Դիվերտիսմենտ

Դիվերտիսմենտ (ֆր.՝ divertissement— զվարճալիք), թատրոնում XVII — XVIII դարերում՝ դրամատիկ (նաև օպերային կամ բալետային) ներկայացման բովանդակությանը անմիջապես չառնչվող, ներդրված կամ եզրափակիչ մաս՝ բաղկացած զվարճալի բնույթի պարերից, երգերից, կատակային տեսարաններից։ XIX դ․ 1970-ական թվականներին դիվերտիսմենտն առանձնացել է որպես Էստրադային թատրոնների և բալագանների ինքնուրույն համերգային ծրագիր։
Երաժշտության մեջ դիվերտիսմենտը սկզբում եղել է թեթև բնույթի բազմամաս (4-10) գործիքային ստեղծագործություն։
Դիվերտիսմենտները հորինվել են գործիքային տարբեր կազմերի համար՝ պարունակելով սոնատի, սյուիտի հատկանիշներ։ Դիվերտիսմենտներ կան Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և այլոց ստեղծագործություններում։ XIX դարի սակավ բացառություններով (Շուբերտ Ֆրանց, «Հունգարական դիվերտիսմենտ», 4 ձեռքով դաշնամուրի համար) Դիվերտիսմենտ վերածվել է պոպուրիին նմանվող սալոնային երաժշտության ժանրի։ XX դարի «Դիվերտիսմենտ» տերմինը կիրառվում է որպես բալետի համարներից կազմված սյուիտ (օրինակ, Ա․ Խաչատրյանի «Գայանե» բալետից)։ Երբեմն ստեղծվում են XVIII դարի Դիվերտիսմենտի ոճավորված տիպի գործեր։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 408)։ ![]() |