Իբլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իբլիս (արաբ․՝ إبليس‎‎), իսլամում ջինի անվանում, ով, ի շնորհիվ իր նպատակասլացության, հասավ նրան, որ մերձեցավ Աստծուն և դասվեց հրեշտակների շարքը։ Սակայն իր հպարտության և գոռոզության համար վտարվեց երկնքից։ Իր վտարումից հետո, Իբլիսը դարձել է մարդկանց թշնամին, ով շեղում էր հավատացյալներին ճիշտ ճանապարհից։

Իբլիսն ունի բազմաթիվ այլ անվանումներ։ Նրան նաև անվանում են աշ-Շայթան (الشيطان‎, որպես բոլոր չարքերի (շայթանների) պարագլուխ), Ադուվ Ալլահ (عدو الله‎ — «Ալլահի թշնամի») կամ էլ ուղղակի ալ Ադուվ (العدو‎ — «թշնամի)»[1]։ Նրանից պաշտպանվելու համար մուսուլմանները հաճախ կարդում են Իսթիազա աղոթքը․ «Ա’ուզզու բի-լ-Լյահի մինաշ- Շայթանի ռ-ռաջիմ» («Վազում են Ալլահի մոտ [օգնության համար] ընդդեմ Շայթանի, ում հարվածում են քարերով») կամ էլ Ղուրանի վերջին սուրաները (օրինակ, Ալ Ֆալաք, Ան նաս)[2]։ Իբլիսի հիմնական մակդիրներից մեկը ար ռաջիմն է (الرجيم‎՝ «քարերով հարվածված (մեղսագործ կամ ուրացող)»), որն առաջացել է Ալ հիջր սուրայի 34-րդ հայաթից[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ղուրանի, Իբլիսը հրաժարվեց կատարել Ալլահի հրամանը՝ խոնարհվելու իր կողմից ստեղծված առաջին մարդու՝ Ադամի առջև[4]։ Իր անհնազանդության համար, նա վտարվել է երկնքից և դատապարտվել դժոխային տանջանքների, սակայն Իբլիսի խնդրանքով Ալլահը կրճատեց պատիժը մինչև Ահեղ դատաստանի օրը[1]։ Իբլիսը երդվեց, որ ճիշտ ճանապարհից կշեղի մարդկանց։ Ահեղ դատաստանի օրվանից հետո, Իբլիսը և նրա համախոհները ենթարկվել են դժոխային տանջանքների[5]։ Համաձայն ավանդության, Իբլիսը ապրում է երկրի վրա և ղեկավարում բոլոր չար ուժերին՝ շայթաններին և ջիներին։ Նրա բնակության նախընտրելի վայրերն են փլատակները, գերեզմանները, բաղնիքները և շուկաներում։ Նա սիրում է երգեր, պարեր և բանաստեղծություններ։ Իբլիսը մարդկանց ստիպում է մոռանալ աղոթքների մասին, մշտապես խանգարում է նրանց իրականացնել բարեպաշտ գործեր[1]։

Իբլիսը ճիշտ ուղղուց շեղեց առաջին մարդուն՝ Ադամին, համոզելով նրան և նրա կնոջը չենթարկվել Ալլահին և ուտել արգելված ծառի պտուղը[6]։ Հաջի ժամանակ քարերի նետման ծեսը կապված է Իբրահիմ մարգարեի հետ, ով քշել է իրեն հետապնդող Իբլիսին։ Մուհամմադ մարգարեի և քուրայշիթների թշնամության ժամանակ, Իբլիսը քաջալերում է Մեքքայի և Մեդինայի երեսպաշտներին (մունաֆիկներին)[1]։

