Անդրե-Պիեռ Ժինյակ
Անդրե-Պիեռ Ժինյակ ֆր.՝ André-Pierre Gignac | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Անդրե-Պիեռ Քրիստիան Ժինյակ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Մականուն | Դեդե (Dédé) | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1985 (37 տարեկան)[1] | |||||||||||||||||
Ծննդավայր | Մարտիգ, Ֆրանսիա | |||||||||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||||||||
Քաշ | 87 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 10 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անդրե-Պիեռ Ժինյակ (ֆր.՝ André-Pierre Gignac, ֆրանսերեն արտասանությունը [ɑ̃dʁe pjɛʁ ʒiɲak], դեկտեմբերի 5, 1985[2][3][4], Մարտիգ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Մեքսիկական «ՈՒԱՆԼ Տիգրես» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի խաղացող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրե-Պիեռ Ժինյակը ծնվել է ֆրանսիացի հոր և ֆրանկալժիրցի մոր ընտանիքում։ Իր կարիերան սկսել է 5 տարեկանում` «Ֆոս» ակումբի դպրոցում։ Հետո խաղացել է «Մարտիգ» ակումբի ակադեմիայում[5] և «Լորյան» ակումբի երիտասարդական թիմում, որը հանդես էր գալիս Լիգա 2-ում[6]։ 2004 թվականի օգոստոսի 13-ին Ժինյակը դեբյուտեց «Լորյանի» հիմնական կազմում, «Շատորուի» դեմ խաղում դուրս գալով փոխարինման։ Դաշտում հայտնվելուց մի քանի վայրկյան հետո Ժինյակը «Շատորուի» դարպասը գրավեց և հաղթանակ բերեց իր թիմին[7]։
Հաջորդ մրցաշրջանում նա վարձակալման հանձնվեց երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Պո» ակումբ։ «Պոում» Ժինյակը անցկացրեց 18 խաղ և խփեց 8 գոլ։ 2006 թվականի հունվարին Ժինյակը վերադարձավ «Լորյան» և օգնեց ակումբին դուրս գալ Լիգա 1։ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում Ժինյակը խաղաց 37 խաղ և խփեց 9 գոլ, որոնցից երեքը «Նանտի» դարպասին` առաջին 27 րոպեների ընթացքում[8]։ Այդ ինը գոլով նա այդ մրցաշրջանում դարձավ «Լորյանի» ռմբարկու։
2007 թվականի հունիսի 25-ին Ժինյակը «Տուլուզ» ակումբի հետ կնքեց քառամյա պայմանագիր[9]` հարձակվողի տրանսֆերի համար վճարելով 4,5 միլիոն եվրո։ «Տուլուզ» կարողացավ հաղթել Ժինյակի համար «Լիլի» հետ մղվող պայքարը, նրան առաջարկելով երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան «Լիլը», որի հետ Անդրե-Պիերը նույնիսկ նախնական պայմանագիր էր կնքել[10]։ Հետո «Լիլի» ներկայացուցիչները տվեցին մի քանի հարցազրույց, կասկածի ենթարկելով Ժինյակի գործարքը և մատնանշելով ոչ քաղաքակիրթ անցումը։ Սակայն գործարքն արդեն արված էր և ոչ ոք այն այլևս փոփոխել չէր կարող։
Ժինյակը «Տուլուզում» իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Լիվերպուլի» դեմ խաղում` 65-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։ Այս խաղում «Տուլուզը» 0-1 հաշվով պարտվեց, իսկ երկու խաղերի արդյունքում` 0-5։ Եվ ընդհանրապես ակումբը այդ մրցաշրջանը ձախողեց` առաջնությունում զբաղեցրեց 17-րդ տեղը` ընդամենը մեկ հորիզոնական բարձր վտանգավոր գոտուց։ Իսկ Ժինյակը 28 խաղերում դարձավ ընդամենը 2 գոլի հեղինակ։ Շատերը ասում էին, որը նրա ցածր արդյունավետությունը կապված էր նրա հետ, որ նա զբաղեցնում էր երկրորդ հարձակվողի դիրք` հիմնականում օգնելով շվեդ հարձակվող Յուհան Էլմադներին[11]։ Միջազգային մրցահարթակում Ժինյակի միակ հաջողությունը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության սոֆիական ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղի 96-րդ րոպեին խփած գնդակն էր, որը հնարավորություն տվեց ակումբին անցնել բուլղարական ակումբին։
2008 թվականին Էլմանդերի «Բոլտոն Ուոնդերերս» տեղափոխվելուց հետո Ժինյակը ակումբում զբաղեցրեց առաջին դերը։ Առաջնության երկրորդ տուրում նա «Գավրի» դեմ խաղի 88-րդ րոպեին խփեց նոր մրցաշրջանի առաջին գոլը և հաղթանակ բերեց թիմին[12]։ Սեպտեմբերին և մարտին նա ճանաչվեց Ֆրանսիայի առաջնության ամսվա ֆուտբոլիստ, խփած 24 գնդակներով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու և հատեց Յանիկ Ստոպուրայի 1985 թվականի ռեկորդը։ Ժինյակը համարվում էր առաջնության տարվա ֆուտբոլիստների թեկնածուներից մեկը, սակայն այն մրցանակին արժանացավ Յոհան Գուրկյուֆը։
2009-10 մրցաշրջանում նա վերցրեց 10 համարի մարզաշապիկը[13]։ Օգոստոսի 14-ին նա «Տուլուզի» հետ պայմանագիրը երկարացրեց մինչև 2013 թվականը։ Պայմանագիրը կնքվեց, չնայած ֆուտբոլիստի նկատմամբ Լոնդոնի «Արսենալի»[14], «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիոնի»[15], «Յուվենտուսի»[16] և «Միլանի»[17] հետաքրքրություններին։
2010 թվականի փետրվարի 6-ին Ֆրանսիայի առաջնության «Լիոնի» դեմ խաղում Ժինյակը ստացավ վնասվածք` պառելով ձախ ոտքի մկանը, ինչի պատճառով որոշ ժամանակ չկարողացավ խաղալ[18]։
2010 թվականի օգոստոսի 24-ին խաղացողը Մարսելի «Օլիմպիկի» հետ կնքեց քառամյա պայմանագիր` շաբաթեկան 60 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով[19]։ Տրանսֆերի արժեքը կազմեց 18 միլիոն եվրո[20]։ 2010 թվականի օգոստոսի 29-ին «Բորդոյի» դեմ արտագնա խաղի 75-րդ րոպեին փոխարինելով Բրանդաոյին` նա նշեց իր նորամուտը նոր ակումբում[21]։ 2010 թվականի հոկտեմբերի 2-ին, «Սենտ-Էտիենի» դեմ խաղում, «Օլիմպիկ Մարսելում» նա խփեց իր առաջին գոլը[22]։ Ամբողջ մրցաշրջանում խաղաց 38 խաղ և խփեց 12 գոլ։ Ամռանը խոսակցություններ էին գնում, որ նրա ցածր արդյունավետության պատճառով ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել նրան[23], նշելով, որ կարող է տեղափոխվել «Ֆուլհեմ»[19], սակայն խոստանալով, որ ավելի շատ կխփի, նա մնաց «Մարսելում»[24]։
2011 թվականի աշնանաը, Ժինյակը թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ վիճաբանությունից հետո, որի պատճառը Անդրե-Պիերի` դաշտում անցկացրած քիչ ժամանակն էր, ուղևորվեց ակումբի երկրորդ թիմ[25]։ «Մարսելի» գլխավոր մարզիչի և նախագահի խոսակցություններից հետո, նա վերադարձավ երկրորդ թիմ[26]։ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին Ժինյակը պատռելով ձախ ազդրի մկանը` 1,5 ամսով դուրս եկավ շարքից[27]։
2015 թվականի հունիսի 18-ին Ժինյակը «Թվիթթերում» հայտարարեց, որ տեղափոխվել է մեքսիկական ՈՒԱՆԼ Տիգրես ակումբ, կնքելով քառամյա պայմանագիր[28][29]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմ Ժինյակը հրավիրվել է 2009 թվականին` Լիտվայի դեմ խաղում։ Ապրիլի 1-ին նա առաջին անգամ հայտնվեց ազգային հավաքականի մարզահագուստում, խաղի 69-րդ րոպեին փոխարինելով Ֆրանկ Ռիբերիին[30]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց օգոստոսի 12-ին, Ֆարերյան կղզիների հավաքականի դարպասին` այդպիսով հաղթանակ բերելով թիմին[31]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժինյակը ունենալով ալժիրական, բացի այդ նաև գնչուական արմատներ, ամուսնացած է գնչուհու հետ[32], ունի որդի` Անդրե- Պիեր[11]։
Ժինյակը համարվում է ֆուտբոլիստներ Ժակ Աբարդոնադոյի և Յոհան Մոլլոյի ազգականը[11]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսաիյի առաջնության լավագույն ռմբարկու (1)` 2009 (24 գոլ)
- Ֆրանսիական լիգայի գավաթ (1)` 2010-11
- Մեքսիկայի չեմպիոն (1)` Ապերտուրա 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20150507222818/http://www.fifa.com/worldfootball/statisticsandrecords/players/player=306322/
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Andrй-Pierre Gignac, un Martйgal de plus en Bleus
