Այծ (ժեստ)
«Այծ», հայտնի է նաև «եղջյուրներ», «եղջյուրիկներ», «պայտ», ժեստ ճկույթի և ցուցամատի տեսքով, որոնք ուղղված են դեպի առաջ, երբ միջնամատը և մատնեմատը սեղմված են ափին։ Ժեստը հիշեցնում է այծի գլուխ։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեստն ունի բազմազան նշանակություններ․
Անտիկ հռետորական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այծ» ժեստը ատնիկ հունական և հռոմեական դասական ժեստ է։ Այն նկարագրված է Ֆաբիա Մարկ Քվինթիլիանուսի «Հռետորի կրթությունը» (լատին․՝ «Institutio oratoria» հռետորության ամբողջական հնագույն դասագրքում։ Քվինթիլիանուսի նկարագրած ինը հռետորական ժեստերի մեջ սա երկրորդ ժեստն է, որն օգտագործվում է հռետորաբանների կողմից։ Երկու մատները՝ միջնամատն ու մատնեմատը ծալված են բութ մատի տակ, իսկ ցուցամատն ու ճկույթը՝ ձգված։ Քվինթիլիանուսը այս ժեստի մասին ասում է, որ դա ավելի հրատապ ժեստ է, քան նախորդը, որը չի օգտագործվում ոչ ելույթների սկզբում, ոչ էլ պատմվածքներում[1][2]։
Միստիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցամատով և ճկույթով ժեստը համարվում է մոգական նշան, որը պաշտպանում է չարից։ Օգտագործվում է և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում սնահավատ մարդկանց կողմից՝ աչքով տալուց և վհուկներից պաշտպանելու համար, ինչպես ուսի վրայով թքելը[3]։ «Եղջույրները» այս նշանակությամբ հիշատակվում է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպում.
...Հյուրանոցի դռան մոտ հավաքված ամբոխի մեջ բոլորը խաչակնքվեցին և երկու պարզած մատով ցույց տվեցին ինձ։
Հեշտքւթյամբ ես իմ ուղեկիցներից մեկից ստացա բացատրություն, թե ինչ է նշանակում այս ամենը. ...
Նա ասաց, որ այդ ժեստը ծառայում է որպես ամուլետ և պաշտպանություն չար աչքից:
Ալեքսանդր Գրինը նույնպես հիշատակում է այս պաշտպանության մեթոդի մասին «Զրուցասեր տնապահ» պատմվածքում[4]՝ անվանելով նրան «ջետտատուրա»։ (Հակառակ Գրինին, ջետտատուրան (իտ․, ֆր․, գերմ․՝ jettatura, հին իտ․՝ getta tura՝«հայածք մեկել») ոչ թե ժեստի անունն էր, այլ հենց «չար աչքը»[5][6])։
Ամեն դեպքում մատներով խխունջի եղջյուրներ, այսինքն՝ «ջետտատուրա» պատրաստելով՝ պատասխանեցի. «Մի՛ վախեցի՛ր»։ Դուք ինձանից չեք ստանա ոչ արծաթե մետաղադրամի կրակոց, ոչ էլ բարդ հմայություն։
Նաև «այծի» նման ծալված ձեռքի տեսքով հմայագիրներ էին պատրաստում, որոնք չար աչքից պաշտպանվելու համար կրում էին վզին։ Իտալերեն դրանք կոչվում են corno (եղջյուրներ) կամ mano cornuto: Նրա անուններից մեկը՝ «Ասմոդեուսի եղջյուրները», նույնպես կապված է ժեստին վերագրվող պաշտպանիչ հատկությունների հետ[7]։
Հինդուներն իրենց ծեսերում օգտագործում են «մուդրաներ»՝ ժեստեր, որոնք համարվում են մոգական։ Նրանցից ոմանք նման են այծի, հատկապես կարանա մուդրան[8]։ Այս մուդրայի նպատակը նույնն է, ինչ եվրոպական ժեստը․ վախեցնել չար ոգիներին։
Ենթամշակութային
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Ռոննի Դիոն սովորեցնում է հանդիսատեսին ինչպես ցույց տալ եղջյուրները և բացատրում է դրա նշանակությունը, 1980 թվական (8:20) |
