Նոյյան տապան (լրատվական գործակալություն)
Այս հոդվածը լրատվական գործակալության մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նոյյան տապան (այլ կիրառումներ)։
«Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոն | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Գլխավոր տնօրեն | Տիգրան Հարությունյան |
Հիմնադրման թվական | 1991 |
Լեզու | հայերեն (նաև արևմտահայերեն), ռուսերեն, անգլերեն և պարսկերեն |
Կայք | nt.am |
Նոյյան տապան, անկախ լրատվավերլուծական կենտրոն, հիմնադրվել է 1991 թվականին։
Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործում է ավելի քան 30 երկրների լրատվական շուկաներում, տեղեկատվություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն) է պատրաստում և առաքում Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում կատարվող քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կարևորագույն իրադարձությունների, ինչպես նաև Սփյուռքի մասին։
1997 թվականից կենտրոնը պատրաստում է նաև լրատվական տեսաարտադրանք՝ ռեպորտաժներ, հաղորդումներ և այլն, անցկացնում մամուլի և հեռուստատեսության մշտադիտարկում, հրատարակում է «The Noyan Tapan Highlights» շաբաթաթերթը։
Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համագործակցում է «Ազատություն» ռադիոկայանի, «Ռոյթեր», BBC, DPA, «Ֆրանսպրես» և այլ գործակալությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատների, միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին արժանացել է Որակի միջազգային ոսկե մրցանակի (BID)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |