Էտրետա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Էտրետա | |||
ֆր.՝ Étretat | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Շրջան | Սենի ծովափ | ||
Ղեկավար | քաղաքապետ | ||
Մակերես | 4,07 կմ² | ||
ԲԾՄ | 0±1 մետր, 102±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▼1237 մարդ (հունվարի 1, 2019)[1] | ||
Խտություն | 347 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 76790[2] | ||
Պաշտոնական կայք | etretat.net (ֆր.) | ||
| |||
Էտրետա (ֆր.՝ Étretat), քաղաք Ֆրանսիայի Ծովամերձ Սեն դեպարտամենտում։ Ունի շուրջ 1640 բնակիչ։ Քաղաքի անվանումը սկանդինավյան ծագում ունի և թարգմանաբար նշանակում է արմատներ։
Էտրետան գտնվում է Լա Մանշի ափին և հայտնի է իր բնական կամարներով և ափամերձ գեղատեսիլ ժայռերով։ Այն համարվում է Ֆրանսիայի զբոսաշրջության խոշոր կենտրոններից մեկը։ Վերոհիշյալ ժայռերը կազմությամբ կավճային են, դրանցից երեքը բնական կամարներ ունեն, իսկ մեկը, որին Ասեղ անվանումն են տվել, սրածայր է և ծովի մակերևույթից բարձրանում է մոտավորապես յոթանասուն մետր[3]։ Որոշ ժայռերի բարձրությունը հասնում է իննսուն մետրի[3][4]։ Այդ ժայռերն ու դրանց առընթեր առողջարան-լողափը գրավել են այնպիսի նկարիչների, ինչպես՝ Գուստավ Կուրբեն, Կլոդ Մոնեն, Էժեն Բուդենը[3], ովքեր այստեղ ստեղծել են իրենց հանրահայտ բնանկարների մի մասը։ Ի դեպ, նրանց կերպարները հանդես են բերված Մորիս Լեբլանի «Տափակ ասեղ» վեպում (1909 թ.) և Լյուկ Բեսոնի «Լյուսի» կինոնկարում (2014 թ.):
Էտրետան հայտնի է նաև գոլֆի ակումբով, որը գտնվում է հենց ծովի ափին.[5]:
Էտրետայում է գտնվում Մորիս Լեբլանի տուն-թանգարանը։ Այս քաղաքում է էկրանավորվել Ժորժ Սիմենոնի «Մեգրեն և ծեր տիկինը» վեպը։ Ֆիլմը նկարահանվել է 1974 թվականին, ԽՍՍՀ պետհեռուստաընկերության կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել Բորիս Տենինը։
Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադրիան Դեկուրսել (1821—1892) — ֆրանսիացի դրամատուրգ[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուստավ Կուրբե. Բնական կամարներ
Կլոդ Մոնե, Կամարներ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էտրետա»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ 3,0 3,1 3,2 Scheffel Richard L., Wernet Susan J., eds. (1980)։ Natural Wonders of the World։ United States of America: Reader's Digest Association, Inc։ էջեր 140։ ISBN 0-89577-087-3
- ↑ https://www.geolsoc.org.uk/~/media/shared/documents/specialist%20and%20regional%20groups/EngineeringGroup/Download%20the%20Field%20Guide.pdf?la=en
- ↑ Lobban Christopher S., Wynne Michael James (1971)։ The Biology of Seaweeds։ University of California Press։ ISBN 978-0520045859
- ↑ «History of La Guillette»։ Houseofmaupassant.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է 2012-06-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդիաֆայլեր Էտրետա թեմայով Վիքիպահեստում:
- Համայնքի պաշտոնական կայք Archived 2017-07-22 at the Wayback Machine.
|