«Ռոքի այծ», որը հայտնի է դարձել Ռոննի Ջեյմս Դիոյի կողմից (Elf, Rainbow, Black Sabbath, Dio, Heaven & Hell)[3][9], հաճախ օգտագործվում է տարբեր երաժշտական սուբկուլտուրաների ներկայացուցիչների կողմից՝ որպես կատարողի հավանության նշան։ Հատկապես հայտնի է ռոքերների և մետալիստների շրջանում։ Դիոյին այս ժեստը սովորեցրել է իր տատիկը՝ սնահավատ իտալուհին։ Ըստ Ռոննիի հիշողությունների նա օգտագործում էր այս նշանը, երբ հանդիպում էր գնչուների և այլ կասկածելի մարդկանց, և բացատրում էր իր թոռանը, որ այն պաշտպանում է «malocchio» (մալոկիոյից)՝ «աչքով տալուց»[10]։ Ժեստը գեղեցիկ էր դիտվում համերգներին՝ Black Sabbath-ի միստիկ տեքստերի հետ զուգակցված։ Բացի Դիոյից, Kiss-ի Ջին Սիմոնսը և Parliament-Funkadelic խմբի անդամները մոտավորապես նույն ժամանակ այս ժեստն օգտագործեցին իրենց շապիկներին, բայց հենց Դիոն էր, ով ցույց տվեց «այծին» համերգների ժամանակ, ով կարողացավ ամրապնդել ավանդույթը և այն դարձնել հեվի մետալի ավանդւոյթներից մեկը։
Ես հազիվ թե առաջին մարդը լինեմ, ով մատները այսպես ծալեց։ Դա նույնն է՝ ինչ հորինել անիվը։ Բայց ենթադրում եմ՝ կարելի է ասել, որ ես այն բերել եմ նորաձևություն։ Դա խորհրդանիշ էր, որն արտացոլում էր այն ամենը, ինչ կապված է մեր խմբի հետ։ Նրա մեջ «սատանայական» ոչինչ չկա, ինչպես ասում են ոմանք։ Իտալացի տատիկս ասում էր, որ դա պաշտպանում է «աչքով տալուց»։ Դա պարզապես սիմվոլ է, բայց այն մոգական իմաստ ունի, և կարծում եմ, որ այն լավ էր ընթանում Բլեք Սաբաթի հետ։ Այժմ այն օգտագործում են բոլորը, և կարծես այն կորցրել է իր սկզբնական նշանակությունը։
«Այծի» կլասիկ միջնադարյան տարբերակում միջնեմատը, մատնեմատը և բութ մատները սեղմված են եղել՝ չարից պաշտպանվելու համար[11]։ Դիոն «այծը» ցույց տվեց հենց այդ կերպ (տե՛ս լուսանկարը)։ Ժամանակակից մետալիստները հաճախ «սխալ» են անում ժեստը. բութը չի սեղմվում մյուս մատերին, այլ մնում է ուղղված դեպի կողք[12]։ Բացի այդ, ժամանակակից մետալիսները հաճախ այդ ժեստն անում են՝ ափը դեմքով դեպի իրենց (ձեռքի հակառակ կողմը դեպի դիտողին)։
Վիրավորական
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այծը» օգտագործվում էր նոր ռուսների կողմից՝ ի նշան սեփական գերազանցության։ Ռոքի «այծը» նրա հիմնական տարբերությունն այն է, որ ցուցամատը և փոքր մատը «նայում են» առաջ, մինչդեռ «ռոքերի» տարբերակում մատներն ուղղված են դեպի վեր։ Նոր ռուսների «այծը» առաջացել է խուլիգանների ու հանցագործների կողմից, որտեղ ժեստը օգտագործում են որպես աչքերը հանելու սպառնալիք[13]։
Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում այս նշանը (corna) համարվում է վիրավորական և ակնարկ այն մասին, որ նա, ում այն ցուցադրվում է, «եղջյուրակիր» է[14]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական մշակույթում, հիմնականում պատկերագրության մեջ, ժեստը օգտագործում են լավ լուր պարունակող ուղիղ խոսքի փոխանցման համար։ Քրիստոնեության մեջ տվյալ ժեստը ծագում է հելլենիստական հնագույն մշակույթից, որտեղ այն օգտագործվում էր հռետորության համար՝ ուղեկցելու հունական և հռոմեական խոսողների ելույթները[15]։
