Աբել Ռամիրես Ագիլար
Աբել Ռամիրես Ագիլար իսպ.՝ Abel Ramírez Águilar | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1943[1] |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | հուլիսի 19, 2021[2] (78 տարեկան) |
Վախճանի վայրը | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | «Լա Էսմերալդա» նկարչության, քանդակագործության և փորագրության ազգային դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Abel Ramírez Aguilar Վիքիպահեստում |
Աբել Ռամիրես Ագիլար (իսպ.՝ Abel Ramírez Águilar, մայիսի 22, 1943[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 19, 2021[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), մեքսիկացի քանդակագործ, ով ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Եվրոպայում փայտե քարե, մետաղե, սառցե և ձյունե քանդակների համար արժանացել է տարբեր մրցանակների։ Սովորել է Մեքսիկայում և Նիդերլանդներում, 1960 թվականից մասնակցել է անհատական և խմբակային ցուցահանդեսների։ Ձյունե և սառցե քանդակներով սկսել է զբաղվել 1980-ական թվականներին Քվեբեկ այցելությունից հետո, նախ սիրողական, ապա՝ պրոֆեսիոնալ։ 1992 թվականի ձմեռային օլիպիական խաղերի ժամանակ ներկայացել է ձյունե և սառցե քանդակներով և արժանացել է ոսկե մեդալի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբել Ռամիրես Ագիլերը ծնվել է Մեխիկոյում[3]։ Արվեստի նկատմամբ հետաքրքրությունն ու տաղանդն ի հայտ է եկել վաղ տարիքից[4]։
Ստացել է ճարտարապետական կրթություն։ Քանդակագործություն ուսանել է 1958, 1963, 1967 և 1968 թվականներին "La Esmeralda" գեղանկարչության, քանդակագործության և փորագրության ազգային դպրոցում, Խոսե Չավես Մորադոյի դասարանում, 1958-1963 թվականներին կերամիկա, ապակեգործություն և ջնարակ է սովորել Մեխիկոյի դիզայնի և արհեստների ազգային դպրոցում[3][5]։ 1962 թվականին կրթաթոշակ է ստացել սովորելու Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում[3]։
Ռամիրեսը հմուտ ջրասուզակ է, գրանցված մարզիչ և Ստորջրյա գործունեության մեքսիկական ֆեդերացիայի հիմնադիր[6]։ Նա Մեքսիկայում առաջինն է կատարել ստորջրյա լուսանկարներ, երբ երկրում դեռևս ստորջրյա անհրաժեշտ սարքավորումներ չկային կառավարության կողմից ներմուծման արգելքների պատճառով[7]։ Ռամիրեսը ստորջրյա լուսանկարների բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Մեքսիկայում և արտերկրում[8]։ 1975 թվականին Համաշխարհային ստորջրյա ֆեդերացիայի կողմից Ստոկհոլմում ստորջրյա լուսանկարչության համար արժանացել է Գրան պրի մրցանակի[3][7]։
Գեղանկարների և քանդակների բազմաթիվ ցուցահանդեսներից հետո 1979 թվականին Հոլանդիայի կառավարության կողմից ստանում է Հաագայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում սովորելու կրթաթոշակ[4][9]։ 1980-1981 թվականներին Հաագայում միաժամանակ հրավիրվում է աշխատելու Ինգրիդ Ռոլեմա արտիստիկ հիմանդրամում[3]։
Մինչև 1980 թվականը Ռամիրեսը երբևէ ձյունով չի աշխատել։ Քվեբեկ կատարած այցելությունից հետո նա տարվում է ձյունե և սառցե քանդակներով։ Ձյունե և սառցե քանդակների բնագավառում ձեռք է բերում նոր քանդակագործ ընկերներ և սիրողական մակարդակով սկսում զբաղվել դրանով, այնուհետև կատարելագործվում է այդ բնագավառում[10][11]։
Բնակվում է Մեխիկոյում։
Ռամիրեսն անհատական և խմբակային ցուցահանդեսների է մասնակցել ավանդական փայտե, քարե աշխատանքներով, ավելի ուշ՝ ձյունե և սառցե քանդակներով[3] մի շարք երկրներում՝ Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Ճապոնիա, Կոլումբիա, Արգենտինա, Շոտլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Բանգլադեշ[4][9]։ Մեքսիկայում ամեն տարի մասնակցում է մետաաղե, քարե, փայտե քանդակների ցուցահանդեսների, ինչպես նաև Տուլտեպեկի քանդակագործության սիմպոզիումին, Օախակայի միջազգային փառատոնին, Մադերայի քանդակագործության ազգային մրցույթին և այլն[3]։
Արգենտինայի Վիլյա Կառլոս Պաս քաղաքի տուրիստական համալիրի լսարանը 1998 թվականին անվանվել է Ռամիրեսի անունով[3]։ 1998 թվականից անդամակցում է Մեքսիկայի գեղարվեստի սրահին, 2001 թվականին արժանացել է El Tlacuilo մեդալի։ Անդամակցում է նաև Մեքսիկայի նկարիչների միությանը[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://mexico.as.com/mexico/2021/07/21/tikitakas/1626902559_415426.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Curriculum» [Resume] (Spanish). Mexico City: Abel Ramírez. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Semblanza» [Profile] (Spanish). Mexico City: Abel Ramírez. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Alumno de Chavez Morado» [Student of Chávez Morado]. Reforma (Spanish). Mexico City. 2001 թ․ հունիսի 4. էջ 1.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tendría Veracruz una nueva estatua» [Veracruz will have a new statue]. Agenciá Imagen del Golfo (Spanish). Veracruz. 2010 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 7,0 7,1 Maria Antonieta de Alba (1975 թ․ հոկտեմբերի 15). «Cinco Medallas de Plata Para México Antes de los Panamericanos» [Five Silver Medals for Mexico Before the Panamerican Games]. Novedades (Spanish). Mexico City. էջ B5.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Las Bellezas del Fondo del mar y el Arte Fotográfico» [The Beauties of the Bottom of the Sea and Photographic Art]. El Sol de México (Spanish). Mexico City. 1979 թ․ հունիսի 24. էջեր 5–6.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 9,0 9,1 Patricia Rosales. «Entrevista Abel Rasmírez Aguilar» [Interview with Abel Ramírez Aguilar] (Spanish). Mazatlan, Mexico: Mazatlan Interactivo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Edgar Alejandro Hernandez (2001 թ․ հունիսի 4). «Pueblito los deja 'helados'» [Small town leaves them "frozen"]. Palabra (Spanish). Saltillo, Mexico. էջ 6.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «A snow sculptor? Si!». McClatchy - Tribune Business News. Washington. 2007 թ․ հունվարի 27. էջ 1.