Ալֆոնսո Արմադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալֆոնսո Արմադա ու Կոմուն
իսպ.՝ Alfonso Armada y Comyn
1920, փետրվարի 12 - 2013, դեկտեմբերի 1,
ԾննդավայրՄադրիդ
Մահվան վայրՄադրիդ
ՔաղաքացիությունԻսպանիա Իսպանիա
Զորատեսակցամաքային զորքեր, հրետանի
Ծառայության տարիներ1936 - 1981
ԿոչումԳեներալ-մայոր
Հրամանատարն էր71-րդ հրետանային գունդ
Մարտեր/
պատերազմներ
Իսպանիայի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, 1981 թվականի փետրվարի 23-ին պետական հեղաշրջման փորձ

Ալֆոնսո Արմադա ու Կոմուն (իսպ.՝ Alfonso Armada y Comyn, փետրվարի 12, 1920, Մադրիդ, Իսպանիա - դեկտեմբերի 1, 2013, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի զինվորական, հրետանավոր, ցամաքային զորքերի գեներալ-մայոր, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասնակից Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Երրորդ Ռայխի կողմից, զինվորական հրահանգիչ, Իսպանիայի Խուան Կառլոս I թագավորի քարտուղար: Եղել է ծայրահեղ աջ պահպանողական հայացքների կրող: Հանդիսացել է F-23 անունը ստացած զինվորական ապստամբության ղեկավար:

Պատերազմ 16 տարեկանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմանդեսը սերում է ազնվական տոհմից, որը մտերմիկ հարաբերություններ ունի թագավորական տան հետ: Ժառանգությամբ ստացել է մարքիզ տիտղոս: Մանուկց նա հետաքրքրվել է զինվորական գործով:

Ալֆոնսո Արմադան զինվորական ծառայությունը սկսել է 16 տարեկան հասակում՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ անդամագրվելով ֆրանկիստներին: Մասնակցել է Գվադալախարայի, Տերուելի, Վալենսիայի, Անդալուզիայի, Մադրիդի մարտերին: Ստացել է հրետանավորի մասնագիտություն և սպայական կոչում:

1941 թվականին անդամագրվել է «Կապույտ դիվիզիային»: Վերմախտի կազմում Լենինգրադի մոտ կռվել է Խորհրդային Միության դեմ:

Ապագա թագավորի հրահանգիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆոնսո Արմադն Իսպանիա է վերադարձել 1943 թվականին: Չնայած երիտասարդ տարիքի՝ մարտական պատրաստության շնորհիվ ռազմական ուսումնարանում դարձավ հրահանգիչ: 1955 թվականից հանդիսացել է գեներալ Կառլոս Մարտինես դե Կամպոսի օգնական, ով արքայազն Խուան Կառլոսի զինվորական հրահանգիչն էր: Արմադան մասնակցել է իսպանական գահի գահաժառանգի զինվորական պատրաստությանը՝ վերջինի հետ հաստատելով մտերմիկ, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ: 1950-ական թվականների երկրորդ կեսին Արմադան երկու տարի սովորել է ֆրանսիական զինվորական քոլեջում, ինչից հետո դարձել է արքայազնի հրահանգիչ:

1965 թվականին ստացել է գնդապետ զինվորական կոչում: Ղեկավարել է 71-րդ հրետանային գունդը: Ծառայել է հետախուզական ծառայության ղեկավար կազմում, եղել է միջուկային էներգետիկայի խորհրդի անդամ, Սեգովիա քաղաքի հրետանային ակադեմիայի տնօրեն: Ստացել է բրիգադի գեներալ զինվորական կոչում:

Ֆրանսիական ոճով հեղափոխության կողմնակից[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի նոյեմբերի 22-ին՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից երկու օր անց, Խուան Կառլոս I թագավորը բարձրացավ իսպանական գահին:1967 թվականի դեկտեմբերի 17-ին Արմադան դարձավ թագավորական տան գլխավոր քարտուղար, կազմակերպչական կարգադրիչ և թագավորի ամենամտերիմ քաղաքական խորհրդատուն: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1977 թվականի հոկտեմբերի 31-ը, երբ այդ պաշտոնում նրան փոխարինեց Սաբինո Ֆերնանդես Կամպոն: Այդ կադրային փոփոխությունը կարևոր դեր ունեցավ 40 ամիս անց:

