Ալբերտինա Սիսուլու
Ալբերտինա Սիսուլու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1918[1][2] |
Ծննդավայր | Tsomo, Intsika Yethu Local Municipality, Քրիս Հանի քաղաքային շրջան, Արևելյան Կապ, ՀԱՀ[3] |
Մահացել է | հունիսի 2, 2011[4][1][2] (92 տարեկան) |
Մահվան վայր | Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մանկաբարձ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Ուոլթեր Սիսուլու |
Կուսակցություն | Աֆրիկյան ազգային կոնգրես |
Երեխաներ | Max Sisulu?, Lindiwe Sisulu? և Zwelakhe Sisulu? |
Albertina Sisulu Վիքիպահեստում |
Ալբերտինա Սիսուլու (անգլ.՝ Nontsikelelo Albertina Sisulu, հոկտեմբերի 21, 1918[1][2], Tsomo, Intsika Yethu Local Municipality, Քրիս Հանի քաղաքային շրջան, Արևելյան Կապ, ՀԱՀ[3] - հունիսի 2, 2011[4][1][2], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[1])[5], հարավաֆրիկացի հակա-ապարտհեյդ ակտիվիստ, ակտիվիստ Ուոլթեր Սիսուլուի (1912-2003 թթ.) կինը: Հարավաֆրիկյան հասարակությունը նրան ճանաչում են որպես Մա Սիսուլու: 2004 թվականին SABC 3 հեռարձակած 100 մեծն հարավաֆրիկացիների մեջ դասվել է 57-րդ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոնցիկելելո Թեթիվեն (ծննդյան անունը) ծնվել է 1918 թվականի հոկտեմբերի 21-ին Տրանսկեյ շրջանի Ցոմո բնակավայրում, Բոնիլիզվե և Մոնիկազի Թեթիվեների ընտանիքում: Ընտանիքի հինգ երեխաներից երկրորդն է եղել: Սիսուլուի մայրը փրկվել է իսպանական գրիպից, սակայն դրա պատճառով շարունակ հիվանդ և թույլ է եղել: Քույր-եղբայրների համար հոգ է տարել Սիսուլուն: Նա ստիպված էր դպրոցից դուրս մնալ երկար ժամանակ, որի արդյունքում իր դասընկերներից երկու տարով մեծ էր: Երբ սկսեց սովորել Քսոլոբի Պրեսբիտերյան դպրոցում, իր համար ընտրեց Ալբերտիա անունը[6]:
Նրա առաջնորդության հատկանիշները և մայրական բնազդները ցույց էին տալիս հարգանքը, որ նա վաստակել էր պայքարի ընթացքում, երբ նրան անվանում էին «ազգի մայր»: Սիսուլուն դպրոցում մշակութային և սպորտային գործունեություն էր իրականացնում, դեռևս դեռահաս տարիքից նկատելի էին նրա առաջնորդության հմտությունները: 1939 թվականին ավարտել է ավագ դպրոցը և որոշել մասնագիտանալ որևէ աշխատանքում և օգնել ընտանիքին: Մեծ ցանկություն ուներ դառնալու ուսուցիչ, սակայն 1940 թվականին Յոհանեսբուրգի ոչ եվրոպական հիվանդանոցում վերապատրաստվում է որպես քույր, քանի որ քույրերին վերապատրաստման ընթացքում վճարում էին: 1939 թվականին ավարտելով Մարիազել քոլեջը՝ ընտրում է բուժքրոջ մասնագիտություն: 1946 թվականին Յոհանեսբուրգում աշխատել է որպես մանկաբարձ, հաճախ շրջում էր հիվանդանոցներով, այցելում հիվանդներին:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիսուլուն Ուոլթեր Սիսուլուին առաջին անգամ հանդիպել է 1941 թվականին Յոհանեսբուրգի ընդհանուր հիվանդանոցում, երբ վերջինս երիտասարդ ակտիվիստ էր: Իրավաբանն ու բուժքույրն ամուսնացան 1944 թվականին: Նրանց հարսանիքի խաչեղբայրը Նելսոն Մանդելան էր: Հարսանիքին ներկա էին նաև Անտոն Լեմբեդեն և Էվելին Մանդելան[7]: Զույգն ունեցել է 5 երեխա և որդեգրել է ևս չորսին: Որդեգիր դուստրը՝ Բերիլ Ռոզ Սիսուլուն եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը Նորվեգիայում:
