Հեփեստոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Հեփեստոսի տաճար
Կոորդինատներ 37°58′32″ հս․ լ. 23°43′17″ ավ. ե. / 37.97556° հս․. լ. 23.72139° ավ. ե. / 37.97556; 23.72139Կոորդինատներ: 37°58′32″ հս․ լ. 23°43′17″ ավ. ե. / 37.97556° հս․. լ. 23.72139° ավ. ե. / 37.97556; 23.72139
Հեփեստոսի տաճարը
Դորիական սյունաշար
Քանդակազարդ ճակտոն
Հոնիական ծոփոր
Տաճարի հարավային ճակատը

Հեփեստոսի տաճար կամ Հեփեստեոն (հուն՝. Ναός Ηφαίστου) - տաճար հին Աթենքում՝ աթենական ագորայի արևմտյան մասում, Ագորայոս կոլոնոս բլրի գագաթին: Ագորայում լավագույնս պահպանված շինությունն է: Նախկինում անվանել են նաև Թեսեոն (հուն՝. Θήσειον)՝ սխալմամբ ենթադրելով, թե Կիմոնը հենց այս տաճարում է ամփոփել Թեսևսի՝ իր կողմից տեղափոխված աճյունը[1].:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումները վերջնականապես հաստատել են, որ որ այս տաճարը իսկապես Հեփեստեոնն է և ոչ թե Թեսևսի, Արեսի ու Հերակլեսի պաշտամունքի սրբավայրը, ինչպես կարծում էին նախկինում: Տաճարը կառուցվել է դորիական ճարտարապետական օրդերի կանոններով, մեր թվականությունից առաջ 460-420 թվականներին: Հայտնի չէ, թե ով է եղել ճարտարապետը. մասնագետները ենթադրում են, որ դա այն նույն արվեստագետն է, ով կառուցել է Սունիոն հրվանդանում գտնվող տաճարը, Արես աստծուն նվիրված տաճարը ագորայում, ինչպես նաև՝ Նեմեսիս աստվածուհու տաճարը Ռամնունտում[1]: Տաճարն ունեցել է պրոնաոս (նախագավթի դեր կտարող կից կառույց), օպիստոդոմ (տաճարի կենտրոնական մասից՝ աղոթասրահից պատով առանձնացված ետնամաս)՝ դիստիլոսի տիպի: Իր արտաքին տեսքով եղել է պերիպտերոս (հին հուն՝. περίπτερος՝ շրջանաթև), այսինքն՝ սյունաշարերով շրջանակված կառույց (5,88 մ բարձրությամբ 6x13 սյուներով): Տաճարն ինքը Պենդելիկոն սարի մարմարից է, քանդակները՝ պարոսյան մարմարից: Երկարությունը 31,77 մետր է, լայնությունը՝ 13,72 մետր: Դորիական սյուների երկու շարքերը՝ դասվորվելով П տառի տեսքով, տաճարի ներսում ստեղծել են երեք աղոթասրահ: Ճանապարհորդ Պավսանիասի վկայությամբ՝[2][1] տաճարի խորքում կանգնեցված են եղել Հեփեստոսի և արհեստների հովանավոր Աթենաս Էրգանայի (Աշխատավորուհու) բրոնզե արձանները, որոնք կերտվել են մ. թ. ա. 421-415 թվականներին, ամենայն հավանականությամբ՝ քանդակագործ Ալկամենեսի կողմից: Արևելյան կողմի մետոպների (մետոպը ծոփորի՝ ֆրիզի մասերից է) վրա պատկերված են Հերակլեսի տասներկու սխրանքներից ինը, հարավային և հյուսիսային կողմերին՝ Թեսևսի չորս սխրանքները, ինչի պատճառով էլ ժողովուրդը տաճարը Թեսեոն է անվանել: Ծոփորը անցնում է պրոնաոսի և օպիստոդոմի վրայով: Պրոնաոսի ծոփորի վրա պատկերված է օլիմպիական վեց աստվածների ներկայությամբ Թեսևսի տարած հաղթանակը պալլանտիդների՝ Պալլանտոսի հիսուն որդիների նկատմամբ, ովքեր թագավորական գահի էին հավակնում Աթենքում; Իսկ օպիստոդոմի ծոփորին պատկերված է կենտավրոմաքիա՝ կենտավրոսների մարտ: Հյուսիսային ճակտոնի քանդակները նույնպես կենտավրոմաքիա են պատկերում, իսկ արևելյան ճակտոնինը՝ Հերակլեսի համբարձումը Օլիմպոս և Աթենասի ծնունդը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են կանանց քանդակների («Էֆեդրիզմոս» և «Ներեիդ» պայմանական անվանումներով) բեկորներ, որոնք ներկայումս պահվում են ագորայի թանգարանում:[1]

Պեղումների արդյունքում բացահայտվել է նաև, որ հելլենիստական դարաշրջանում տաճարի մոտ ծաղկամաններով բույսեր են դրված եղել:

