Jump to content

Ալջերնոն Չարլզ Սուինբերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալջերնոն Չարլզ Սուինբերն
անգլ.՝ Algernon Charles Swinburne
Ծնվել էապրիլի 5, 1837(1837-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էապրիլի 10, 1909(1909-04-10)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայրPutney, Metropolitan Borough of Wandsworth, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանSt. Boniface Church, Bonchurch
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ և Բալիոլ քոլեջ
Ուշագրավ աշխատանքներAtalanta in Calydon? և Poems and Ballads?
Изображение автографа
 Algernon Charles Swinburne Վիքիպահեստում
Ալջերնոն Չարլզ Սուինբերն, մոտ 1865 թ.

Ալջերնոն Չարլզ Սուինբերն (անգլերեն՝ Algernon Charles Swinburne. ապրիլի 5, 1837(1837-04-05)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 10, 1909(1909-04-10)[1][2][3][…], Putney, Metropolitan Borough of Wandsworth, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), հայտնի է նաև .A C. Swinburne կարճ անվանումով, վիկտորյանական ժամանակաշրջանի անգլիացի բանաստեղծ, թատերագիր, արձակագիր և քննադատ: Ստեղծագործել է տաբու համարվող այնպիսի թեմաներով, ինչպիսիք են լեսբիականությունը, սադո-մազոխիզմը և հակաթեիզմը : Նրա բանաստեղծություններն ունեն բազմաթիվ ընդհանուր մոտիվներ, որոնցից են օվկիանոսը, ժամանակը և մահը: Սուինբերնի ստեղծագործություններում հանդես են բերված մի շարք պատմական անձինք, նրանց թվում՝ Սապֆոն («Sapphics»), Անակտորիան («Anactoria») և Կատուլլոսը («To Catullus»)։ Նրա ստեղծագործությունը արդեն իսկ վաղ շրջանում ընդունվեց որպես խոշոր գրական սկանդալ։ Սուինբերնը, ի թիվս այլ բաների, ֆլագելանտիզմի՝ մտրակահա(վ)ելու միջոցով սեքսուալ հաճույք ստանալու մասին գրականության հեղինակ է:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուինբերնը ծնվել է 1837 թվականի ապրիլի 5-ին Լոնդոնի Գրոսվենոր Փլեյս թաղամասի Չեսթեր Սթրիթ 7 հասցեում գտնվող առանձնատանը, նորթումբրիական հարուստ ընտանիքում: Նա կապիտան (հետագայում՝ ծովակալ) Չարլզ Հենրի Սուինբերնի (1797–1877) և Էշբերնհեմի 3-րդ կոմսի դուստր լեդի Ջեյն Հենրիետայի վեց երեխաներից ավագն էր։ Սուինբերնները տուն ունեին նաև Լոնդոնի Վեստմինսթեր թաղամասում՝ Ուայթհոլ Գարդենսում[5]։ Լոնդոնում ծնված տղան իր մանկությունն անցկացրել է Նորթումբերլենդի Քափիտոն Հոլլի ընտանեկան կալվածքում կամ Ուայթ կղզու Բոնչըրչում գտնվող Իսթ Դենում գտնվող իր ծնողների տանը[6]: Տասներկու տարեկանում նա հաճախել է Իթոնի գիշերօթիկ դպրոց, բայց 1853 թվականի սեպտեմբերին թողել է այդ դպրոցը և մասնավոր դասեր առել՝ նախապատրաստվելով համալսարանական ուսմանը։ 1856 թվականի հունվարից մինչև 1860 թվականը սովորել է Օքսֆորդի համալսարանի Բալիոլ քոլեջում, բայց լքել է այն՝ առանց ավարտելու: Այստեղ նա հանդիպել, ծանոթացել, ընկերացել է նախառաֆայելական շարժման ներկայացուցիչների, մասնավորապես Դանթե Գաբրիել Ռոսսետիին, ով այնտեղ աշխատում էր որմնանկարների վրա: Հետագայում շուրջ մեկ տարի վերջինիս հետ կիսեց Չելսիում (Լոնդոն) գտնվող իր տունը և նրա հետ ընկերությունը շարունակեց մինչև 1872 թվականը (ցմահ ընկեր մնաց նրա եղբոր ՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետիի հետ):[7] 1860-1879 թվականներին Սուինբերնը ապրում էր լոնդոնյան վարձակալած տարբեր կացարաններում: Նա հիանում էր Վիկտոր Հյուգոյով, ում անձամբ հանդիպեց Փարիզում 1882 թվականին։

