Աթենքի ագորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աթենքի ագորա
AncientAgoraofAthensColour.jpg
Աթենքի ագորա Սուրբ առաքյալների եկեղեցի Սուրբ առաքյալների եկեղեցի
Ancient Agora of Athens

Կոորդինատներ: 37°58′30″ հս․ լ. 23°43′21″ ավ. ե. / 37.97500° հս․. լ. 23.72250° ավ. ե. / 37.97500; 23.72250


Աթենքի ագորա (հունարեն՝ Αγορά της Αθήνας), Աթենքի քաղաքային հրապարակը, որը զբաղեցնում է մոտ 40 հա տարածք և տեղակայված է Աթենքի Ակրոպոլիս բլրի հյուսիսարևմտյան լանջին[1][2]։ Հունարեն ագորա բառը (հին հուն․՝ ἀγορά) ծագել է ἀγείρω «հավաքել, հրավիրել իմաստից»: Դա համապատասխանել է ագորա իմաստին, որը նշանակել է գլխավոր հանդիպման վայր քաղաքում։ Հնում Աթենքի ագորան դարձել էր հասարակական կյանքի կենտրոն՝ քաղաքացիական կառավարմամբ և դատարանով, առևտրի կարևորագույն կենտրոններով։ Այն հարթակ էր հունական թատերական ներկայացումների (դրամա), սպորտային մրցույթների, ինտելեկտուալ քննարկումների համար։ 1931 թվականից Ամերիկյան դասական հետազոտության դպրոցը Աթենքում (ASCSA) Լեսլի Շիրայի ղեկավարությամբ ագորայի ամբողջ տարածքում իրականացնում են հնագիտական պեղումներ։ Այսօր ագորան հին Աթենքի պատմության հետ ծանոթանալ ցանկացող զբոսաշրջիկների սիրած վայրն է։

Աթենքի ագորայի հատակագիծը
1 - Պերեստիլյան ներքին դուռ
2 - Դրամահատարան
3 - Իննակյան շատրվան
4 - Հարավային սյունասրահ
5 - Էակիոն
6 -Ստրատեգիոն
7 -Ագորայի սյուն
8 - Թոլոս (Աթենք)
9 - Սալաքարեր
10 -Նախահայրերի հուշարձան
11 -Հին բուլեվտերիա
12 - Նոր բուլեվտերիա
13 - Հեփեստոսի տաճար
14 - Ապոլլոնի տաճար
15 - Զևսի սյունասրահ
16 - Տասներկու աստվածների զոհասեղան
17 - Թագավորական սյունասրահ
18 - Աֆրոդիտեի տաճար
19 - Հերմեսի սյունասրահ
20 - Զարդանախշ սյունասրահ

Ագորայի առաջացումը Աթենքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքում, ինչպես շատ ուրիշ հին հունական պոլիսներում ագորան, ինչպես շուկայի հրապարակը, առաջացել է աստվածների համար ստեղծված գլխավոր պաշտամունքային կենտրոնի մոտ։

Հին Աթենքում այդպիսի կենտրոն է հանդիսացել Ակրոպոլիսը՝ աչքի ընկնող տաճարային շինությունը՝ ամբողջ քաղաքի վրա բարձրացող։ Աթենքի ագորան տեղադրված է Ակրոպլիսից դեպի հյուսիս-արևմուտք։ Արեոպագոսի բլուրները շրջապատում են նրան հյուսիսից և արևմուտքից [2]։

Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ մարդիկ ագորան որպես բնակավայր օգտագործվել են դեռևս վաղ ժամանակում` նեոլիթում՝ մոտ մ.թ.ա. 3000 թվականին։ Գտնվել են կավից պատրաստված իրեր ջրհորներում և փոսերում։ Ուշ հունական կամ Միկենյան քաղաքակրթության շրջանում (մ.թ.ա. 1550-1100 թվականներг) երկաթի դարում (մ.թ.ա. 1100-700 թվականներ) այստեղ գտնվել են գերեզմանոցներ և պալատական դամբարաններ առաջին շրջանում և հասարակ գերեզմաններ՝ փոսերի մեջ՝ երկրորդ շրջանում։ Գոյություն է ունեցել փոքր բնակչություն Մութ դարերում երկրաչափական շրջանում։ Շատ հետազոտողների կարծիքով, Աթենքում մ.թ.ա. VI դարում՝ Սոլոնի կառավարման ժամանակաշրջանում է որոշվում, որ այդտեղ լինի քաղաքային հրապարակը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հասարակական շինությունը Հարավարևելյան շատրվանն էր և 12 աստվածների զոհասեղանը՝ կառուցված մ.թ.ա. 520-ական թվականներին՝ այն ժամանակ, երբ Պիսիստրատը տիրան էր։ Աթենքում մ.թ.ա. 508-507 թվականներին դեմոկրատիայի հաստատման հետ մեկտեղ սկսեցին առավել ուշադրություն դարձնել հասարակական կյանքին, և շինարարությունն արագ ընդլայնվեց։ Սկզբում կառուցվեցին հին ուղղանկյուն շինություններ և կառավարական շենք՝ արքոնտի և բասիլևսի նստավայրը[3]։