Մեր թվականության 7-րդ դարում հեթանոսական այս տաճարը վերածվել է Սուրբ Գեորգի Ակամասի եկեղեցու: 18-րդ դարում դրան կից գերեզմանատանը թաղել են Աթենքում մահացած բողոքականներին: 1834 թվականին, երբ Հունաստանն անկախություն է նվաճել՝ ազատվելով թուրքական լծից, այս տաճարում են հանդիսավոր կերպով դիմավորել Օտտոն Առաջին թագավորին, ում կարգադրությամբ հետագայում այստեղ են տեղափոխել հնագիտական ազգային թանգարանն իր ողջ ցուցադրանյութով: Թանգարանն այստեղ գործել է մինչև 1930-ական թվականները, երբ դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցը (ASCSA) ձեռնամուխ է եղել Աթենքի ագորայում պեղումների իրականացմանը[1]: 1972-1975 թվականներին ASCSA-ն աշխատանքներ է տարել Հեփեստեոնի վերակազմության ու կոնսերվացման ուղղությամբ: 1978 թվականին վերականգնվել է տաճարի տանիքը[3].:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • English garden (1795) Söderfors, Sweden
  • Dundalk Courthouse (1813), Dundalk, Ireland
  • Cruciani, C. 1998. I Modelli del Moderato. Naples.
  • Dinsmoor, W. 1941. "Observations on the Hephaisteion", Hesperia Supplements V. Baltimore.
  • Harrison E. (1977)։ «Alkamenes Sculptures for the Hephaisteion»։ American Journal of Archaeology 81: 137–78։ doi:10.2307/503175 
  • Olsen E. (1938)։ «An Interpretation of the Hephaisteion Reliefs»։ AJA 42 (2): 276–87։ doi:10.2307/499672 
  • Thompson H. (1962)։ «The Sculptural Adornment of the Hephaisteion»։ AJA 66 (3): 339–47։ doi:10.2307/501469 
  • "The Temple of Hephaestus" by Leo Masuda Architectonic Research Office
  • Bruno Sauer: Das sogenannte Theseion und sein plastischer Schmuck. 1899.
  • William B. Dinsmoor: Observations on the Hephaisteion. Hesperia Supplementum Bd. 5, 1941.
  • Homer A. Thompson: The Pedimental Sculpture of the Hephaisteion. In: Hesperia. Bd. 18, 1949, S. 23 ff.
  • Semni Papaspyridi-Karusu: Alkamenes und das Hephaisteion, en: Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts, Abteilung Athen. Bd. 69/70, 1954/55, S. 67ff.
  • Richard E. Wycherley: Literary and Epigraphical Testimonia. The Athenian Agora Bd. 3, 1957, S. 98 ff. Nr. 281–295
  • Homer A. Thompson: The Sculptural Adornment of the Hephaisteion, en: American Journal of Archeology. Bd. 66, 1962, S. 339 ff.
  • Charles H. Morgan: The Sculptures of the Hephaisteion I: The Metopes, en: Hesperia. d. 31, 1962, S. 210–220 Taf. 71–76.
  • Charles H. Morgan: The Sculptures of the Hephaisteion II: The Friezes, en: Hesperia. Bd. 31, 1962, S. 221 ff. Taf. 77–84.
  • Charles H. Morgan: The Sculptures of the Hephaisteion III: The Pediments, Akroteria and Cult Images, en: Hesperia. Bd. 32, 1963, 91ff. Taf. 33–35.
  • John Travlos: Bildlexikon zur Topographie des antiken Athen. 1971, S. 261 ff. Abb. 335 ff.
  • Homer A. Thompson – Richard E. Wycherley: The Agora of Athens. The History, Shape and Uses of an ancient City Center. The Athenian Agora Bd. 14, 1972, 140 ff.
  • Inscriptiones Graecae I³ 1, 1981, 456 ff. Nr. 472
  • José Dörig: La frise est de l’Héphaisteion. Zabern, Mainz 1985.
  • Haritini Kotsidou: Zum baupolitischen Hintergrund des Hephaistostempels auf der Athener Agora. In: Hephaistos. Bd 13, 1995, S. 93 ff.
  • Karl Reber: Das Hephaisteion in Athen – Ein Monument für die Demokratie, en: Jahrbuch des Deutschen Archäologischen Instituts. Bd. 113, 1998, S. 31–48.
  • Jan de Waele: Der klassische Tempel in Athen: Hephaisteion und Poseidontempel, en: Bulletin Antieke Beschaving'. Bd. 73, 1998, S. 83–94.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Κλειώ Τσόγκα (2012)։ «Ναός Ηφαίστου. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2017-12-02 
  2. Павсаний. Описание Эллады. I, 14, 6
  3. Klio Tsoga (2012)։ «Ancient Agora of Athens. History» (անգլերեն)։ Ministry of Culture and Sports։ Վերցված է 2017-12-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]