Ալիս Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիս Հովհաննիսյան
Ծնվել է1946 սեպտեմբերի 12
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն

Ալիս Ժիրայրի Հովհաննիսյան (1946, սեպտեմբերի 12, Լենինական), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Որպես խմբագիր աշխատել է մի շարք ամսագրերում և թերթերում՝ «Էկրան», «Գեղարվեստ», «Ֆիլմ», «Հայություն»: 1968 թվականից տպագրվել է հայաստանյան մամուլում։ Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, կինոգիտական, հրապարակախոսական հոդվածների։ Հայաստանի գրողների միության արձակի բաժնի վարիչն է։

Պատմվածքները տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, ռումիներեն, պարսկերեն, ուկրաիներեն, վրացերեն լեզուներով, «Լենինական-Գյումրի-Կումայրի» վիպակը՝ ռուսերեն։ Հեղինակ է 11 գրքերի[1][2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Րաֆֆու ոտնահետքերով / էսսեների ժողովածու/ 2017թ.
  • Լենինական-Կումայրի-Գյումրի /վիպակ/ 2017 թ.
  • Թունելից վախեցող գնացքը /հեքիաթներ/ 2004 թ.
  • Թանաքագույն առավոտներ / պատմվածքներ/ 1987 թ.
  • Ճյուղեր տերևներ / ՛՛Պատառիկներ մեր փուչ կյանքից/ Հատված վեպից և պատմվածքներ/ Եր. 2009.
  • Ճյուղեր, տերևներ (վեպ) Եր., 2012[3]:
  • Կանաչ, ուրախ ճամփորդներ (հեքիաթ), Եր. 2011:
  • Ամենակարգին մարդիկ և ագռավները։ /Վիպակ, պատմվածքներ/ Եր. 2016 թ.
  • Օղակը փակվում է (վեպ, պատմվածքներ), Եր., 2003:
  • Դարձ նավահանգիստ, Եր., 2002 :
  • Սիրո քնքուշ հեքիաթ, Եր., 1994:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ /2014/
  • ՀԳՄ «Գրական բեղմնավոր գործունեության համար» շքանշան /2006/
  • «Ճյուղեր-տերևներ» - «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակ, 2008
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2006
  • «Գրական թերթի» ամենամյա մրցանակ 2016
  • Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների մրցանակ 2016
  • 2018 Հայաստանի գրողների միության ամենամյա՝ «Տարվա լավագույն գիրք» հատուկ մրցանակ «Րաֆֆու ոտնահետքերով» գրքի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]