։
- Ռուդաքիի պոեզիայի մի քանի առանձնահատկությունների համեմատական վերլուծության փորձ, «Մերձավոր Արևելք» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2009, էջ 343-349։
- Տարածաժամանակային մտածողությունը Աղասի Այվազյանի դրամատուրգիայում, «Այվազյանական ընթերցումներ-2010։ Դրամատուրգիա» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2010, էջ 24-31։
- Արաբական դյուցազներգության և Սասնա ծռեր էպոսի համեմատական վերլուծության փորձ, «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը», գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2012, էջ 72-77։
- Հայրենիքը, ցեղի արմատները, «Այվազյանական ընթերցումներ-2012» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2012, էջ 67-79։
- Աղասի Այվազյանի անկախության տարիներին գրված ստեղծագործությունները, «Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրներ» գիտաժողովի նյութեր, Երևան, 2013, էջ280-287։
- Դիանա Համբարձումյանի նոր՝ «Դուռը թակում են վեպը», «Կամուրջ» տարեգիրք, Թբիլիսի, 2014, էջ 326-330։
- Որ տիեզերքւմ անգամ ոչ ոք չտխրի, «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական» ամսագիր, Երևան, 2015, էջ188-191։
- Արձակի արվեստը Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքւմ, «Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2016, էջ62-74։
- Պոեզիան իմ սիրուհին է, «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի կայքէջ, 2016, 21 հունիս։
- Ժամանակակից հայ արձակի մասին, Լոս Անջելես, 1916, ԱՄՆ-ի ՀԳՄ «Վերնատուն» պարբերական, թիվ 3, էջ 45-47։
- Ալիս Հովհաննիսյանի «Լենինական-Կումայրի-Գյումրի» վեպի պոետիկան, «Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու», Երևան, 2018, էջ 432-445։
- Դերենիկ Դեմիրճյանի արձակի ռիթմը, «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական» ամսագրի կայքէջ, 2019, 19 հունիսի։
- Աղասի Այվազյանի արձակի արվեստը, «Հայկազեան հայագիտական հանդէս, Պեյրութ, 2019, 39-րդ հատոր /ընթացքի մեջ/:
- Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորները, «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթ, Երևան, 2000, թիվ 15, էջ 21։
- Աղասի Այվազյանի ոգեղեն աշխարհը, «Գրական կյանք» Գրականության և արվեստի ակադեմիայի պարբերաթերթ, Երևան, 2010, թիվ 4, էջ1։
- Աղասի Այվազյանի ժամանակը, «Գրական թերթ», Երևան 2012, թիվ 38, էջ 3։
- Աշոտ Հովսեփյանի «Հերվան ձյունի փնտրտուք» ժողովածուն, «Գրական թերթ», Երևան, 2013, թիվ 42, էջ7։
- Lege artis (Բենիկ Ստեփանյանի բանաստեղծությունների մասին), «Գրական թերթ», Երևան, 2014, թիվ, էջ7։
- «Քո մասին է, Չիկագո» (Անուշ Ասլիբեկյանի արձակի մասին), «Գրական թերթ», Երևան, 2014, թիվ 14, էջ 7։
- Կարճ նախադասությունների անսահմանությունը (Արամ Պաչյանի արձակի մասին), «Գրական թերթ», Երևան, 2014, թիվ 19, էջ7։
- Ռուբեն Ֆիլյանի գեղագիտությունը, «Գրական թերթ», Երևան, 2014, էջ 4։
- Իմ գրականությունը սեր է (Աղասի Այվազյանի գրականության մասին) «Գրական թերթ», Երևան, 2015, թիվ, էջ 5-8։