Նրանք ամուսնացած են եղել 59 տարի, մինչև Ուոլթերի մահը (2003 թ., մայիս, 90 տարեկան հասակում): Ուոլթեր Սիսուլուն մեղավոր է ճանաչվել դավաճանության և սաբոտաժի մեջ, սակայն մահապատժի փոխարեն 25 տարի անց է կացրել Ռոբբենայլենդում կալանքի տակ Նելսոն Մանդելայի կողքին: Մինչ ամուսինը գտնվում էր Ռոբբենայլենդում, Սիսուլուն երեխաներին միայնակ է մեծացրել: Նա խնայելով կարողացել է երեխաներին Սվազիլենդի լավագույն դպրոցներում կրթության տալ Բանտու կրթական համակարգից դուրս: Նրա երեխաներից շատերը դեմոկրատական Հարավային Աֆրիկայում դարձել են առաջնորդներ, Մաքս Սիսուլուն՝ խորհրդարանի խոսնակ, Մլունգիսի Սիսուլուն՝ Ուոլթեր Սիսուլուի անվան Մանկական սրտային հիվանդության հիմնադրամի և Arup Africa-ի նախագահ, որդեգիր դուստր Բերիլ Սիսուլուն՝ Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը Նորվեգիայում, Լինդիվե Սիսուլուն՝ պաշտպանության նախարար (2009-2012 թթ.), Զվելակհե Սիսուլուն՝ (մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 4-ին), հայտնի գործարար, Մաքսի կինը՝ Էլինոր Սիսուլուն՝ հայտնի գրող, մարդու իրավունքների պաշտպան: 2000 թվականին ընտանիքը հրապարակավ բացահայտեց, որ իրենց որդին` Ջերալդ Լոքմանը, մահացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:
Ալբերտինա Սիսուլուի կենսագրությունը մանրամասնորեն շարադրել է նրա հարսը՝ Էլինոր Սիսուլուն, «Ուոլթեր և Ալբերտինա Սիսուլու. Մեր կյանքի ընթացքում»:
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում Սիսուլուն քաղաքականության մեջ հետաքրքրություն չի ցուցաբերել, Ուոլթերի հետ մասնակցել է քաղաքական հանդիպումներին և աջակցել նրան, սակայն ի վերջո ներգրավվել է քաղաքականության մեջ, երբ 1955 թվականին միացել է Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի (ԱԱԿ) կանանց լիգային և նույն տարում մասնակցել Ազատության խարտիայի մեկնարկին: 1954 թվականի օգոստոսի 9-ին Սիսուլուն դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության կանանց ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ: 1956 թվականի օգոստոսի 9-ին Սիսուլուն Հելեն Յոզեֆի և Սոֆիա Ուիլյամս-Դե Բրուինի հետ միացել է 20 հազար կանանց երթին դեպի Պրետորիայի միության շենք՝ բողոքարկելով ապարտհեյդ կառավարության պահանջը, որ կանայք կրեն ուղեկցող փաստաթղթեր որպես անցումային օրենքների մի մաս: «Մենք ասացինք, «ոչինչ չենք անի»: Մենք չենք պատրաստվում կրել անցագրեր»: Այդ օրը Հարավային Աֆրիկայում նշվում է որպես Կանանց ազգային օր: Նա երեք շաբաթ անցկացրեց բանտում և նրա փաստաբանը Նելսոն Մանդելան էր: Սիսուլուն դեմ է եղել Բանտու կրթությանը, այն է դպրոցը վարել տանից: 1980-ական թվականներին եղել է Միացյալ ժողովրդական ճակատի համանախագահը:
