Ալեքսիս Քըրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսիս Քըրք
Դիմանկար
Ալեքսիս Քըրքը Coty մրցանակով,
1984 թվական
Ծնվել էդեկտեմբերի 29, 1936(1936-12-29)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 17, 2010(2010-05-17) (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց և Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց
Մասնագիտություննորաձևության դիզայներ

Ալեքսիս Քըրք (անգլ.՝ Alexis Kirk, դեկտեմբերի 29, 1936(1936-12-29), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 17, 2010(2010-05-17), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ ոսկերիչ-դիզայներ, որը նաև ձևավորում էր հագուստի և նորաձևության պարագաներ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Քըրքը ծնվել է Լոս Անջելեսում և ապրել Նոր Անգլիայում, ինքն իրեն անվանել է հայ[1][2]։ Նրա հայրը՝ Փոլ Քըրքը, Ուոլթ Դիսնեյի մոտ նկարիչ էր, իսկ նրա պապը՝ Չառլզ Վեմյանը, անվանի ոսկերիչ և ապակեգործ Ռընե Լալիկի մոտ աշխատում էր որպես ապակու արհեստավոր[2]։ Ալեքսիսի պապի ստեղծած զարդերից մի քանիսը պահպանվել են Ստամբուլի Թոփքափը ամրոցում[1]։

Ալեքսիս Քըրքը Վալտեր Գրոպիուսի ղեկավարությամբ արվեստ է սովորել Հարվարդի համալսարանում[2], ինչպես նաև նա հաճախել է Ռոդ Այլենդի Դիզայնի դպրոց՝ նախքան Թենեսիի համալսարանի նկարչության, քանդակագործության և երաժշտության դասախոս դառնալը[1]։

Ոսկերչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսիս Քըրքի դիզայներական առաջին գործը, որը նա անձամբ էր կրում, իսլամական ապակուց պատրաստված ուլունքների և թալիսմանների մանյակն էր, որը բնորոշ էր նրա վաղ գործերին, որոնք կազմված էին աշխարհի տարբեր մշակույթներից ու դավանանքներից վերցված հմայիլներից և խորհրդանիշներից, ներառյալ՝ համսան, հնդկական Փեյսլի նախշերը և չինական ձուկը[1]։ Քըրքը շատ սնահավատ էր, մեծապես հետաքրքրվում էր օկուլտականությամբ և հոգևորությամբ, ինչն արտացոլվում էր նրա գործերում[1][3]։ Իր գործունեությունը Քըրքը սկսել է Թենեսի նահանգի Նյուպորտ քաղաքում գտնվող փոքրիկ ստուդիայում, որտեղ ոսկերչական իրեր է վաճառել այնպիսի հաճախորդների, ինչպիսիք են սենատոր Քլեյբոռն Փելլի կինը[3]։ Սա հանգեցրել է «Hattie Carnegie» ընկերության համար մատչելի գներով զարդերի նախագծման պայմանագրի, որը կոմերցիոն տեսակնյունից ձախողում էր[3]։ Դրանից հետո բիզնես հիմնելու նպատակով Քըրքը որոշել է տեղափոխվել Նյու Յորք[3]։

Նրա զարդերի առաջին հավաքածուն արժանացաել է նորաձևության ամերիկյան քննադատների Coty մրցանակի[1][3][4]։ Հաջորդ տարի՝ 1971 թվականին[5], նա սկսել է զբաղվել հագուստի ձևավորմամբ՝ այն օգտագործելով որպես իր զարդերի ֆոն[3]։ Նորաձևության նրա առաջին հավաքածուն հիմնված էր միջնադարյան դիզայնի վրա[5]։