Մի քանի ավանդություններում նշվում է, որ Իբլիսին անվանել են Ազազել (արաբ․՝ عزازل‎‎, عَزَازِيل‎) կամ ալ Հարիս։ Ալլահն ուղարկել է նրան՝ Երկրի վրա ճնշելու ջիների ապստամբությունը։ Վերջինս գոռոզացել է իր հաղթանակից։ Համաձայն «Ենովքի գրքի», Ազազելը անապատների չարքն է, Ալլահի դեմ ապստամբած ջրասույզ եղած գիգանտների պարագլուխը։ Իբլիսի մասին պատմությունը առաջ է քաշել աստվածաբանական մի քանի խնդիրներ, որոնք կապված էին Ալլահի նախորոշման (քադար) և ամենակարողության հետ։ Մուսուլման աստվածաբանները նրան հայտարարեցին գործիք, որի միջոցով Ալլահը փորձարկում է մարդկանց։ Ադամի առջև խոնարման հրաժարման Իբլիսի բացատրություններից մեկն այն է (սուջուդ իրականացնել), որ այս քայլով մերժվելու էր իրական միաստվածության գաղափարը։ Այս տեսակետին են եղել նաև Ալ Հալաջը և որոշ սուֆիստներ։ Իբն Արաբիի կարծիքով, վերջիվերջո Ալլահը կների Իբլիսին։ Իբլիսի կերպարը տարածված է եղել Նախաիսլամական Արաբիայի հեթանոսների, հուդայականների և քրիստոնյաների մոտ։ Այստեղից էլ ի հայտ են եկել Իբլիս և Շայթան անվանումները։ Իբլիսի պատմությունը համարվում է աշխարհում չարության և անհավատության առկայության բացատրություններից մեկը[1]։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբլիս (արաբ․՝ إبليس‎‎, հոգնակին՝ ابالسة‎) կարող է ծագել բալասա արմատի արաբերեն արտասանությունից, որը թարգմանաբար նշանակում է «նա անհույս է»։ Այդ իսկ պատճառով, Իբլիս անվան լեզվաբանական նշանակությունը կարող է լինել «նա, ով անելանիություն/ հուսահատություն է պատճառում»[7]։ Ուրիշ աղբյուրներ վկայում են, որ բառն առաջացել է հին հունարեն՝ διαβολος բառից, որը թարգմանաբար նշանակում է «նենգ», «զրպարտիչ»[8]։

«Շայթան» (արաբ․՝ شيطان‎‎ šayṭān՝ «մոլորություն», «հեռացում», հոգնակի ձև՝ شياطين‎ šayāṭīn «շայաիաթան») անվանումը առաջացել է հյուսիսարևմտասեմական *śṭn («սատան») արմատից բառացի «թշնամի լինել», «մեղադրանք» (համեմատական առումով եբրայերեն՝ שָׂטָן‎ śāṭān, արամեերեն՝ שִׂטְנָא sāṭānā, հին եթովպերեն śayṭān՝ «սատան(ա)»)[9]։

Իբլիսն ունի նաև այլ անվանումներ[10]։ Իբլիսի անվանումներից մեկը Ազազիլ է (արաբ․՝ عزازل‎‎։ Ազազել عَزَازِيل‎) տարբերակը չի հանդիպում Ղուրանում և հադիսների հիմնական ժողովածուներում։ Սակայն այս տարբերակը կարելի է հանդիպել իսլամական որոշ աղբյուրներում։ Այնտեղ առաջ է քաշվում այն միտքը, որ Ազազիլը Իբլիսի առաջին անվանումն է։ Այս վարկածի առաջացումը կապվում է իսրայելական ավանդությունների հետ (իսրաիլիյաթ)[11]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբլիսը ջին է, ով ստեղծվել է կրակից։ Նա ունի ազատ կամք։ Ժամանակին լինելով աստվածահաճո և համեստ ջին՝ նա ունեցել է հրեշտակներին գրեթե համահավասար հզորություն։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Աստված հրամայեց բոլոր հրեշտակներին, որոնց թվում էր գտնվում նաև Իբլիսը, խոնարհվել (սուդջուդ) Ադամի առջև, Իբլիսը, ով գոռոզությունից դրդված, նախանձորեն հրաժարվեց կատարել Աստծո հրամանը։ Որպես պատճառ Իբլիսը նշեց Ադամի ստորաքարշ էակ լինելու հանգամանքը[12]։ Իբլիսը խնդրեց բարձրյալ Ալլահին, որ նա թողնի իրեն ազատ ապրել, մինչև Ահեղ դատաստանի օրը։ Ալլահը կատարեց Իբլիսի խնդրանքը, սակայն նշեց, որ նա և նրա համախոհները կպատժվեն դժոխային կրակներում։ Ալլահը, որպեսզի փորձարկի մարդկությանը և ջիներին, թույլատրեց Իբլիսին թափառել երկրի վրա և փորձել շեղել մյուսներին։

Պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբլիսը փորձում է անառակացնել մարդկանց գայթակղությունների և կեղծ առաջարկությունների միջոցով։ Ահեղ դատաստանի օրը Իբլիսը կուղարկվի դժոխք (ջահաննամ)՝ իր համախոհների հետ միասին։ Նրանք, ովքեր հետևում են ճիշտ ուղղուն, կպարգևատրվեն և կուղարկվեն դրախտ (ջաննաթ)։ Ղուրանում Իբլիսը չի ներկայացվում որպես Ալլահի թշնամի, քանի որ Աստված համարվում է բոլոր արարածներից բարձրագույնը, իսկ Իբլիսը դրանցից միայն մեկն է։ Սակայն, քրիստոնեության նման, իսլամում նույնպես լայնորեն տարածված է հավատամք առ այն, որ աշխարհում չարության տարածումը և առկայությունը Սատանայի գործունեության արդյունք են[13]։

Իբլիսին Ղուրանում հաճախ անվանում են նաև «Շայթան», որն ավելի ընդհանուր տերմին է և սրանով մատնանշվում են հոգևոր բոլոր այն ուժերը, որոնք կապ ունեն Իբլիսի հետ։ Ղուրանում Իբլիսի անվանումը կիրառվում է 11 անգամ[14], այն դեպքում, երբ Շայթան անվանումը կիրառվում է 88 անգամ[15][16]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իբլիսը հիշատակվում է շվեդական Therion խմբի մի քանի երգերի տեքստերում։
  • Հիշատակվում է «Ձյունե թագուհի 3. Կրակ և Սառույց» մուլտֆիլմում։ Հավանաբար հանդիսանում է մուլտֆիլմի կրակե ոգին։
  • Մեֆիլեսի հետ միասին հիշատակվում է Sonic The Hedgehog խաղում՝ որպես արևի Սոլյարիս աստծո մի մաս[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ислам: ЭС, 1991
  2. аль-Фаляк 113, ан-Нас 114, аль-Бакара 2:268
  3. аль-Хиджр 15:34
  4. аль-Араф 7:12
  5. аш-Шуара 26:94
  6. аль-Бакара 2:36, аль-Араф 7:20—25, Та Ха 20:120, 121
  7. Hefner Alan G. Iblis // The Oxford Dictionary of World Religions / Edit. John Bowker. — New York: Oxford University Press, 1997. — P. 273. — ISBN 0-19-213965-7
  8. «Eblis». The Century Dictionary (անգլերեն). Online Etymology Dictionary (www.etymonline.com). 2004 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին. «Klein thinks this may be Greek diablos, passed through Syriac where the first syllable was mistaken for the Syriac genitive particle di and dropped»
  9. «śṭn / Semitic roots» (śṭn Northwest Semitic, to be(come) hostile, accuse. a. Satan, from Hebrew śāṭān, adversary, Satan, from śāṭan, to accuse, act as adversary;; b. shaitan, from Arabic šayṭān, Satan, from Ethiopic śayṭān, from Aramaic sāṭānā, from Hebrew śāṭān (see above).). The Free Dictionary by Farlex (անգլերեն). Houghton Mifflin Harcourt Publishing Company. 2004 թ․ հունվարի 17.
  10. Али-заде, А. А., 2007, էջ 847—848
  11. Али-заде, А. А., 2007, Азазил
  12. Ас-Сейед К. Адам — первый человек // Ղուրանические истории / Пер. с англ. А. А. Ежовой и С. А. Петрова. — М.: ООО «Садра»; Центр книжной культуры «Гутенберг», 2013. — С. 7. — 320 с. — ISBN 978-5-906016-24-9, ISBN 978-5-906014-09-2
  13. Hefner Alan G. (1997 թ․ նոյեմբերի 2). «Iblis». Encyclopedia Mythica™ (անգլերեն). www.pantheon.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  14. «Quran Dictionary — إِبْلِيس». Quran Dictionary (անգլերեն). The Quranic Arabic Corpus. 2012 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին. «The proper noun ib'līs (إِبْلِيس) occurs 11 times in the Quran. The translations below are brief glosses intended as a guide to meaning. An Arabic word may have a range of meanings depending on context.»
  15. «Quran Dictionary — ش ط ن». Quran Dictionary (անգլերեն). The Quranic Arabic Corpus. 2012 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին. «The triliteral root shīn ṭā nūn (ش ط ن) occurs 88 times in the Quran as the nominal shayṭān (شَيْطَٰن). The translations below are brief glosses intended as a guide to meaning. An Arabic word may have a range of meanings depending on context.»
  16. «Ղուրան — перевод Кулиева». Священный Ղուրան. Кулиев (рус). Поиск по Ղուրանу (ռուսերեն). СКМ: Сайт Крымской Молодежи. 2003—2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  17. «Солярис (Sonic the Hedgehog)». Sonic And His Friends Wiki.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբլիս» հոդվածին։