1865 թվականին Սուինբերնը ուշադրություն գրավեց «Ատալանտա Կալիդոնում» չափածո դրամայով, որն աչքի էր ընկնում տպավորիչ հանգավորմամբ ու ռիթմով: «Բանաստեղծություններ և բալլադներ» վերնագիրը կրող ժողովածուն գրական սկանդալ առաջացրեց 1866 թվականին, հատկապես սադոմազոխիստական էրոտիզմի պատկերման պատճառով։ Հայտնի է, որ Սուինբերնը մինչև մահ առնչություններ ուներ ծեծի առարկայի հետ: 1868 թվականի հոկտեմբերին բանաստեղծը փրկվեց Նորմանդիայում՝ Էտրետատում խեղդվելուց, ինչը հանգեցրեց նրա հանդիպմանը Գի դե Մոպասանի հետ։

1871 թվականին hրատարակված «Երգեր արևածագից առաջ» ժողովածուն արտացոլում է Սուինբերնի հիացմունը դեմոկրատ և ազատամարտիկ Ջուզեպե Մաձինիի նկատմամբ: Բանաստեղծություններ և բալլադներ (1878) վերնագիրը կրող երկրորդ հատորյակի Ave Atque Vale-ի էլեգիայում արտահայտված է Սուինբերնի համակրանքը Շառլ Բոդլերի հանդեպ։

1879 թվականին՝ առողջության վատթարացումից հետո (ի թիվս այլ բաների՝ դա վերագրվում է ալկոհոլի երկարատև չարաշահմանը ), Սուինբերնին ընդունեց իր ընկերը՝ բանաստեղծ և քննադատ Թեոդոր Ուոթս-Դանթոնը, ում տանը նա ապրեց մինչև իր մահը։ Սուինբերնի ստեղծագործական ուշ շրջանի երկերը հիմնականում փիլիսոփայական և քննադատական են: Մասնավորապես նա զբաղվել է Շեքսպիրի գործերի, Մարիա Ստյուարտի և Տրիստանի և Իզոլդայի լեգենդի վերլուծությամբ: Ծերության շրջանում նա գրեթե խուլ էր։

Սուինբերնին թաղել են Ուայթ կղզու Բոնչըրչում՝ իր ծնողների կողքին:

Համբավավոր գրողի ընկերներից Էդմունդ Գոսեն էր նրա առաջին կենսագիրը[8]:

