Խեցեգործական արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խեցեգործական արդյունաբերություն՝ ձևավորվել է 1930-ական թվականների վերջերին։ 1938-1940 թվականներին գործարկվեցին Երևանի խեցեգործական առարկաների կոմբինատը (աղյուսի գործարանի հիմքի վրա), Երևանի և Կիրովականի աղյուսի-կղմինդրի գործարանները։ Ճյուղն սկսեց բուռն զարգանալ 60-ական թվականներին․։ 1965 թվականից Երևանի խեցեգործական առարկաների կոմբինատը սկսեց թողարկել (375 հազար մ2 հատակապատման և 400 հազար մ2 երեսպատման) խեցե սալիկներ, իսկ 1970 թվականից՝ սանիտարատեխնիկական և շինարարական իրեր։ 1986 թվականին կոմբինատն ուներ սալիկների, սանիտարատեխնիկական և շինարարական իրերի, խեցե խողովակների արտադրամասեր։ 10-րդ հնգամյակում կոմբինատի համախառն արտադրանքի ծավալը կազմել է 5 միլիոն ռուբլի, իսկ 11-րդ հնգամյակի վերջին՝ մոտ 7 միլիոն ռուբլի։ 1980-ական թվականների սկզբից խեցեգործական առարկաների արտադրության ներմուծվող հումքը տեղականով փոխարինելու նպատակով ուսումնասիրվում և արտադրության մեջ ներդրվում են ՀԽՍՀ տարբեր շրջանների կավահումքը, քվարցա–դաշտասպաթային ապարները, ինչպես նաև քարի արդյունահանման ու մշակման թափոնները։ Հեռանկարում նախատեսվում է հանրապետությունում տարեկան արտադրել 1 միլիոն մ2 երեսպատման սալիկ, 500 պայմանական կմ սանիտարատեխնիկական և 1500 պայմանական կմ ցամաքուրդային խեցե խողովակներ, ինչպես նաև զգալիորեն ընդարձակել թողարկվող լայն սպառման առարկաների տեսականին և ավելացնել դրանց արտադրության ծավալը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png