Ամերիկյան ժեստերի լեզվում փոխարինում է լատինական «Y» տառը։ Օգտագործվում է I Love You (Ես քեզ սիրում եմ) արտահայտության մեջ, որը փոխանցվում է որպես ILY, որի պատճառով «այծը» որոշ մարդիկ ասոցացնում են սիրո խոստովանության հետ[16]։ Նմանատիպ «այծը» տարբերվում են բութ մատով։ Ռուսական ժեստերի լեզվում օգտագործվում են «Ы» տառը նշանակելու համար[17], ֆրանսիական ժեստերի լեզվում նա նշանակում է «H» տառը։
Սպորտում ժեստը երբեմն օգտագործվում է բեյսբոլիստների և վոլեյբոլիստների կեղմից ազդանշաններ տալու համար։ Օսթինի Տեխասի համալսարանի մարզիկները, որոնց թալիսմանը ցուլ է, «այծը» դարձրել են իրենց ավանդական ողջունելու ժեստը։ Ժեստը ուղեկցվում է «Hook’em horns» կարգախոսով (անգլ.՝ «Hook them on the horns»):
Ռուսական «Եղջյուրավոր այծ» մանկական բանաստեղծության մեջ ժեստը պատկերում է այծ։
Տես Նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- ILY՝ նմանատիպ ժեստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Quintilian. Institutio Oratoria. Book XI Chapter 3
- ↑ Голубинский Е. Е. О перстосложении для крёстного знамения и благословения Արխիվացված 2014-12-30 Wayback Machine / К нашей полемике со старообрядцами. Частные вопросы. — Богословский вестник, апрель 1892. — С. 66.
- ↑ 3,0 3,1 Oodyssey of the Devil Horns by Steve Appleford Արխիվացված 2007-11-22 Wayback Machine
- ↑ «Словоохотливый домовой Արխիվացված 2009-04-10 Wayback Machine», Александр Грин. Lib.ru
- ↑ Яндекс Словарь. Ит.(չաշխատող հղում), фр.(չաշխատող հղում) и нем(չաշխատող հղում).
- ↑ The Evil Eye Արխիվացված 2005-03-10 Wayback Machine, by Frederick Thomas Elworthy (1895)
- ↑ «Защита от действий магии, магов и колдунов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Индуизм. Хасты и мудры». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «О происхождении некоторых жестов». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Ronnie James Dio interviewed by EvilG». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Occultopedia: Evil Eye». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «The Devil's Horns: A Rock And Roll Symbol». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Александр Сидоров. Пословицы и поговорки русских уголовников и арестантов Արխիվացված 2007-07-07 Wayback Machine
- ↑ «Р. В. Гордеев — Кросс-культурные проблемы международного менеджмента». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Дмитрий Марченко. «Рокерская коза» на православных иконах, или что важно помнить о жестах в иконографии Արխիվացված 2012-03-07 Wayback Machine
- ↑ BBC: Heavy Metal Monk Cesare Bonizzi Performs at Gods of Metal Արխիվացված 2009-04-26 Wayback Machine
- ↑ «russma». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.