Ռուզան Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզան Ասատրյան
Ծնվել էմայիսի 16, 1948(1948-05-16) (75 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ԿրթությունՎՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ

2013 թվականին արժանացել է ՊՆ Մարշալ Իսակովի շքանշանի։
2013 թվականին արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» շքանշանի։
2008 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
2008 թվականին արժանացել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» շքանշանի։

2008 թվականին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
Ռուզան Ասատրյան Վիքիքաղվածքում

Ռուզան Շիրակի Ասատրյան (մայիսի 16, 1948(1948-05-16)), հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ, 1987 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի մայիսի 16-ին, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական թերթերում, հեռուստառադիոպետկոմում։ Հիմնադրել և խմբագրել է «Հայկազունք» սկաուտական հանդեսը (1989-1991)։ Եղել է մի շարք հասարակական կազմակերպությունների («Գոյամարտ», «Հայկազունների ազգային միություն», «Հայաստանի մայրության ֆոնդ», «Մ. Մաշտոց խոսքի մշակույթի կենտրոն», «Երեխաների պաշտպանության միություն» և այլն) անդամ, ինչպես նաև Երևան քաղաքի անվանակոչության հանձնաժողովի անդամ (1991-2000

Աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (1983-1986), ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես ՀՀ Նախագահին առընթեր մշակույթի խորհրդի քարտուղար։

Հեղինակ է բազմաթիվ հոդվածների ու հրապարակագրությունների։ Հիմնադրել է «Նախավկա» հասարակական կազմակերպությունը (2005)։ Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի (2006) և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ 32 գրքի հեղինակ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրի աղը, Երևան, 2014։
  • Դարի արժեքը մարդն է, Երևան, 2008։
  • Գենոֆոնդը վտանգի տակ, Անապատի վարդ (երկհատորյակ), Երևան, 2006։
  • Ձայնս խեցու մեջ, Երևան, 2002։
  • Արարատի շնչառությունը մեր մաշկի տակ (ակնարկներ և հրապարակախոսություն), Երևան, 2001։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին արժանացել է ՊՆ Մարշալ Իսակովի շքանշանի։
  • 2013 թվականին արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» շքանշանի։
  • 2008 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
  • 2008 թվականին արժանացել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» շքանշանի։
  • 2008 թվականին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուզան Ասատրյան» հոդվածին։