Թագավորական քարտուղարի պաշտոնից հեռացումից հետո Արմադան շարունակեց դասավանդել զինվորական ուսումնական հաստատություններում: 1979 թվականի մարտին Ալֆոնսո Արմադան ստացավ գեներալ-մայորզինվորական կոչում և Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում պաշտոն: 1980 թվականի հունվարից եղել է Լլեյդայի զինվորական նահանգապետը: 1981 թվականի փետրվարից ստանձնել է Իսպանիայի ցամաքային զորքերի ղեկավարի տեղակալի պաշտոնը[1]:

Ալֆոնսո Արմադան բացասաբար էր վերաբերվում Ադոլֆ Սուարեսի ազատական քաղաքականությանը[2] և նրա ղեկավարած կառավարությանը: 1977 թվականի հունիսյան ընտրություններից առաջ Արմադան փորձում էր օգտագործել թագավորական տան իր իրավասությունները նեոֆրանկիստական Ժողովրդական դաշինքի օգտին քարոզչություն իրականացնելու համար: Իսպանիայի ժողովրդավարության արագ ընթացքը Արմադային կարծիքով քայքայում էր երկիրը: Իր հերթին Սուարեսը Արմադային դիտարկում էր որպես ժողովրդավարության սկզբունքային հակառակորդ և հավանական ռազմական դավադիր: Նշվում էին Սուարեսի պաշտոնազրկման հարցի քննարկումների շրջանակներում Արմադայի շփումները ընդդիմության ներկայացուցիչների հետ (այդ թվում՝ սոցիալիստների):

1981 թվականի սկզբին գեներալ Արմադան եկավ այն եզրահանգման, որ անհրաժեշտ է իրականացնել ռազմական հեղաշրջում և հաստատել ուժեղ իշխանություն այն սկզբունքով, ինչպես 1958 թվականին գեներալ դը Գոլը հաստատեց Հինգերորդ հանրապետությունը: Միևնույն ժամանակ ենթադրվում էր, որ պետք է հաշվի առնել «իսպանական առանձնահատկությունները»՝ առավել խիստ ավտորիտաևրիզմ, քան դեգոլյան Ֆրանսիայում էր: Երկրի անվանական ղեկավարի պաշտոնում Արմադան տեսնում էր Խուան Կառլոս I-ին, իսկ իրեն վերագրում էէր կառավարության ղեկավարի պաշտոնը:

Հեղաշրջման փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի փետրվարի 23-ին աջ ծայրահեղական ֆրանկիստները ժանդարմերիայի փոխգնդապետ Անտոնիո Տեխերոյի[3] և III զինվորական շրջանի ղեկավար գեներալ-լեյտենանտ Ջեյմ Միլանս դել Բոսկի ղեկավարությամբ իրականացրեցին պետական հեղաշրջման փորձ[4]: Գեներալ Ալֆոնսո Արմադան ակտիվորեն անցավ ապստամբների կողմը:

Արմադան փորձեց համոզել թագավորին հանդես ի աջակցություն գալ խռովարարների, սակայն Խուան Կառլոս I-ը հրաժարվեց նույնիսկ ընդունել իր նախկին հրահանգիչին: Այդ ժամանակ գեներալը զինվորական ղեկավարության հետ շփումներում դիմեց ուղիղ ապատեղեկատվության կիրառմանը: Նա հայտնել էր պետական հեղաշրջմանը թագավորի աջակցության պատրաստակամության մասին: Այդ տեղեկատվությունը հերքվեց թագավորի քարտուղար Սաբիանո Ֆերնանդես Կամպոյի կողմից[5]:

