Ալեն Բոսկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեն Բոսկե
ֆր.՝ Alain Bosquet
Ծնվել էմարտի 28, 1919(1919-03-28)[1][2][3]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Վախճանվել էմարտի 8, 1998(1998-03-08) (78 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
ԱնդամակցությունՖրանսերենի և գրականության Բելգիայի թագավորական ակադեմիա[4]
ՊարգևներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա Բրոնզե աստղ Գոնկուրյան մրցանակ պոեզիայի համար Prix Chateaubriand? Մաքս Ժակոբի մրցանակ Բրոքեթ-Գոնինի մրցանակ Ինտերալյե Prix de la langue française? Գրականագետների միության գրան պրի և Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ վեպի համար[5]

Ալեն Բոսկե (ֆր.՝ Alain Bosquet, ծնյալ Անատոլի Ալեքսանդրի Բիսկ, մարտի 28, 1919(1919-03-28)[1][2][3], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն - մարտի 8, 1998(1998-03-08), Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Բոսկեն (Անատոլի Բիսկը) ծնվել է Ալեքսանդր Ակիմի Բիսկի ընտանիքում, 1919 թվականի մարտի 28-ին: Տղան վեց տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել: Հենց այստեղ էլ նա հաճախեց դպրոց, որն ավարտելուց հետո՝ 1938 թվականին ընդունվեց Բրյուսելի Ազատ համալսարանը: Ընդ որում՝ ապագա գրողը բարձրագույն կրթություն ստանալու հետ մեկտեղ սերտորեն աշխատակցում էր տարատեսակ պարբերական հրատարակությունների:

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նա զինվորական ծառայության անցավ բելգիական բանակում, բայց այն բանից հետո, երբ վերջինս զենքերը վայր դրեց ֆաշիստական Գերմանիայի առջև, Բոսկեն մեկնեց Ֆրանսիա և ծառայության մտավ ֆրանսիական զինված ուժերում:

1942 թվականին տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ սկսեց աշխատել որպես «Ազատ Ֆրանսիա» և «Ֆրանսիայի ձայնը» ամսագրերի խմբագիր: Այստեղ Բոսկեն ծանոթացավ եվրոպացի բազմաթիվ գրողների հետ, ովքեր ռազմական գործողությունների պատճառով ստիպված էին եղել հեռանալ հայրենի, հարազատ վայրերից: Նոր ծանոթների մեջ էին Մորիս Մետեռլինկը, Ժյուլ Ռոմենը, Թոմաս Մանը, որոնց հետ նա մտերմիկ հարաբերություններ հաստատեց:

1944 թվականին Բոսկեն ամերիկյան զորքի կազմում մասնակցել է ֆրանսիական Նորմանդիայում Դաշնակիցների մեծաքանակ դեսանտի ափհանման գործողություններին, որոնց ղեկավարումն իրականացնում էր Դ. Էյզենհաուերը:

1945 թվականին գրողը՝ որպես խորհրդական, աշխատանքի է անցել Դաշնակիցների բեռլինյան Վերահսկիչ խորհրդում, ուր պաշտոնավարել է մինչև 1951 թվականը:

1947 թվականին Ալեքսանդր Կովալի և Էդուարդ Ռոդիտիի հետ մեկտեղ հիմնել է գերմանալեզու Das Lot («Հնչեղ տող») գրական ամսագիրը, որից շուրջ հինգ տարվա ընթացքում լույս է ընծայվել վեց համար:

1951 թվականին, վերադառնալով Փարիզ, Բոսկեն շարունակել է ուսումը Սորբոնի համալսարանում:

1958 թվականին ֆրանսիական գրականության պատմություն է դասանանդել Բրանդիսի համալսարանում, այնուհետև՝ 1959-1960 թվականներին՝ ամերիկյան գրականության պատմություն՝ Լիոնի համալսարանում: Միաժամանակ, որպես արտահաստիքային գրաքննադատ, թղթակցել է ֆրանսիական հղինակավոր Le Mond, Le Figaro պարբերականներին:

Ալեն Բոսկեն ղեկավարել է բանաստեղծների, գրողների Մալարմե ակադեմիան, գլխավորել Մաքս Ժակոբի անվան գրական մրցանակները շնորհող հանձնախումբը, ընտրվել բելգիական թագավորական ակադեմիայի անդամ:

Մահացել է 79 տարեկան հասակում, Փարիզում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]