Ալեքսանդր Բուտլերով
Ալեքսանդր Բուտլերով (ռուս.՝ Александр Михайлович Бутлеров, սեպտեմբերի 15, 1828[1][2], Չիստոպոլ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3] - օգոստոսի 17, 1886[1][2], Բուտլերովկա, Spassky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3] և Բիարրից), ռուս քիմիկոս։
Ալեքսանդր Բուտլերովը տվել է օրգանական նյութերի կառուցվածքի տեսությունը, առաջինը բացատրել իզոմերիայի երևույթը, հիմնադրել ռուսական քիմիական դպրոցը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1849 թ. ավարտել է Կազանի համալսարանը։ Աշխատել է Փարիզում՝ ֆրանսիացի քիմիկոս Շառլ Վյուրցի քիմիական աշխատանոցում։ Սինթեզել է ուրոտրոպինը և ֆորմալդեհիդի պոլիմերը, որից հետագայում ստացել են առաջին արհեստական շաքարանման նյութը։ 1861 թ. «Նյութերի քիմիական կառուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել, իսկ 1871 թ. վերջնականապես ձևակերպել է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության իր կանխադրույթները։
Ըստ այդ տեսության՝ օրգանական նյութերի հատկությունները պայմանավորված են մոլեկուլներում ատոմների հաջորդականության կարգով և նրանց փոխազդեցության բնույթով։ Բուտլերովի կանխադրույթներից բխում էին օրգանական նյութերի քիմիական կառույցի դասական տեսության մյուս բոլոր դրույթները։ Նա տվեց նաև քիմիական կառուցվածքի որոշման եղանակն ու ձևակերպեց դրա իրականացման կանոնը։
Բուտլերովն առաջինն է կատարել պոլիմերման շարժընթացի համակարգված ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա հետագայում մշակվել է սինթետիկ կաուչուկի ստացման արդյունաբերական եղանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Бутлеров, Александр Михайлович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1908. — Т. 3. — С. 528—533.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 М. Л. Бутлеров, Александр Михайлович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. V. — С. 79—82.
- 1 2 3 4 Быков Г. В. Бутлеров Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 651. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Львов, Михаил Дмитриевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIII. — С. 136.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան, 2008, էջ 195։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 617)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բուտլերով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1828 ծնունդներ
- Չիստոպոլ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 17 մահեր
- 1886 մահեր
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս քիմիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Գիտությունների դոկտորներ