- Պոեզիայի լուռ կախարդանքը, «Գրական թերթ», Երևան, 2015, թիվ 20, էջ7։
- Ռուզան Ասատրյանի «Օրերի դեմքը գիրքը», «Գրական թերթ», 2016, թիվ 39, էջ 6։
- Ժամանակը՝ նոր չափումներում, «Գրական թերթ», Երևան, 2016, էջ 3-6։
- Գոհար Գալստյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն, «Գրական թերթ», Երևան, 2017, էջ 6։
- Մտերմիկ զրույց ընթերցողի հետ, «Գրական թերթ», Երևան, 2016, թիվ 1, էջ 6-8։
- «Քո մասին է, Չիկագո» (Անուշ Ասլիբեկյանի արձակի մասին), «Գրական թերթ», Երևան, 2014, թիվ14, էջ 7։
- Անթարգմանելի վիպակի նորույթները, «Ազգ» շաբաթաթերթ, Երևան, 2017, թիվ 36 (5484), էջ 6։
- Նաիրա Փիրումյանի մեկ տերևի առասպելը, «Ազգ» շաբաթաթերթ, Երևան, 2017, 17 նոյեմբեր, թիվ 43, էջ 4։
- Նարինե Ավագյանի բանաստեղծությունների ներաշխարհը, «Ազգ» շաբաթաթերթ, Երևան, 2018, 19 հոկտեմբեր, թիվ 39 (5537), էջ 2։
- Վարդգես Դավթյանի կենսունակ պատումը, «Ազգ» շաբաթաթերթ, Երևան, 2018, 23 նոյեմբեր, թիվ44 (5542), էջ2-3
- Օրագրային բանաստեղծություններ (Էդուարդ Ավագյանի բանաստեղծական ժողովածուի մասին), «Ազգ» շաբաթաթերթ, Երևան, 2019, 17 մայիս, թիվ19 (5566), էջ3։
- «Շառլ Ազնավուր՝ արտիստը և հայը», «Ազգ» շաբաթաթերթ, Երևան, 2019, 31 մայիս, թիվ 21 (5568), էջ 4։
- Եթե չգրեմ, կխելագարվեմ, «Ազգ» շաբաթաթերթ, Երևան, 2019, 14 հունիս, թիվ 25(5570), էջ 3-4։
Խմբագրած գրքեր և առաջաբաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմիլ Գաբրիելյան, Բեկորներ անցյալի հուշերից, Երևան, 2009, 616 էջ։
- Աղասի Այվազյան, Խորքի խորությունը /պատմվածքներ, վիպակ, Երևամ, 2010, 182 էջ /նաև առաջաբանը/:
- Վահան Զանոյան, Վերադարձ /բանաստեղծություններ/, Երևան, 2010, 93 էջ / նաև առաջաբանը/:
- Այվազյանական ընթերցումներ-2010 ։ Դրամատուրգիա /հոդվածների ժողովածու, Երևան, 2010, 64 էջ։
- Գրպանի երգարան, գլխավոր խմբագիր և առաջաբանի հեղինակ, Երևան, 2011, 7 հատոր։
- Արաքս Փաշայան, Լիլիթ Հարությունյան, Սիրիայի հայ համայնքը. Արդի հիմնահարցեր, Երևան, 2011, 154 էջ։
- Արաքս Փաշայան, Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, Երևան, 2003, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Զանգակ հրատարակչություն։
- Վահան Զանոյան Եզրէն դուրս /բանաստեղծություններ/, Երևան, 2011, 100 էջ։
- Այվազյանական ընթերցումներ-2012 /հոդվածների ժողովածու/, Երևան, 2012, 133 էջ։
- Կարինե Սահակյան, Տարիների խաչմերուկում /բանաստեղծություններ/, Երևան, 2013, 115 էջ /նաև առաջաբանը/:
- Աշոտ Հովսեփյան, Հերվան ձյունի փնտրտուք /պատմվածքներ, վիպակներ/, Երևան, 2013, 352 էջ /նաև առաջաբանը/:
- Վահան Զանոյան, Հեռավոր մի տեղ /վեպ/, Երևան, 2013, 404 էջ։
- Նարինե Ավագյանի «Լռության խորհուրդ» ժողովածուի առաջաբանը, Երևան, 2014։
- Դիանա Համբարձումյան, Դուռը թակում են /վեպ/, Երևան, 2014, 254 էջ[9]։
- Ասատուր Փաշայան, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Երևան, 2014, 184 էջ։
- Նանե, Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը /էսսեներ/, Երևան, 2015, էջ121 /նաև առաջաբանը/:
- Վահան Զանոյան, Օհանավանքի աղավնիները /վեպ/, Երևան, 2015, 420 էջ։
