Ազազել (սատանա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազազել
Azazel (DI).png
Ազազել և քավության նոխազ
ՏեսակԸնկած հրեշտակներ[1], աստվածաշնչյան կերպար և ritual?
Սեռարական
Երևի համընկնում էՔավության նոխազ[2][1][3] և Azazil?
Mount Azazel Վիքիպահեստում

Ազազել (արամեերեն՝ רמשנאל, արաբ․՝ عزازل‎‎, ազազիլ), «Մեղքերի քավության նոխազ» հին ծիսակատարության անվանումն է, ապա հին հրեաների հավատալիքներով` ընկած հրեշտակ, սատանա, մասնավորապես անապատի սատանա[4]:

Հրեշտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազազելի՝ որպես ընկած հրեշտակներից մեկի մասին պատմությունները ծագել են շատ ուշ (մ.թ.ա. 3-րդ դարից ոչ վաղ) հրեաների ֆոլկլորում և մասնավորապես ֆիքսված է Ենոքի հայտնի, անստույգ գրքում: Այս գրքում Ազազելը ստորջրյա հսկաների առաջնորդն է, ովքեր ապստամբել են Աստծու դեմ: Նա տղամարդկանց սովորեցրեց զինագործական արվեստ, կռվել, իսկ կանանց սովորեցրեց հարդարվել, թարկարժեք քերերից զարդեր պատրաստել, ինչպես նաև ստի արվեստին: Մարդկանց աթեիզմի հետևորդ դարձրեց և սովորեցրեց այլասերվածություն:

Ազազելն առաջին ընկած հրեշտակներից մեկն էր, ով չվախեցավ Աստծուց և նրա կամքից, ինչից հետո հրեշտակապետերին հրամայվեց սպանել նրան, բայց ոչ ոք նրանից ուժեղ չէր, և այդ ժամանակ Աստված հրամայեց Ռաֆայել հրեշտակապետին կտրել նրա թևերը և ուղարկել դժոխք: «Եվ ասաց Աստված Ռաֆայելին. «Կապի՛ր Ազազելի ձեռքերն ու ոտքերը և նետի՛ր նրան մթության մեջ, մի անցք արա անապատում, որ գտնվում է Դուդաելում և նրան այնտեղ բաց թող: Եվ նրա վրա կոպիտ և սուր մի քա՛ր դիր և նրան մթությամբ պատի՛ր, որ նա այնտեղ մնա հավերժ և փակիր նրա դեմքը, որպեսզի նա լույս չտեսնի: Մեծ դատաստանի օրը նա կընկնի կրակի մեջ»: Աստծու հրամանով նրան կապել են անապատի ժայռին:

Կասկածներ չկան, որ «Ազազել» անունը միայն այս հերոսի ուշ անվանումն է: Մի քանի տեքստերում նա Նաասի (օձ) դերն է կատարում, իրեն նաև նմանացնում են Պրոմեթևսին, կամ ստանդարտ հերոսի: Ազազելին հաճախ նաև նմանեցնում են ստորերկրյա թագավորության աստվածներին, ավելի ուշ նաև Լյուցիֆերին:

Կան լեգենդներ, որ Ազազելը մարդկանց սովորեցրել է կախարդանքի, որպեսզի նրանք երկնքից աստղերը, լուսինն ու արևը ավելի մոտ բերեն և դրանք դառնան ավելի մոտ պաշտամունքի առարկա, քան Աստված[5]:

Ծիսակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազազելի հետ է կապված ամենահին ամենամյա հրեական ծեսերից մեկը` քավության նոխազ: Ամեն տարի ծիսակատարության համար հրեաները մի կենդանի էին մորթում ազգի մեղքերի համար, իսկ մի սև ոչխար տանում անապատ[6]: Հավանաբար հենց այնտեղից է ծագել սատանայի տեսքը, որպես այրվող ցուլ, ասես նրա վրայից հանել են կաշին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Каценельсон Л. И. Азазель // Еврейская энциклопедияСПб.: 1908. — Т. 1. — С. 535–539.
  2. Азазел // Православная богословская энциклопедияСПб.: 1900. — Т. 1. — С. 358.
  3. Азазел // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 201–202.
  4. «Азазель» (ռուսերեն)։ 2017-04-18 
  5. Анастасия Александрова։ «Мифологическая энциклопедия: Демонология: Азазель - AZAZEL»։ myfhology.info։ Վերցված է 2017-04-21 
  6. «Козёл отпущения» (ռուսերեն)։ 2017-02-04