Ալ-Ֆարաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալ Ֆարաբիից)
Picto Info sciences exactes.png
Ալ-Ֆարաբի
արաբ․՝ أبو نصر محمد الفارابي‎‎
Iranian Farabi.jpg
Ֆարաբիի նկարով իրանական փոստային նամականիշ
Ծնվել է 872
Օտրար
Մահացել է հունվարի 12, 951
Դամասկոս[1]
Մասնագիտություն փիլիսոփա, գիտնական և երաժշտություն տեսաբան
Al-Farabi Վիքիպահեստում

Ալ-Ֆարաբի (ամբողջական անունը՝ արաբ․՝ أبو نصر محمد الفارابي‎‎ / Abū Naṣr Muḥammad ibn Muḥammad Fārābī;[2] ալ-Ֆարաբի Աբու Նասր իբն Մուհամմադ (870 կամ 872-950), փիլիսոփա, հանրագիտակ մտածող, արևելյան արիստոտելականության խոշորագույն ներկայացուցիչներից։

Մեկնել է Արիստոտելի և Պլատոնի երկերը։ Ստացել է «Երկրորդ ուսուցիչ» (այսինքն՝ Արիստոտելից հետո երկրորդ) պատվանունը։ Ծնվել է Ֆարաբ քաղաքում (Էյիրդարյայի ափին)։ Միահյուսելով արիստոտելականությունն ու Էմանացիայի (արտազեղման) մասին նեոպլատոնական ուսմունքը և հիմնվելով իսլամի դոգմաների վրա՝ Ֆարաբին ստեղծել է փիլիսոփայական կուռ և ինքնուրույն համակարգ։

Ֆարաբիի բարոյագիտական իդեալը իմացություն ձեռք բերելը և բարոյական կատարելության հասնելն Է։ Անձնավորության ներդաշնակ զարգացման հիմքը ինտելեկտուալ և բարոյական արժեքների միասնությունն Է։ Մարդուն տիեզերքի հետ հարաբերակցելու իր ձգտումը Ֆարաբին հիմնավորել է միկրոկոսմոսի (մարդ) և մակրոկոսմոսի (տիեզերք) կառուցվածքային նույնացման միջոցով։ Առաջինը մուսուլմանական աշխարհում Ֆարաբին փորձել է փիլիոսոփայության օգնությամբ իմաստավորել ֆեոդ, հասարակության քաղ․ և բարոյական վիճակը։

Ֆարաբիի հայացքները մեծապես ազդել են Աբու Ալի իբն Սինայի, Իբն Բաջայի, Իբն Ռուշդի, ինչպես նաև միջնադարյան Արևմտյան Եվրոպայի գիտության և փիլիսոփայության վրա։

Երկեր[խմբագրել]

  • Философские трактаты, Алма-Ата, 1970;
  • Математические трактаты, Алма-Ата, 1972;
  • Социально-этические трактаты, Алма-Ата, 1973;
  • Логические трактаты, Алма-Ата, 1975;
  • О разуме и науке, Алма-Ата, 1975․

Գրականություն[խմբագրել]

  • Гафуров Б․ Г․, Касымжанов А․ X․, Аль-Фараби в истории культуры, М․, 1975;
  • Аль-Фараби․ Научное творчество, Сб․ ст․, М․, 1975; Rescher N․,
  • Al-Farabi․ An Annotated Bibliography, Pittsburg, 1962

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Record #118686097 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  2. Gutas, Dimitri։ «Farabi»։ Encyclopædia Iranica։ http://www.iranicaonline.org/articles/farabi-i։ Վերցված է April 4, 2010։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png