- Պարույր Սևակի «Ու ծակում հոգիս» գերմաներեն լեզվով բանաստեղծական ժողովածուի առաջաբանը, Բեռլին, 2015։
- Գրիշ Դավթյան, Օրավուր /բանաստեղծություններ/, Երևան, 2015, 192 էջ /նաև առաջաբանը/:
- Ժորժ Կևորկյան, Ֆրանսիական ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին /մենագրություն/, Երևան, 2015, 145 էջ։
- Նարինե Ավագյան, Նուռը /պատմվածք/, Երևան, 2015, 7 էջ /նաև առաջաբանը/:
- Կարինե Ռաֆայելյան, Ժամանակի չափումներում /պատմվածքներ/, Երևան, 2016, 62 էջ, նաև առաջաբանը/:
- Նարինե Ավագյան, Չգրված տողերի լուսանցքներում /բանաստեղծություններ/, Երևան, 2016, 113 էջ /նաև առաջաբանը/:
- Ժաննա Ղոչիկյան, «Պատից այս կողմ» բանաստեղծական ժողովածուի առաջաբանը, Երևան, 2016։
- Բենիկ Ստեփանյան Փարոսները հայտնբի և անհայտ /բանաստեղծություններ/, Երևան, 2016, 110 էջ /նաև առաջաբանը/:
- Աննե Մարի, Քո և քո միջև, Երևան, 2017, 204 էջ /նաև առաջաբանը/:
- Աննե Մարի, Այս լույսը թավշե /բանաստեղծություններ/, Երևան, 2018, 144 էջ /նաև առաջաբանը/:
- Ռուզան Ասատրյան, Ծառի ցավը /բանաստեղծություններ/, Երևան, 2019, 168 էջ /նաև առաջաբանը/:
- Անուշ Ասլիբեկյան, Պրոֆեսորը /վիպակ/, Երևան, 2019, 44 էջ /նաև առաջաբանը/:
Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գրականություն՝ առանց ինձ ու քեզ», 168 ժամ օրաթերթ, /լրագրող Լիլիթ Ավագյանին/, 2010, ապրիլի 3-7, թիվ 33։
- «Ժամանակակից գրողն այլևս թոքախտավոր և վաղամեռիկ չէ» 168 ժամ օրաթերթ /Լիլիթ Ավագյանին/, 2012, մարտի 26-28, թիվ 27։
- Ազատություն ռադիոկայանին, « Գրողը և իր իրականությունը» հաղորդաշար /Գայանե Դանիելյանին/, 2012, 6 հոկտեմբերի։
- «Ոչ սիրային եռանկյունի», 168 ժամ օրաթերթ, /Լիլիթ Ավագյանին/, 2012, նոյեմբերի 17-19, թիվ 112։
- «Հեռու մի տեղ, որն այքան էլ հեռու չէ», 168 ժամ օրաթերթ, /լրագրող Լիլիթ Ավագյանին/, 2013, հունիսի 15-16, թիվ 61։
- «Անի Փաշայան՝ հայացք ներսից», ՀՌՀ շաբաթաթերթ, /Նելլի Չախոյանին/, 2013, սեպտեմբերի 2-ին։
- Հանրային ռադիոյի «Գրական հանդիպում» հաղորդաշարին /հաղորդման հեղինակ՝ Հուսիկ Արա, 2014, 27 մարտի։
- «Խոսքն ուրախ գրականության մասին չէ, այլ լույսի պարունակության», Իրատես օրաթերթ, 2014, ապրիլի 18-21, թիվ 26։
- Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարին, 2014, 11 նոյեմբերի։
- «Երկիր Զաբախա» լրատվական ռադիոյին /հաղորդավար՝ Վահե Սարգսյան/, 2015, 11 փետրվարի։
- «Աղասի Այվազյանի ճանաչելով՝ կփրկենք ոչ միայն ազգային, այլև մեր ներսի կյանքը», Հետք լրատվական կայք, /Մարինե Մարտիրոսյանին/, 2015, 23 մարտի։
- «Աղասի Այվազյանն ապագայի գրող է», Իրատես օրաթերթ, /Արմինե Սարգսյանին/, 2015, 17 ապրիլի։
- «Երկիր Զաբախա» լրատվական ռադիոյին /հաղորդավար՝ Վահե Սարգսյան/, 2015, 10 նոյեմբերի։
- «Մեզ մոտ շատ լավ մասնագետներ մնում են տիզմի մեջ», Իրատես օրաթերթ /Կարինե Ռաֆայելյանին, 2016, հունվարի 15-18, թիվ 1։
- Հանրային հեռուստատեսության «Չակերտներ» հաղորդաշարին /հաղորդավար՝ Արթուր Բախտամյան/, 2016, 3 մարտի[10]։
- «Տեսնում եմ այն կածանը, որտեղ կհանդիպեն գրողն ու ընթերցողը», Առավոտ օրաթերթ, /Սամվել Դանիելյանին/, 2016, 15 հոկտեմբերի, թիվ 200։