Հյուսիսարևմտյան անկյունում դրված է քարից պատրաստված երկու սյուն[2]։ Ագորայի համար նոր կյանք սկսվեց, և այն սկսեց առավել նշանակալի դեր խաղալ։ Հույն-պարսկական պատերազմների ժամանակ (մ.թ.ա. 480-479 թվականներ) ագորան թալանվեց և կործանվեց։ Պարսկական զորքերին երկրից դուրս բերելուց հետո ագորան վերականգնվեց է և ինտենսիվորեն վերակառուցվեց մ.թ.ա. 4-րդ դարում։ Դա կապված էր Հին Աթենքի ծաղկման հետ։

Ալեքսանդր Մակեդոնացու օրոք Աթենքը քաղաքական ճգնաժամ է ապրում, որին մ.թ.ա. II դարից մինչև նոր ժամանակաշրջան հաջորդում է մշակութային վերելքը։ Կառուցվում են Միջին և Հյուսիսային սյունաշարերը։ Ատտալայի սյունաշարը կառուցվում է Պերգամոնի թագավոր Ատտալա II-ի կողմից [2]։

Սուլլայի կողմից Աթենքի գրավումից հետո մ.թ.ա. 86 թվականին ագորայի շինությունների մեծ մասը ոչնչացվում է այն բանի համար, քանի որ Առաջին Միհրդատյան պատերազմի ժամանակ Աթենքը Պոնտոսի թագավորության կողմից էր և ոչ թե Հռոմեական կայսրության։

Աթենքը ծաղկման է հասնում Օգոստոս Օկտավիանոսի ժամանակ (մ.թ.ա. 27-14)։ Մինչև I դարի կեսը ագորան մնում է ավերակ։ Հետագայում այնտեղ ստեղծվում է խեցեղենի արտադրություն, նաև վերամշակվում են մետաղն ու մարմարը։ Հադրիանոսի կառավարման ժամանակ (117-138) ագորան վերականգնվում է և ծաղկման հասնում[4][5]։ Մ.թ.ա. 15 թվականին ագորայի կենտրոնական մասում կոնսուլ Մարկուս Վիպսանիուս Ագրիպան թատերական ներկայացումների համար կառուցում է Ագրիպայի Օդեոնը[2]։ 267 թվականին գերուլները հիմքից քարուքանդ են անում ագորան։

IV-VI դարերում կառուցվում են քաղաքային շքեղ շենքեր, և Աթենքը վերապրում է իր վերջին ծաղկումը՝ կապված նորպլատոնականության հետ։ 395 թվականին Աթենքն ենթարկվում է վեստգոթերի հարձակմանը Ալարիկի գլխավորությամբ։ 580-ական թվականներին հարավայի սլավոնները գրավեցում և ավերում են ագորան, որն էլ նրան հասցնում է վերջնական անկման[2]։ X դարում ագորան վերածվում է բնակելի թաղամասի։ 1834 թվականին Աթենքը դառնում է Հունաստանի թագավորության մայրաքաղաքը և վերակառուցվում նոր հատակագծի հիման վրա[6]։

Առաջին պեղումներն այնտեղ իրականացրել են Աթենքի հնագիտական կենտրոնը (1857-1912 թվականներ) և Գերմանական հնագիտական ինստիտուտը (1896-1897 թվականներ)։ 1890-1891 թվականներին Աթենքի երկաթուղագծի կառուցման ժամանակ փորման աշխատանքներն իրականացնելիս պեղվել են ագորայի շինությունների հիմքերը։ 1931 թվականին Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի կողմից ֆինանսավորվող Աթենքում ամերիկյան դասական հետազոտության դպրոցը (ASCSA) սկսում է պեղումներ կատարել։ Դրանք շարունակվում են մինչև 1941 թվականը։ 1945 թվականին շարունակվում են պեղումները և դրանք կատարվում են մինչև հիմա։ Պեղումների համար անհրաժեշտ է լինում քանդել ավելի քան 400 շինություն՝ 12 հեկտար տարածությամբ[6]։

XIX դարում վերականգնվում են չորս մարմարյա արձան։ 1953-1956 թվականներին Աթենքի ամերիկյան հետազոտությունների դպրոցը վերականգնում է Ատտալայի սյունասրահը՝ որպես Թանգարան ագորայի և Եկեղեցի սուրբ առաքյալների՝ հիմնված հիմնված մոտ 1000 թվականին։ 1972-1975 թվականներին անցկացվում են վերափոխման և պահպանողական աշխատանքներ [6]։