Քըրքի գործերում, հոգևոր, օկուլտական և էթնիկ ազդեցություններից բացի, օգտագործվել են այնպիսի նյութեր, ինչպիսիք են էկզոտիկ փայտը, անագը և պլաստիկը, ինչպես նաև ավելի ավանդական մետաղներ և քարեր՝ մարդու և կենդանիների օրգանական ձևերի հիման վրա[2][6]։ Վինձորի դքսուհի Ուոլլիս Սիմփսոնին պատկանել են Քըրքի խցանափայտից, փայտից, փետուրներից, արհեստական լաջվարդից և ոսկեզօծ մետաղից պատրաստված մի շարք գործեր։ Նա ասել է. «Ինձ բացարձակ հիացնում են կեղծ զարդերը [...]. կարծում եմ՝ դրանք այնքան լավն են»[7]։ Քըրքն իր գործերը միշտ նախագծում էր մեծ մասշտաբով. նա նախընտրում էր զարմանալի ձևերի և նյութերի քանդակագործական նմուշներ, որոնք ուշադրություն էին գրավում[8][9]։

Ալեքսիս Քըրքը շարունակում էր դիզայներական գործունեությունը նաև 1980-ական թվայաններին՝ մասնագիտանալով աքսեսուարների և գոտիների մեջ[10][11]։ 1988 թվականին նա արժանացել է Dallas Fashion Awards-ի մրցանակի[12]։

Վինձորի դքսուհուց բացի Քըրքի հայտնի հաճախորդներից էին Շերը և Ժաքլին Քենեդի Օնասիսը[2]։ Քըրքի փղի թեմայով նմուշները, որոնք ստեղծվել էին 1972 թվականից սկսած, օգտագործել են 1980-ական թվականների հանրապետական առաջնորդների կանայք՝ Նենսի Ռեյգանը և Բարբարա Բուշը, թեև դիզայները գրանցված դեմոկրատ էր[13]։

Մահից առաջ Քըրքը Dream Diamonds Online մանրածախ կազմակերպության սեփականատերն էր[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին[3] Քըրքն ամուսնացել է իր հաճախորդի դուստր Հոուփ Սանդսի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Լիզան և Ալեքսիան[15]։ Նրանք ամուսնալուծվել են 1973 թվականին[2]։ Քըրքը մահացել է 2010 թվականի մայիսի 17-ին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր
1980 «Գրավում» Արիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lambert, Eleanor (1970 թ․ սեպտեմբերի 19). «Ethnic Theme Monopolises Front Seat in Fashion». The News and Courier. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Christy, Marian (1973 թ․ նոյեմբերի 12). «Kirk Goes Futuristic for Fashion». Reading Eagle. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Christy, Marian (1971 թ․ նոյեմբերի 3). «Jewelry has Occult Theme». The Beaver County Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. The 1970s: Fashion: Awards
  5. 5,0 5,1 «Medieval Costume Intrigues Alexis Kirk». The Press-Courier. 1971 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Accessories Hard To Ignore In Spring». 1984 թ․ ապրիլի 6. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «Wallis Simpson 'cork and feather' jewellery auctioned». The Telegraph. 2011 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. De Santis, Florence (1986 թ․ փետրվարի 3). «Big Jewelry Is Beautiful». Ludington Daily News. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «Oversized Jewelry Gets Favor ». Waycross Journal-Herald. 1985 թ․ մարտի 23. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «INTIMATE PARTY OF WHO'S WHO IN DESIGNERS». The Sacramento Bee. 1987 թ․ ապրիլի 9. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին. «Alexis Kirk, best known for his belt designs, wandered by the bar, looking for any reporter with a ready pencil.»
  11. «Spring '86». Williamson Daily News. 1986 թ․ ապրիլի 22. էջ 10. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. «F!D 1984». The Dallas Morning News. 1988 թ․ օգոստոսի 17. «Dallas Fashion Awards/American Style honors Ruth Scharf, Maggy London, Harve Benard, Alexis Kirk, Brenner...»
  13. Anderson, Susan Heller (1984 թ․ օգոստոսի 9). «New York Day by Day: Pachyderm Turns Political». The New York Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  14. Alexis Kirk - Biography Արխիվացված 2008-12-02 archive.today
  15. «Matter of Kirk 2011 NY Slip Op 51185(U) Decided on May 10, 2011 Surrogate's Court, New York County Glen, J.». New York State Law Reporting Bureau pursuant to Judiciary Law § 431. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.