- «Աղասի Այվազյանի գրականությունը հոգու և մարմնի պատմություն է», Իրատես օրաթերթ /Կարինե Ռաֆայելյանին, 2017, ապրիլի 14-17, թիվ 28։ «Ճշմարիտ, ժշմարիտ են ասում», Վեմ ռադիոկայանի »Հայելի» /հեղինակ՝ Լիլիթ Ավագյան/, Դանիել Երաժիշտի հետ, 2018, 5 հունվարի։
- «Վերդյանի պատկերացմամբ...», Իրատես օրաթերթ, /Կարինե Ռաֆայելյանին, 2018, հուլիսի 10-12, թիվ 49։
- Ստեփանակերտի հեռուստաընկերության «Ողջույն, Արցախ» հաղորդաշարին, 2018, 26-ը նոյեմբերի։
- «Եռանկյունու» բազմանկյունները Վեմ ռաիոկայանի «հայելի» հաղորդաշարին /հեղինակ՝ Լիլիթ Ավագյան/, 2018, 28 դեկտեմբերի։
- Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարին, 2019, 16 հունվարի։
- «Ինչպես ճաշակավոր ընթերցող ձևավորել», Առավոտ օրաթերթ, /Գոհար Հակոբյանին/, 2019, 7 փետրվարի, թիվ 21։
- «Նոյան տապան» լրատվական կենտրոնին Անուշ Ասլիբեկյանի հետ / հաղորդավար՝ Տիգրան Հարությունյան/, 2019, 27 մարտի։
Մասնակցություն գիտաժողովներին[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայոց գրերի գյուտը ռուս հայագետների աշխատություններում» թեմայով։ Միջազգային գիտաժողով՝ նվիրված հայոց գրերի 1600-ամյակին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, 12-17 սեպտեմբերի, 2005։
- «Բնագիտությունը Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում» թեմայով, Գիտաժողով՝ նվիրված Նարեկացու 1000-ամյակին, Հայ- Ռուսական համալսարանի հայագիտության ամբիոն, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևան, 12-13 մարտի, 2004։
- «Արևելյան նրբերանգներն Աղասի Այվազյանի արձակում» թեմայով, Երիտասարդ արևելագետների հանրապետական 27-րդ գիտաժողով, Երևան, 8-9 հունիսի, 2006։
- «Ուրիշի, մյուսի խնդիրը Աղասի Այվազյանի արձակում» թեմայով, 9-րդ տարեկան գիտաժողով, ՌԴ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայ-ռուսական համալսարան, Երևան, 4-8 դեկտեմբերի, 2006։
- «Արևելցին Աղասի Այվազյանի ստեղծագործություններում» թեմայով, Երիտասարդ արևելագետների հանրապետական 28-րդ գիտաժողով, Երևան, 14-45 հունիսի, 2007։
- «Չարենցը և Արևելքը» թեմայով, Երիտասարդ արևելագետների հանրապետական 27-րդ գիտաժողով, Երևան, հունիսի 11-13, 2008։
- «Թումանյանի և Աղասի Այվազյանի Հայրենիքը» թեմայով, Հայ-Ռուսական համալսարան, Երևան, 28-29 ապրիլի, 2009։
- «Ռուդաքիի պոեզիայի մի քանի առանձնահատկությունների համեմատական վերլուծության փորձ» թեմայով, Երիտասարդ արևելագետների հանրապետական 30-րդ գիտաժողով, Երևան, հուլիսի 14-16, 2009։
- ««Սասնա ծռերի» և արաբական էպոսի համեմատության փորձ» թեմայով, Միջազգային գիտաժողով՝ «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը», ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Հայ-Ռուսական համալսարան, Երևան, 12-14 նոյեմբերի, 2009։
- «Աղասի Այվազյանի անկախության տարիներին գրված ստեղծագործությունները» թեմայով «Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրներ» գիտաժողով, Համազգային հայ կրթական և մշակութային միություն, Երևանի պետական համալսարան, Հայաստանի գրողների միություն, Ծաղկաձոր, 5-6 ապրիլի, 2013։