Պանաֆինեյան փողոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր, լայն, խճապատ, ագորան անկյունային ձևով հատող փողոցը Պանաֆինեյան փողոցն էր։ Դրա լայնությունը 12-20 մետր էր[7]։ Դրա անվանումն ու առանձնահատուկ կոլորիտը կապված էր ժողովրդական Պանիֆինեյ տոնի հետ, որը կանոնավոր նշվում էր Աթենքում։ Տոնի ժամանակ Աթենաս աստվածուհու հագուստները այդ ճանապարհով Աթենքի քաղաքային դարպասով տեղափոխում են դեպի ակրոպոլիս[8]: Տոնի շքեղության և հանդիսավորության մասին կարելի էր դատել Պարթենոնում կատարվածի հիման վրա։ Այնտեղ կարելի էր տեսնել հեծելազոր, մարտակառքեր, զոհաբերության համար նախատեսված կով և ոչխար։ Ճարտարապետները հոգացել էին, որպեսզի Աթենքի բնակիչները և քաղաքներից եկած հյուրերը հարմարավետ պայմաններում դիտեն ագորայում կատարվող իրադարձությունները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային մասում՝ հրապարակի կենտրոնին մոտ, գտնվում է 12 աստվածների զոհասեղանը՝ կառուցված մ.թ.ա. 522-521 թվականներին։ Զոհասեղանը համարվում է Հին Աթենքի կենտրոնը և մեծ դեր խաղում [8]: Ամենակարևոր շինությունները կառուցվել են ագորայի սյուների հիմքում՝ պայմանականորեն Արևմտյան դարպաս կոչվող ճանապարհին։ Թորոսը (մ.թ.ա. 470) շրջանաձև է, ծառայում է որպես հավաքատեղի բուլեի (500-ի խորհուրդ) համար [7]։ 500-ի խորհուրդը իշխանության օրենսդիր մարմին էր [1]։

Մետրունը (մ.թ.ա. դար II), շինություն է՝ 4 սենյակից բաղկացած և ճակատային մասում՝ սյունազարդ։ Այն ծառայում է որպես պաշտամունքի վայր Մայր աստծո համար, նաև պետական արխիվի պահպանման տեղ է[1][7]։ Հուշարձան նախահայրերի (մ.թ.ա. 350 թվական) եղել է երկար պատվանդան 10 բրոնզե արձանների համար, որոնք աթենական ցեղերի նախահայր հերոսներն են։

Ագորայի արևմտյան մասում գտնվում են Ապոլլոն Պատրուսայի տաճարի մնացորդները (մ.թ.ա. 325 թվական)՝ ճակատային մասում 4 հոնիական սյուներով[7]։ Հոնիական է կոչվում, քանի որ նվիրվում է Իոնին՝ իոնացիների (ցեղեր, որոնց առնչվում են աթենացիները) նախահորը։

Ագորայի հարավարևմտյան մասում գտնվել են մարմարյա սահմանապահ սյուներ (մ.թ.ա. 500 թվական)`դեպի հրապարակ մուտքը նշանակելու համար։ Դրանցից մեկի ուղղությամբ գտնվում է Սիմոնի արհեստանոցը` ըստ Դիոգենես Լաերտացու նրա մոտ հաճախ էր եղել Սոկրատեսը[8][9]։

Դեպի հարավ-արևմուտք անցնում է հարթավայրը, որը տանում է դեպի Պնիկսի բլուր։ Այստեղ է գտնվում արհեստանոցն ու բնակելի տունը` այսպես կոչված Պրեստարիոնը`նախկինում բանտ հանդիսացող կրաքարե շենքը, որտեղ մահապատժի էր դատապարտվել Սոկրատեսը [8].

Ագորայի Արևմտյան մասում գտնվում է հարավարևմտյան շատրվանը (մ.թ.ա. 340-325), հարավային սյունասրահ I (մ.թ.ա. 430-420), հարավային սյունասրահ II (II դար մ.թ.ա.), հարավարևելյան շատրվանը (մ.թ.ա. 530-520) և Դրամահատարանը (մ.թ.ա. 400)։ Սուրբ Առաքյալների բյուզանդական եկեղեցին կառուցված մոտ մ.թ.ա. 1000 թվականին [8]։

