Jump to content

Դիանա Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դիանա Համբարձումյան
Դիանա Հայկի Համբարձումյան
Ծնվել էմայիսի 3, 1961 (64 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և թարգմանիչ
Ազգությունհայ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1983)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր

Դիանա Հայկի Համբարձումյան (մայիսի 3, 1961(1961-05-03), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թբիլիսիում։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, որտեղ 1977 թվականին ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1983 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերենի ֆակուլտետը։ 1984 թվականից աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր է։

Համբարձումյանը 24 գրքի հեղինակ է։ Արժանացել է գրական և թարգմանական մրցանակների։ Պատմվածքները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ռումիներեն, արաբերեն, կորեերեն, ուկրաիներեն, խորվաթերեն։

«Տասը լավագույն պատմվածք» (2011) հայերեն-անգլերեն ժողովածուն թարգմանվել է գերմաներեն, ռուսերեն, իտալերեն՝ տպագրվելով Գերմանիայում (2014), Ռուսաստանում (2014) և Իտալիայում (2023) «Հեռագիր Ֆաթիմային» վերնագրով։ Մասնակցել է միջազգային Գրող-բնակիչ ծրագրին Ավստրիայում (2011), Կանադայում (2014), Շվեդիայում (2016), Կանադայում (2024), նաև մի շարք հեղինակավոր գրական փառատոների, այդ թվում՝ Ամերիկայում (2017) և Իտալիայում (2023)։

Գեղարվեստական երկերն ու գրական թարգմանությունները տպագրվել են Հայաստանում և արտասահմանում։ 1990 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է «Շելլին հայ գրական-հասարակական մտքի գնահատությամբ» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1999 թվականին ստանձնել է դոցենտի պաշտոն, 2004 թվականին ստացել է դոցենտի կոչում, 2007 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Գեղարվեստական ստեղծագործությունը և նրա թարգմանությունը որպես բանասիրական համալիր քննության առարկա» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, 2007 թվականին ստանձնել է պրոֆեսորի պաշտոն, 2009 թվականին ստացել է լեզվաբանության պրոֆեսորի գիտական կոչում։ 2018 թվականի ապրիլի 3-ից ԲՊՀ-ի գիտական խորհրդի անդամ է, 2018 թվականի նոյեմբերի 30-ից եղել է ԲՊՀ-ի «Բանբեր» գիտական ամսագրի խմբագրակազմի անդամ։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ Զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական, միջազգային գիտաժողովներում և համաժողովներում, հայերեն, ռուսերեն ու անգլերեն գիտական հոդվածները հրապարակվել են հայասատանյան և արտասահմանյան միջազգային գիտական ամսագրերում (ներառյալ՝ Scopus համակարգում ընդգրկված)։ Տարիներ շարունակ նախագահել է Արցախի պետական համալսարանի ավարտական պետական քննությունների՝ օտար լեզուների հանձնաժողովը, անգլերենի ասպիրանտական մինիմումների հանձնաժողովը, ԲՊՀ-ի և «Գլաձոր» համալսարանի անգլերենի ասպիրանտական մինիմումների հանձնաժողովը, եղել է ԲՊՀ-ում գործող 059 մասնագիտական խորհրդի անդամ, գրախոսել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, ղեկավարել է բակալավրական, մագիստրոսական և թեկնածուական ատենախոսություններ։ Կազմել և խմբագրել է ԲՊՀ-ում հրատարակվող «Մունետիկ» բազմալեզու գրական-թարգմանական ուսանողական ալմանախը։ Տարիներ շարունակ ղեկավարել է ԲՊՀ-ի «Թարգմանչական գործ» բաժնի ուսանողների արտադրական պրակտիկան՝ նախաձեռնելով համագործակցություն ԲՊՀ-ի և ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, Սահմանադրական դատարանի միջև[1]։

Գրական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2023, «Հեռագիր Ֆաթիմային և այլ պատմվածքներ» հայերեն-իտալերեն ժողովածու, Կաֆոսկարինա հրատարակչություն, Վենետիկ, Իտալիա, 136 էջ։
  • 2023, «Մեղր ու լեղի աշխարհ», վեպ, Զանգակ, Երևան, 280 էջ։
  • 2020, «Կանաչ մարգագետնի հմայքը», վեպ, Զանգակ, Երևան, 248 էջ։
  • 2017, «Փեակների տարաբախտություն», վեպ, Զանգակ, Երևան, 320 էջ։
  • 2014, «Դուռը թակում են», վեպ, Անտարես, Երևան, 256 էջ։
  • 2014, «Հեռագիր Ֆաթիմային», պատմվածքների ժողովածու, թարգմանված ռուսերեն, Վորոնեժ հր., Վորոնեժ, Ռուսաստան, 136 էջ։
  • 2014, «Հեռագիր Ֆաթիմային», պատմվածքների ժողովածու, թարգմանված գերմաներեն, Հայ Մեդիա Վերլագ հր., Ֆրանկֆուրտ, Գերմանիա, 87 էջ։
  • 2011, «Տասը լավագույն պատմվածք», երկլեզու (հայերեն-անգլերեն) պատմվածքներ, ՀԳՄ հր., Երևան, 160 էջ։
  • 2010, «Աստծո բնակեցրած երկրում», վեպ, Զանգակ, Երևան, 160 էջ։
  • 2008, «Նոյի թվի դարդ ու ցավ», պատմվածքներ, ակնարկներ, Զանգակ, Երևան, 110 էջ։
  • 2004, «Այրված կամուրջների վրայով», վիպակ, պատմվածքներ, Զանգակ, Երևան, 128 էջ։
  • 1999, «Աստղակաթ», վիպակ, Զանգակ, Երևան, 121 էջ։
  • 2006, «Երդվում եմ երկնքի ու երկրի արևով», «Հեռախոսային գաղտնալսումներ», «Ռեքվիեմ», // Արդի հայ կին գրողներ (անթոլոգիա), ՀԳՄ հր., էջ 103-113։
  • 2010, «Խա՛բս տուր դրան», պիես, «Դրամատուրգիա», Երևան, * 22-23, էջ 102-119։

Թարգամանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • 2000, Ուիլյամ Ֆոլքներ, Սարթորիս, վեպ, Նոր-Դար, Երևան, 344 էջ։
  • 2003, Metakseh, My Vision of God, Translation from the Armenian by Diana Hambardzumyan, Armenian-English poem, Zangak-97, Yerevan, 32 p.
  • 2004, Դոնալդ Բարթելմ, Ես ու միսս Մանդըբըլը, «Արտասահմանյան գրականություն», * 1, Երևան, էջ 112-121։
  • 2004, Ուիլյամ Ֆոլքներ, «Ռեքվիեմ միանձնուհուն» վեպ-դրամայի վերջին արարի նախերգանքը՝ «Բանտը», «Արտասահմանյան գրականություն», * 2, Երևան, էջ 194-199, * 3, էջ 112-129։
  • 2004, Կուրտ Վոնեգուտ, Հարևան տունը (պատմվածք), «Արտասահմանյան գրականություն», * 2, Երևան, էջ 84-91։
  • 2004, Փիթըր Նաջարյան, «Դուստրեր Հիշողության», վեպից հատվածներ, «Արտասահմանյան գրականություն», * 3, Երևան, էջ 82-87։
  • 2005, Կուրտ Վոնեգուտ, Կապտամորուսը, վեպ, Զանգակ, Երևան, 267 էջ։
  • 2008, Ուիլյամ Սարոյան, «Գրողի խոստովանություն», պատմվածք, «Գրական թերթ», * 21, էջ 3, 8։
  • 2009, «Խաղը», արդի սլովակյան գրականություն, բանաստեղծություններ, թարգմ.՝ Վ. Արսեն, պատմվածքներ, թարգմ.՝ Դ. Համբարձումյան, Զանգակ, Երևան, էջ 39-78։
  • 2006, Contemporary Armenian Prose, պատմվածքների անթոլոգիա, ինը պատմվածք՝ Դ. Համբարձումյանի թարգմանությամբ, Ամարաս, Երևան։
  • 2008, Yerevan, պատմամշակութային ուղեցույց, Զանգակ, Երևան։
  • 2015, Ուիլյամ Ֆոլքներ, Սարթորիս, վերահրատարակություն, վեպ, Անտարես, Երևան, 396 էջ։
  • 2019, Gevorgyan Ruben, Laurels Condemned, Documentary of two parts, translated from the Armenian by Diana Hambardzumyan, AHA Polygraph, Yerevan, 472 p.
  • 2019, Փոլ Ռ. Իգնեշիուս, Հիմա մասամբ գիտեմ, թարգմանությունն անգլերենից՝ Դիանա Համբարձումյանի, Նյու Մեգ, Երևան, 456 էջ։

Մենագրություններ, գիտական ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 թ. «Ու. Ֆոլքների երկերի լեզվաոճական առանձնահատկությունների պահպանման խնդիրը հայերեն թարգմանություններում», Լինգվա, Երևան, 130 էջ։
  • 2008 թ. «Գեղարվեստական ստեղծագործությունը և նրա թարգմանությունը որպես բանասիրական համալիր քննության առարկա», Լինգվա, Երևան, 232 էջ։
  • 2013 թ. «Նշան, լեզու, տեքստ», բանասիրական հոդվածների ժողովածու (հայերեն, անգլերեն), Ապոլոն, Երևան, 104 էջ։

Բուհական դասագրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004, A Guide to Critical Thinking, համահեղինակ, Լինգվա, Երևան, 100 էջ։
  • 2006, A Guide to Critical Thinking, համահեղինակ, Լինգվա, Երևան (վերահրատարակություն) 100 էջ։
  • 2009 թ. Literary Translator’s Handbook, Լինգվա, Երևան, 146 էջ։
  • 2005 թվականին «Ու. Ֆոլքների երկերի լեզվաոճական առանձնահատկությունների պահպանման խնդիրը հայերեն թարգմանություններում» մենագրությունն արժանացել է ԵրՊԼՀ-ի «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակին։
  • 2009 թվականին «Աստծո բնակեցրած երկրում» վեպն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակին։
  • 2013 թվականին շնորհվել է ՀԳՄ պատվոգիր՝ ուսանողության շրջանում գրքի քարոզչության գործում ունեցած վաստակի համար։
  • 2014 թվականին շնորհվել է Երևանի քաղաքապետարանի պատվոգիր՝ գրականության ասպարեզում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։
  • 2016 թվականին արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակին՝ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանական վաստակի համար։
  • 2017 թվականին «Փեակների տարաբախտություն» վեպը արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա գրական մրցանակին։
  • 2024 թվականին «Մեղր ու լեղի աշխարհ» վեպն արժանացել է Ստեփան Ալաջաջյանի անվան մրցանակին:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիանա Համբարձումյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

աբախտության" շուրջը