- ↑ «Gignac vs Abardonado, samedi soir en famille»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-28-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «Լորյան» — «Шатору»(չաշխատող հղում)
- ↑ ««Լորյան» — «Нант»»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-18-ին։ Վերցված է 2022-01-03
- ↑ «Gignac arrive»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «L’Imbroglio Gignac»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-27-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ 11,0 11,1 11,2 Gignac’s rocky road takes a turn for the better with call for national service
- ↑ ««Тулуза» — «Гавр»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-25-ին։ Վերցված է 2022-01-19
- ↑ «Les numéros de maillot»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-15-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ Венгер: «Арсенал» не готов отдать £ 20 млн за Жиньяка(չաշխատող հղում)
- ↑ «Ола: «Лион» попытается купить Жиньяка следующим летом»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-05-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «Juventus target Edin Dzeko and Andre-Pierre Gignac»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-27-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «AC Milan linked with Dzeko & Gignac»։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-19-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «Жиньяк выбыл из строя на три недели»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-11-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ 19,0 19,1 «Фулхэм» арендует нападающего «Марселя» Жиньяка
- ↑ ««Марсель» объявил о приобретении Жиньяка»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-27-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «Girondins de Bordeaux — Olympique de Marseille — 1:1»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-01-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «St. Etienne — Olympique de Marseille — 1:1»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-05-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «Марсель» опроверг слухи о возможном уходе Жиньяка
- ↑ Аниго: Жиньяк обещал, что постарается забивать ещё больше
- ↑ Жиньяк переведён в дубль «Марселя» из-за ссоры с Дешамом
- ↑ Жиньяк возвращён в первую команду «Марселя»
- ↑ Жиньяк выбыл из строя на срок от четырёх до шести недель
- ↑ Жиньяк отверг предложение «Динамо» и перейдёт в «Тигрес»
- ↑ Tigres de Monterrey: visite médicale pour André-Pierre Gignac
- ↑ «France striker Gignac fit for World Cup qualifier»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-29-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ «Гол Жиньяка принёс Франции победу над Фарерами»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-15-ին։ Վերցված է 2016-06-28
- ↑ Beware the Bull: France ready to unleash Gypsy king Andre-Pierre Gignac on Irish defence
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը lfp.fr կայքում Archived 2011-12-04 at the Wayback Machine.
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
|
- Ապրող անձինք
- 1985 ծնունդներ
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Լորյանի ֆուտբոլիստներ
- Պոի ֆուտբոլիստներ
- Թուլուզայի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- ՈՒԱՆԼ Տիգրեսի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