Ռուբեն Ֆիլյան
Ռուբեն Ֆիլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1952 |
Վախճանվել է | հունվարի 6, 1983 (30 տարեկան) |
Մասնագիտություն | թարգմանիչ և արձակագիր |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Ռուբեն Ֆիլյան Վիքիքաղվածքում | |
Ռուբեն Ֆիլյան Վիքիդարանում |
Ռուբեն Ֆիլյան (դեկտեմբերի 10, 1952, Երևան - հունվարի 7, 1983, Գոա, Հնդկաստան), հայ արձակագիր, թարգմանիչ, յոգայի և կարատե մարտարվեստի ուսուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952 թվականին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին[1]։ Պատմվածքներն առաջին անգամ հրապարակվել են «Գարուն» ամսագրում։ Նրա առաջին գիրքը՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» պատմվածքների ժողովածուն լույս է տեսել 1980 թվականին։ 1981 թվականին Ռուբեն Ֆիլյանը հեռանում է Խորհրդային Հայաստանից։ Նա մեկնում է Ֆրանսիա, ապա ճամփորդում է Եգիպտոս, Հորդանան, և վերջնականորեն հաստատվում է Հնդկաստանի Գոա նահանգում՝ Արամբոլ հայտնի լողափում, ուր դասավանդում է յոգա, կարատե, երաժշտություն, արևելյան փիլիսոփայություն։ Ռուբեն Ֆիլյանի կյանքն ընդհատվում է 1983 թվականի հունվարի 7-ին Արամբոլում։ Աճյունն ամփոփված է Երևանի Զեյթուն թաղամասի գերեզմանատանը[2]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին նրա հոր՝ Պարգև Ֆիլյանի հովանավորությամբ լույս է տեսնում Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը, որտեղ ընդգրկված են համանուն վեպը, պատմվածքներ, մանրապատումներ։ Խորհրդային Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ռուբեն Ֆիլյանը թարգմանաբար մշակել է հնդիկ հոգևոր փիլիսոփա՝ Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանի» կոթողային տրակտատը[3][4]։ Ինչպես վեպը, այնպես էլ կարճ արձակը, հեքիաթ-պատմվածքները, ոչ միայն ապրում են Ֆիլյանի կողմից ուղղակի դիտավորությամբ ստեղծված հեքիաթային աշխարհի մեջ, այլև ցույց են տալիս մարդկային կեցության ու փորձառության աբսուրդային երևույթները։ Ռուբեն Ֆիլյանի արձակը երկխոսություն է հայ միջնադարյան բնագրերի, Սեմյուել Բեքեթի, Իտալո Կալվինոյի, Ռոբերտ Վալզերի ստեղծագործությունների հետ։
- Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը, որովհետև բոլորն էլ հավանում էին դրանք, ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։
|
- Եվ այդքանից հետո դեռ ծովը ալեկոծվո՞ւմ է։
Արձագանք է... Անշուշտ արձագանք է...
|
- Հազացի... Չեմ ուզում հավատալ, որ այդ մասին աշխարհում ոչ ոք չգիտի...
|
Հայ գրականության մեջ Ռուբեն Ֆիլյանը բացառիկ հեղինակ է։ Նրա գրականության պակասը միշտ զգացվել է, բայց նա եղել է մեր մեջ։ - արձակագիր Արամ Պաչյանը Ռուբեն Ֆիլյանի մասին
|
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անծանոթ ինքնակենսագրություն», Երևան, «Սովետական գրող», 1980, 120 էջ[5]։
- «Քո երկրի դեսպանը», Երևան, «Նաիրի», 1992, 256 էջ[6]։
- «Անծանոթ ինքնակենսագրություն», 2-րդ հրատարակություն Երևան, «Դարակ», 2021, 144 էջ։
- «Քո երկրի դեսպանը», 2-րդ հրատարակություն, Երևան, «ԱՐԻ գրականության հիմնադրամ», 2022, 135 էջ[7]։։
- Շրի Շանկարաչարյա «Վիվեկա Չուդամանի», Երևան «Newmag», 2022, էջ 132 (թարգմանաբար մշակել է Ռուբեն Ֆիլյանը)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ info@f-s.am, FutureSystems. «Ռուբեն Ֆիլյան». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Հանդիպում ափաչափ արձակի հետ
- ↑ Ռուբեն Ֆիլյան, «Վիվեկա Չուդամանի. ադամանդը զանազանման թագի» | Թրեյլեր, Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին
- ↑ «Շրի Շակարաչարյա | Վիվեկա Չուդամանի | Գրանիշ». Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Ֆիլյան, Ռուբեն Պարգևի (1980). Այվազյան, Ա Հ (ed.). Անծանոթ ինքնակենսագրություն։ Պատմվածքներ. Երիտասարդ ձայներ. Երևան: Սովետական գրող.
- ↑ Ֆիլյան, Ռուբեն Պարգևի; Շեկոյան, Ա Հ (1992). Քո երկրի դեսպանը։ Վեպ, պատմվածքներ. Երևան: Նաիրի.
- ↑ ԱԶԳ (2022 թ․ հոկտեմբերի 14). «Ռուբեն Ֆիլյանի չուշացած վեպը». Ազգ. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քո երկրի դեսպանը. Ռուբեն Ֆիլյան (հատված)
- Հովհաննես Գրիգորյան. Զուգահեռ աշխարհ
- Ռուբեն Ֆիլյան. Ծնունդ
- Արմեն Շեկոյան. Ուխտագնացություն դեպի երկինք
- Արտաշես Արամ. Ռուբեն Ֆիլյանի Սանսարայականը
- Ա.Պաչյան. Ամենայն բանը գոյության (Ֆիլյանի Վիվեկան)
- Արամ Պաչյան. «Լույսը շարունակվում է»
- Ֆիլյանի ոչ դասական պատմավեպը, մերերկրացիներն ու հրաժեշտի նամակը
- Էդուարդ Միլիտոնյանը Ֆիլյանի մասին