Ալեքսանդրիա Միլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրիա Միլս
Alexandria Mills at Robley Rex VAMC.jpg
Ծնվել էփետրվարի 26, 1992(1992-02-26) (27 տարեկան)
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից

Ալեքսանդրիա Միլս (փետրվարի 26, 1992(1992-02-26), Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային հաղորդավար, նորաձևության մոդել և գեղեցկության թագուհի, ով 2010 թվականի հոկտեմբերի 30-ին Սանյայում (Չինաստան) թագադրվեց որպես Միսս Աշխարհ: Միլսը երրորդ կինն էր Միացյալ Նահանգներից, ով հաղթեց Միսս Աշխարհ մրցույթում, և առաջինն էր 1990 թվականի հաղթող Ջինա Տոլեսոնից սկսած և ցուցադրության պատմության մեջ 60-րդ Միսս Աշխարհն էր ԱՄՆ-ից:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտուկի նահանգի Շեֆերդսվիլ քաղաքի բնակիչ Միլսը հետաքրքրված էր մոդելավորմամբ գրեթե ութերորդ դասարանից: Հետևելով 2010 թվականին Միսս Աշխարհում Միլսի հաղթանակին, նրա միջնակարգ դպրոցի խորհրդի անդամը հիշեց, որ դեռ այն ժամանակ է նա մոդելային պորտֆել ունեցել: Խորհրդի անդամը հիշեց նրան նաև որպես «շատ խոստումնալից և շատ համարձակ», և այն, որ Միլսը խիզախություն է ցուցաբերել դպրոցական միջոցառման ժամանակ կամավոր «Աստված օրհնի Ամերիկան» բարձրախոսով երգելու համար[1]:

Նախքան Միսս Աշխարհին մասնակցելը, 18-ամյա Միլսը ավարտել էր ավագ դպրոցը և ցանկացել էր դառնալ ուսուցիչ: Նրա մոր խոսքերով, նա հետաքրքրված էր նաև լանդշաֆտային լուսանկարչությամբ: Լինելով բուսակեր` Միլսը նաև մոդել է և համագործակցում է Elite Models գործակալության հետ:

Միսս Աշխարհ 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսս Աշխարհ 2010 Ամերիկա նշանակված Միլսը Միսս Աշխարհ 2010-ին առաջադրվեց Elite Models-ի կողմից, ներկայացնելով իր երկիրը Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող Միսս Աշխարհ գեղեցկության մրցաշարում: Հոկտեմբերի 19-ին կայացած Միսս աշխարհ լողափի գեղեցկություն մրցաշարում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած Միսս Աշխարհի Թոփ մոդել մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրեց` դառնալով Միսս Աշխարհ 2010-ի եզրափակիչ հաղթող հոկտեմբերի 30-ին, պարտության մատնելով այն ժամանակ ֆավորիտ համարվող Մերիան Բիրկեդալին, ով տեղ զբաղեցրեց թոփ յոթնյակում:

Միսս Աշխարհի կարգավիճակով Միլսը այցելել է Ավստրալիա, Բահամներ, Չինաստան, Գանա, Հոնկոնգ, Ինդոնեզիա, Քենիա, Կորեա, Մալազիա, Ֆիլիպիններ, Սինգապուր, Տրինիդադ և Տոբագո, Բարբադոս, Իսպանիա, Բրազիլիա, ԱՄԷ, Հարավային Աֆրիկա, Մոնղոլիա, Ուգանդա, Կանադա, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրիան ամուսնության առաջարկ էր ստացել Ֆրանկլին Հիբսի կողմից Լոնդոնում անցկացվող Միսս Աշխարհ 2011 մրցույթի եզրափակիչ օրերից առաջ: Զույգը ամուսնացել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին, բնակվում են Բարդսթոունում, Կենտուկի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ikenberg Tamara (November 2, 2010)։ «Shepherdsvillian wins Miss World title in first try at pageants»։ The Courier-Journal։ Վերցված է November 24, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]