Աթանես Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աթանես Առաքելյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1955(1955-10-22) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրՀայաստանի երաժշտական ընկերություն, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ՇրջանավարտՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Աթանես Առաքելյան (հոկտեմբերի 22, 1955(1955-10-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթանես Առաքելյանը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում: Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգչախմբավարության բաժինը և ասպիրանտուրան և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը[1]։

1985 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը Առաքելյանին գործուղել է Մոսկվա՝ վերապատրաստման դասընթացների` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Մինինի դասարան: 1984-1988 թվականներին՝ Հայաստանի երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի դիրիժոր: 1988-1996 թվականներին աշխատել է Երևանի պետական երաժշտական մանկական թատրոնում: Որպես դիրիժոր-բեմադրիչ իրականացրել է մի շարք մանկական օպերային և բալետային ներկայացումներ[1]:

1990 թվականից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում, 2003 թվականից՝ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր[1]:

1993-2008 թվականներին ղեկավարել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը: 2005 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: 2008 թվականից Հայաստանի երաժշտական ընկերության նախագահի տեղակալն է[1]:

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ստեղծագործություն
Արմեն Տիգրանյան Անուշ
Տիգրան Չուխաջյան Արշակ Բ
Լյուդվիգ Մինկուս Դոն Կիխոտ
Արամ Խաչատրյան Սպարտակ
Իսպանական ժող. երաժշտություն Լորկիանա
Բենջամեն Բրիտտեն Նոյյան տապան
Ֆրանց Քսավեր Զյուսմայեր Անվանակոչություն
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի Ստաբատ Մատեր
Պյոտր Չայկովսկի Տարվա եղանակներ
Ստեփան Լուսիկյան Ճպուռն ու մրջյունը
Էդուարդ Խաղագորտյան Մի գլխարկի պատմություն
Վարդան Աճեմյան Կիկոս
Դիվերտիսմենտ՝ Շտրաուսիանա
«Քվազիմոդո և Էսմերալդա» փոփ-օպերա
Սերգեյ Ռախմանինով Գարուն

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ (2005)
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Աթանես Առաքելյան»։ opera.am (am-AM)։ Վերցված է 2018-01-05