Մ.թ.ա. II դարում կառուցվում է միջին սյունասրահը, որը ծառայում էր որպես առևտրի կենտրոն և բաժանում էր հրապարակը երկու անհավասար մասի։ Հյուսիսային մասում մոտ մ.թ.ա. 15 թվականին Մարկ Վիպսանի Ագրիպպան կառուցել է Ագրիպայի Օդեոնը՝ մեծ համերգային սրահը։ Ավելի ուշ կառուցվել է Օդեոնի ճակատային մասը՝ հերոսների և տրիտոնների քանդակներով։ Օդեոնից հյուսիս գտնվում է Արեսի դորիական տաճարը՝ փոխադրված Պալինայից հռոմեական շրջանում [8]։ Արևելյան մասում գտնվող Ատալլայի սյունասրահը (մ.թ.ա. 159-138 ) ամբողջովին վերականգնվում է որպես ագորայի թանգարան [8]։


Հյուսիսային մասում հայտնաբերվում են Պոյկիլի հուշասյան ավերակները, որն իր անունն ստացել է փայտյա վահանակների վրա արված զարդանախշերի պատճառով [8]։

Արեոպագոս լեռան հյուսիսային ստորոտին հայտնաբերվել են մ.թ.ա. 5֊6֊րդ դարերի մեծ զարդարված շենքի ավերակները` այսպես կոչված «փիլիսոփայական դպրոցը», հավանաբար, նորպլատոնական։ Հարավային լանջին հայտնաբերվել են Հին դեմի տաճարների և բնակելի տների ավերակները` Դերպֆելդ Վիլհելմի և գերմանական հնագիտական ինստիտուտի 1890֊ական թվականների պեղումների համաձայն [8]։

Տաճարներ զոհարաններ և հովանավոր աստվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ արված էր այն բանի համար, որ ագորան դառնար երկրպագության գլխավոր վայր` զիջելով միայն ակրոպոլիսին։ Հին Աթենքի ոսկե դարում կրոնը թափանցել էր հասարակական կյանքի բոլոր բնագավառները։ Այդ նշանակում էր, որ ի պատիվ տարբեր հովանավոր աստվածների ագորայում իրականացվող պաշտամունքը համարվում էր սրբազան։ Ագորայում նմանատիպ շինություններից հայտնի էր Հեփեստոսի տաճարը։

Հին հունական պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брунов, Николай Иванович Памятники афинского Акрополя. Парфенон и Эрехтейон. — М., 1973.
  • Колобова, Ксения Михайловна Древний город Афины и его памятники. — Л.: Изд-во Ленингр. ун-та, 1961. — 373 с.
  • Маринович, Людмила Петровна; Кошеленко, Геннадий Андреевич Судьба Парфенона. — М.: Языки русской культуры, 2000. — 352 с. — (Язык. Семиотика. Культура). — ISBN 5-7859-0108-0
  • Сидорова, Н. А. Афины. — 2-е изд.. — М., 1984.
  • Соколов, Г. И. Акрополь в Афинах. — М.: Просвещение, 1968. — 109 с.
  • Фармаковский, Борис Владимирович Художественный идеал демократических Афин. — Пгр., 1918.
  • Boersma, J. S. Athenian building policy from 561/0 to 405/4 B.C.. — Groningen, 1970.
  • Camp, J. M. The Athenian Agora: Excavations in the heart of classical Athens. — New York, 1986.
  • Judeich, W. Topographie von Athen. — München, 1905.
  • Travlos, J. Pictorial dictionary of ancient Athens. — New York, 1971.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կաղապար:Кругосвет
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Κλειώ Τσόγκα (2012)։ «Αρχαία Αγορά Αθηνών - Άρειος Πάγος. Ιστορικό»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2017-12-02 
  3. {{книга | автор = Немировский, Александр Иосифович | часть = Афинская агора | ссылка часть = http://www.sno.pro1.ru/lib/nemirovskiy_nit_ariadny/4.htm#a4 | заглавие = Нить Ариадны. В лабиринтах археологии | место = М. | издательство = Вече | год = 2007 | страницы = 95—105 | страниц = 432 | isbn = 978-5-9533-1906-5 անգլ.՝
  4. Павсаний. Описание Эллады. I, 20, 7
  5. Mаринович, Л. П. Археологические открытия в Греции в 1960—1961 гг. // Вестник древней истории. — 1962. — № 4. — С. 137.
  6. 6,0 6,1 6,2 Klio Tsoga (2012)։ «Ancient Agora of Athens. History» (անգլերեն)։ Ministry of Culture and Sports։ Վերցված է 2017-12-02 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Κλειώ Τσόγκα (2012)։ «Αρχαία Αγορά Αθηνών - Άρειος Πάγος. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2017-12-01 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Klio Tsoga, Maria Liaska (2012)։ «Ancient Agora of Athens. Description» (անգլերեն)։ Ministry of Culture and Sports։ Վերցված է 2017-12-02 
  9. Диоген Лаэртский. О жизни, учениях и изречениях знаменитых философов. II, 13