1984-1989 թթ. Սիսուլուն աշխատել է հայտնի Սոուետո թաունշիփի բժիշկ Աբու Բեյքեր Ասվատի մոտ, որը նրան թույլատրել է շարունակելու քաղաքական գործունեությունը: Սիսուլին ներկա է եղել նրա սպանությանը: Նա իրենց հարաբերությունները համարում էր որպես «մոր և որդու», և նրանք երբեք մրցակցություն չեն թույլատրել Միացյալ ժողովրդական ճակատի և Ազանյան ժողովրդական կուսակցության միջև (որի Առողջապահության քարտուղարը և հիմնադիր անդամը՝ Ասվատն էր), որը կմիջամտեր նրանց բարեկամությանը կամ աշխատանքային հարաբերություններին[8]:
1986 թվականին Ալբերտինա Սիսուլուն ստացել է Ռեջիո Էմիլիա (Իտալիա) քաղաքի պատվավոր քաղաքացիություն:
1989 թվականին նա կարողացել է անձնագիր ստանալ և ղեկավարել Միացյալ ժողովրդական ճակատի արտասահմանյան պատվիրակությունը, հանդիպել Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերին և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին: Լոնդոնում կազմակերպել է հակա-ապարտհեյդ հանրահավաք` բողոքելու Ազգային կուսակցության առաջնորդ ՖՎ դե Քլերքի այցի դեմ: 1994 թվականին ընտրվել է առաջին ժողովրդավարական խորհրդարանում, և պաշտոնավարել մինչև 4 տարից անց թոշակի անցնելը: Այս խորհրդարանի առաջին նիստում նա պատիվ է ունեցել Նելսոն Մանդելային ներկայացնելու որպես Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ: Այդ տարի նա Մանդելայից ստացել է մրցանակ:
Զբաղեցրած պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 թվականին Ալբերտինա Սիսուլուն դարձել է ազատական Միացյալ ժողովրդական ճակատի ազգային համանախագահ: Ավելի ուշ նա միացել է ԱԱԿ կանանց լիգային և ընտրվել փոխնախագահ, 1994 թվականին դարձել է խորհրդարանի անդամ նախքան 1998 թվականին թոշակի անցնելը:
- Հարավաֆրիկյան Հանրապետության կանանց ֆեդերացիա, Հարավային Աֆրիկա: Համայնք (1954-2011 թթ.)
- Գանձապահ - Կանանց լիգա, Աֆրիկյան ազգային կոնգրես, Հարավային Աֆրիկա: Կառավարություն և հանրային վարչարարություն (1959-1990 թթ.)
Համայնքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի քան 50 տարի Սիսուլուն իրեն նվիրել է Ալբերտինա Սիսուլու հիմնադրամին, որն աշխատում է փոքր երեխաների և ծերերի կյանքի բարելավման համար: Պարգևատրվել է հակա-ապարտհեյդ պայքարի և սոցիալական աշխատանքի հանդեպ իր նվիրվածության համար: 1993-1996 թթ. եղել է Շվեյցարիայի Բազել քաղաքում տեղակայված Համաշխարհային խաղաղության խորհրդի նախագահ: Նա բուժքույրեր է հավաքագրել և ուղարկել Տանզանիա՝ փոխարինելու բրիտանացի բուժքույրերին, որոնք հեռացել էին Տանզանիայի անկախությունից հետո:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #128521236 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.mg.co.za/article/2011-06-02-struggle-heroine-albertina-sisulu-dies
- ↑ Barry Bearak (հունիսի 5, 2011)։ «Albertina Sisulu, Who Helped Lead Apartheid Fight, Dies at 92»։ The New York Times
- ↑ «South African History Online»
- ↑ 7,0 7,1 Sisulu Elinor (հունիսի 10, 2011)։ «Tribute: Life, love and times of the Sisulus»։ The New Age։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 2, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2013
- ↑ michelle (մայիսի 25, 2012)։ «Dr. Abu Baker Asvat»
|