- «Հարկահանությունը և ավարառությունը հայկական և արաբական էպոսներում» թեմայով, Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայ-ռուսական համալսարանի 20-ամյակին, ՀՌՀ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Կալիֆոռնիայի Լոս-Անջելեսի համալսարան, Երևան, 11-13 հոկտեմբերի, 2017։
- «Արձակի ռիթմը (Դ. Դեմիրճյան, Ա. Այվազյան)» թեմայով, 12-րդ տարեկան գիտաժողով՝ նվիրված Հայ-ռուսական համալսարանի 20-ամյակին, ՌԴ կրթւթյան և գիտության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայ-ռուսական համալսարան, Երևան-Ծաղկաձոր, 4-8 դեկտեմբերի, 2017։
- «Դերենիկ Դեմիրճյանի արձակի ռիթմը» թեմայով, Դ. Դեմիրճյանի 140-ամյակին նվիրված գիտաժողով, Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան, Երևան, 12 մարտի, 2017։
- Ալիս Հովհաննիսյանի ««Լենինական-Կումայրի-Գյումրի» թեմայով միջազգային գիտաժողով, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան, Երևան, 2 նոյեմբերի, 2018։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անի Փաշայան, Գրողն ու իր իրականությունը, 2012
- Անի Փաշայան, «Չակերտներ» հաղորդաշար, 2016
- Անի Փաշայան, Արծբի Բախչինյան, «Ողջույն Արցախ» հաղորդաշար, 2018
- https://old.araratnews.am/%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%BD%D6%80%D5%BF%D5%AB-%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%A7-%D5%BD%D6%80%D5%BF%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF/, Անի Փաշայան, Գրականությունը սրտի զրույց է սրտի հետ, 2019
- https://www.grakantert.am/archives/tag/%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%83%D5%A1%D5%B7%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6, Անի Փաշայան, Գրական թերթ։
- Անի Փաշայան, Վեմ ձայնադարան, Հայելի հաղորդաշար, «Եռանկյունու» բազմանկյունները, , հյուր՝ գրականագետ Անի Փաշայան, 2021
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.bok.am/user/21046, Անի Փաշայանի էջը Բարձրագույն որակավորման կոմիտեի պաշտոնական կայքում
- ↑ https://www.bok.am/node/15163, Դոցենտի կոչում շնորհելու մասին որոշում, ԲՈԿ կայքէջ, դեկտեմբեր 2023
- ↑ https://ihumanities.rau.am/am/lecturer/pashayan-ani-asaturovna, Անի Փաշայան, Հայ-Ռուսական համալսարանի պաշտոնական կայք
- ↑ https://www.bok.am/user/21046, Անի Փաշայանի էջը ԲՈԿ պաշտոնական կայքում
- ↑ «Նշագիր՝ Անի ՓԱՇԱՅԱՆ». grakantert.am, Գրական Թերթ.
- ↑ https://www.youtube.com/watch?v=tIaPO9ZiREs, Վեմ ռադիոկայան, Գրական ընտրանի հաղորդաշար, 2021
- ↑ https://www.youtube.com/watch?v=WG4vpjeAj2o, Երկուսը՝ հեղինակ որոնելիս հաղորդաշար, 2019
- ↑ https://rau.am/am/news/ani-pashayan-interview, Անի Փաշայան, Հայ-Ռուսական համալսարանի պաշտոնական կայք
- ↑ https://granish.org/ani-pashayan-article/, ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ, Դիանա Համբարձումյանի «Դուռը թակում են» վեպը
- ↑ «Չակերտներ - Անի Փաշայան». 1tv.am. 2016 թվականի մարտի 2.