Չափածո դրամաներ
  • The Queen Mother / Մայր թագուհին (1860)
  • Rosamond /Ռոզամոնդ (1860)
  • Chastelard / Չաստելարդ (1865)
  • Bothwell / Բոթուել (1874)
  • Mary Stuart / Մարիա Ստյուարտ (1881)
  • Marino Faliero / Մարինո Ֆալիերո (1885)
  • Locrine / Լոկրին (1887)
  • The Sisters / Քույրերը (1892)
  • Rosamund, Queen of the Lombards / Լոմբարդների թագուհի Ռոզամունդը (1899)
Պոեզիա
  • Atalanta in Calydon / Ատալանտան Կալիդոնում (1865)
  • Poems and Ballads / Բանաստեղծություններ և բալլադներ (1866)
  • Songs before Sunrise / Երգեր արևածագից առաջ (1871)
  • Songs of Two Nations / Երկու ազգերի երգեր (1875)
  • Erecthus / Էրեկտուս (1876)
  • Poems and Ballads, Second Series / Բանաստեղծություններ և բալլադներ, երկրորդ շարք (1878)
  • Գարնանային մակընթացությունների երգեր / Songs of the Springtides (1880)
  • Studies in Song (1880)
  • The Heptalogia, or the Seven against Sense. A Cap with Seven Bells (1880)
  • Tristam of Lyonesse / Տրիստամ Լիոնցի (1882)
  • A Century of Roundels (1883)
  • A Midsummer Holiday and Other Poems / Միջամառային արձակուրդ և այլ բանաստեղծություններ (1884)
  • Poems and Ballads, Third Series / Բանաստեղծություններ և բալլադներ, երրորդ շարք (1889)
  • Astrophel and Other Poems / Ասստրոֆելը և այլ բանաստեղծություններ (1894)
  • The Tale of Balen / Բալենի հեքիաթը (1896)
  • A Channel Passage and Other Poems / Անցում Լա Մանշով և այլ բանաստեղծություններ (1904)
Վեպեր
  • Լեսբիա Բրենդոն (1860-ականներ, հատված, հրատարակվել է հետմահու 1952 թ.)
  • Մեկ տարվա նամակներ (1877)
Քննադատական երկեր
  • William Blake: A Critical Essay / Ուիլյամ Բլեյք. Քննադատական ակնարկ (1868)
  • Under the Microscope / Մանրադիտակի տակ (1872)
  • George Chapman: A Critical Essay (1875 / Ջորջ Չեփմեն. Քննադատական ակնարկ (1875)
  • Essays and Studies / Էսսեներ և ուսումնասիրություններ (1875)
  • A Note on Charlotte Brontë / Գրառում Շառլոտ Բրոնտեի մասին (1877)
  • A Study of Shakespeare / Ուսումնասիրություն Շեքսպիրի մասին (1880)
  • A Study of Victor Hugo / Ուսումնասիրություն Վիկտոր Հյուգոյի մասին (1886)
  • A Study of Ben Jonson / Ուսումնասիրություն Բեն Ջոնսոնի մասին (1889)
  • Studies in Prose and Poetry / Արձակ և չափածո ուսումնասիրություններ (կամ՝ Ուսումնասիրություններ արձակի և չափածոյի բնագավառներում. 1894)
  • The Age of Shakespeare / Շեքսպիրի դարաշրջանը (1908)
  • Shakespeare / Շեքսպիր (1909)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Cox, Montagu H; Norman, Philip. «No. 3 Whitehall Gardens Pages 204-207 Survey of London: Volume 13, St Margaret, Westminster, Part II: Whitehall I. Originally published by London County Council, London, 1930». British History Online. Վերցված է 7 August 2020-ին.
  6. «Algernon Charles Swinburne». www.poetryfoundation.org. Վերցված է 2016-05-03-ին.
  7. Vgl. auch William B. Ober: Swinburne’s Masochism: Neuropathology and Psychopathology. In: William B. Ober: Boswell’s Clap and Other Essays. Medical Analyses of Literary Men’s Afflications. Southern Illinois University Press, 1979; Taschenbuchausgabe: Allison & Busby, London 1988, Neuauflage ebenda 1990, ISBN 0-7490-0011-2, S. 43–88, hier: S. 53–58 und 64–66.
  8. William B. Ober: Swinburne’s Masochism: Neuropathology and Psychopathology. In: William B. Ober: Boswell’s Clap and Other Essays. Medical Analyses of Literary Men’s Afflications. Southern Illinois University Press, 1979; Taschenbuchausgabe: Allison & Busby, London 1988, Neuauflage ebenda 1990, ISBN 0-7490-0011-2, S. 43–88, hier: S. 50 und 53.