Արմադան այցելեց Կոնգրեսի պալատ, որը գրավված էր Տեխերոյի խմբի կողմից: Նա համոզում էր ապստամբներին հրաժարվել խիստ միջոցների կիրառումից և առաջարկեց իր կառավարության ներկայացուցիչների ցուցակը: Այդ ցուցակում ներառված էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ սոցիալիստներ, ինչպես նաև ներկայացուցիչներ կոմունիստական կուսակցությունից: Խիստ հակակոմունիստ Տեխերոն մերժեց այդ նախագիծը: Փոխգնդապետը պնդում էր, որ պետք է ստեղծվի ռազմական խունտա Միլանես դել Բոսկեյի գլխավորությամբ:

Տեխերոյի կողմից մերժում ստանալուց հետո Արմադան լքեց կոնգրեսի պալատը խիստ վրդովված: Հետագայում նա ամբողջությամբ հերքեց տվյալ քննարկման քաղաքական-օպերատիվ բնույթը՝ պնդելով, որ գնացել էր կոնգրես, որպեսզի ազատ արձակի պատգամավորներին և համոզի Տեխերոյին հանձնվել[6]: Սակայն նրա այդ վարկածը վստահություն չէր ներշնչում: Այն դիտարկվում էէր որպես զգուշավոր և խորամանկ Արմադայի «ապահովագրություն»՝ ձևակերպված հետին ամսաթվով:

Հակամարտության կողմերից ոչ մեկը չէր դիտարկում Արմադայի մանրակրկիտ մշակված նախագծերը: Թագավորը ստանձնեց ապստամբության ճնշման ղեկավարությունը[7]: Զինվորական ղեկավարները, բացառությամբ հատուկենտ ներկայացուցիչների, կանգնեցին միապետի և սահմանադրության կողմը: Նույն քայլը կատարեցին քաղաքական առաջնորդները: Խռովության ղեկավարներին չէր հետաքրքրում ֆրանսիական ծագմամբ բարդ սխեմաները: Նրանք ռազմական-ֆրանկիստական բռնապետության հաստատման կողմնակից էին: Այնուամենայնիվ, Ալֆոնսո Արմադան իրեն դրսևորել էր որպես ղեկավարման լիարժեք մասնակից և նույնիսկ «խռովության ռազմավար»[8]: Խռովարարների կառավարության ղեկավարի պաշտոնին նրա ձգտումները դարձան հանրային:

Ավտորիտար փոխհամաձայնության գաղափարախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղաշրջման տապալումից հետո Ալֆոնսո Արմադան ձերբակալվեց և կանգնեց դատարանի առջև: 1982 թվականի մայիսին նա դատապարտվեց վեց տարվա ազատազրկման: 1983 թվականի ապրիլին Գերագույն դատարանը բողոքարկման հետևանքով խստացրեց պատիժը՝ այն հասցնելով մինչև 30 տարվա բանտարկության: 1987 թվականին Արմադայի պատիժը փոքր-ինչ մեղմվեց՝ նվազեցնելով մինչև 26 տարի 8 ամիս 1 օր: Արմադան բանտում անցկացրեց մոտավորապես 8 տարի և 1988 թվականի դեկտեմբերի 24-ին համաներմամբ ազատ արձակվեց[9]:

Ազատ արձակումից հետո Ալֆոնսո Արմադան հեռացավ քաղաքականությունից՝ չնայած երբեմն հարցազրույցներ էր տալիս: Քառորդ դար նա ապրեց Վեդրայում գտնվող ընտանեկան տանը, որտեղ զբաղվում էր կամելիայի և խոլորձի աճեցմամբ: Մահացել է 93 տարեկան հասակում[10]:

Ալֆոնսո Արմադան եղել է Իսպանիայում ժողովրդավարական փոփոխությունների հակառակորդ: Նրա անձնական համոզմունքները մնում էին ֆրանկիստական: Սակայն, ի տարբերություն Անտոնիո Տեխերոյի և Միլանս դել Բոսկեյի, Արմադան հասկանում էր փոփոխությունների անխուսափելի ընթացքը: Հանդես գալով պահպանողական-ավտորիտար կարգերի հաստատման օգտին՝ նա փորձում էր ապահովել առավելագույն քաղաքական փոխհամաձայնություն և պահպանել սահմանադրական օրինականության պատկերավոր կողմը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]