Սուինբերնի երկերի ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • L. M. Findlay (Hrsg.): Selected Poems. Carcanet, Manchester 1982; Reprint: Carcanet/Fyfield Books, Manchester 1987/1988, ISBN 0-85635-728-6 / LM Findlay (խմբ.) Ընտրյալ բանաստեղծություններ. Կարկանետ, Մանչեսթեր 1982; Վերատպություն՝ Carcanet/Fyfield Books, Manchester 1987/1988, ISBN 0-85635-728-6 ; կրկին՝ Routledge, NY 2002, ISBN 0-415-94238-1 (թղթե կազմ) և ISBN 0-415-94237-3 (կոշտ կազմ): Ինդեքս, որոշ բանաստեղծությունների վերնագրերի և բանաստեղծությունների սկզբնավորության ցանկ (անգլերեն)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Christian Enzensberger: Viktorianische Lyrik. Tennyson und Swinburne in der Geschichte der Entfremdung. Carl Hanser, München 1997, ISBN 3-446-11226-X. (Habilitationsschrift Universität München. 1969; in der DNB nur ohne ISBN gelistet)/ Քրիստիան Էնցենսբերգեր . Վիկտորյանական պոեզիա. Թենիսոնը և Սուինբերնը օտարացման պատմության մեջ. Կարլ Հանսեր, Մյունխեն, 1997, ISBN 3-446-11226-X : ( Հաբիլիտացիոն թեզ Մյունխենի համալսարանից. 1969 թ., նշված է DNB- ում միայն առանց ISBN ի)
  • Walter Franke: Algernon Charles Swinburne als Dramatiker. Schencke, Bitterfeld 1900 / Վալտեր Ֆրանկ - Ալջերնոն Չարլզ Սուինբերնը՝ որպես դրամատուրգ։ Schencke, Bitterfeld 1900 ( Digitalisat ):
  • Edmund Gosse: The Life of Algernon Charles Swinburne. The Macmillan Company, New York 1917. Mit Briefen im Anhang. / Էդմունդ Գոսսե . Ալջերնոն Չարլզ Սուինբերնի կյանքը. The Macmillan Company, Նյու Յորք 1917 թ. Կից տառերով։
  • Catherine Maxwell: Swinburne. Northcote House, Tavistock 2006, ISBN 0-7463-1106-0./ Քեթրին Մաքսվել: Սուինբերն. Northcote House, Tavistock 2006, ISBN 0-7463-1106-0 :
  • William B. Ober: Swinburne’s Masochism: Neuropathology and Psychopathology. In: William B. Ober: Boswell’s Clap and Other Essays. Medical Analyses of Literary Men’s Afflications. Southern Illinois University Press, 1979; Taschenbuchausgabe: Allison & Busby, London 1988, Neuauflage ebenda 1990, ISBN 0-7490-0011-2, S. 43–88. / Ուիլյամ Բ. Օբեր. Սուինբերնյան մազոխիզմ. նյարդաբանություն և հոգեախտաբանություն. Ուիլյամ Բ. Օբեր՝ Բոսուելի ծափը և այլ էսսեներ։ Գրական տղամարդկանց տառապանքների բժշկական վերլուծություններ. Southern Illinois University Press, 1979; Թղթե տպագիր հրատարակություն՝ Allison & Busby, London 1988, նոր հրատարակություն նույն տեղում 1990, ISBN 0-7490-0011-2, էջ 43–88։
  • Stefan Ripplinger: Und vergib uns unsere Unschuld. Er war der Perverse für alle Fälle... Zum 100. Todestag. In: jungle world. Beilage Dschungel, 9. April 2009, S. 7 ff. / Շտեֆան Ռիփլինգեր. Եվ ներիր մեզ մեր անմեղությունը: Նա այլասերվածն էր ամեն դեպքում... 100-րդ համար Մահվան օր. Ջունգլիների աշխարհում : Jungle հավելված, 9 ապրիլի, 2009 թ., էջ [1] .
  • Rikky Rooksby, Nicholas Shrimpton (Hg.): The Whole Music of Passion. New Essays on Swinburne. Scolar, Alsdershot 1993, ISBN 0-85967-925-X./ Ռիկի Ռուքսբի, Նիկոլաս Շրիմփթոն (խմբ.) Կրքի ամբողջ երաժշտությունը: Նոր ակնարկներ Սվինբերնի մասին. Scolar, Alsdershot 1993, ISBN 0-85967-925-X :
  • Rikky Rooksby: A. C. Swinburne. A Poet’s Life. Scolar/Ashgate, Aldershot 1997, ISBN 1-85928-069-2./ Ռիկի Ռուքսբի. AC Swinburne. Բանաստեղծի կյանքը. Scolar/Ashgate, Aldershot 1997, ISBN 1-85928-069-2 :
  • Edward Thomas: Algernon Charles Swinburne. A Critical Study. Mitchell Kennerley, New York 1912/ Էդվարդ Թոմաս՝ Ալջերնոն Չարլզ Սուինբերն։ Քննադատական ուսումնասիրություն. Միտչել Քեններլի, Նյու Յորք 1912 թ.
  • Theodore Wratislaw: Algernon Charles Swinburne. A Study. Greening & Co. Ltd., London/ Թեոդոր Վրատիսլավ՝ Ալջերնոն Չարլզ Սուինբերն։ Ուսումնասիրություն. Greening & Co. Ltd., Լոնդոն 1900 թ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալջերնոն Չարլզ Սուինբերն» հոդվածին։
  1. jungle-world.com - Archiv - 15/2009 - Dschungel - Zum 100. Todestag des Dichters Algernon Charles Swinburne