Jump to content

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ
Ընկերության տեսակշահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն, հիմնադրամ
Հիմնադրված է2019թ․
ԵրկիրՀայաստան
ՏնօրենԱննա Տեր-Հովակիմյան
Կայքm4f.foundation

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ[1] (անգլ.՝ Music for Future Cultural Foundation, տարածված հապավումը՝ M4FF), շահույթ չհետապնդող կառույց, որի կարևորագույն նպատակն է աջակցել հայկական մշակույթին, մասնավորապես՝ դասական ակադեմիական երաժշտարվեստին։

Առաքելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բացահայտել, զարգացնել, կրթել և աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներին, մշակութային և կրթական հաստատություններին և կազմակերպություններին ամբողջ աշխարհում։
  • Տրամադրել օժանդակություն շնորհալի երաժիշտներին, ապահովել նրանց մասնակցությունը միջազգային տարբեր երաժշտական փառատոններին, միջոցառումներին, մրցույթներին և երաժշտական ծրագրերին։
  • Նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ մշակութային և կրթական կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը, հայ մշակույթի ներուժի համախմբմանը։
  • Նպաստել հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն ստեղծվել է 2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի[2] գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, ով և գլխավորում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի աշխատանքները։

Հիմնադրամը հետապնդում է մշակույթի հանրահռչակման և զարգացման նպատակներ, իսկ նրա գործունեությունն ուղղված է կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի իրականացմանը։ 2020 թվականից սկսած՝ Հիմնադրամն իրականացնում է իր կրթական և զարգացման ծրագիրը։

Հիմնադրամի գաղափարի շուրջ համախմբված են մարդիկ, ովքեր հավատում են հայկական մշակույթի, հայ արվեստի ուժին և շնորհալի հայ պատանիների ներուժին։

Հոգաբարձուների խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԽ-ի նախագահ՝
[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սմբատյան

ՀԽ-ի անդամներ՝
[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեն Դեյիրմենջյան

Անդրանիկ Գրիգորյան

Մհեր Աբրահամյան

Նարեկ Վարդանյան

Կրթական և զարգացման ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամի հիմնական նպատակները դարձան իր կրթական և զարգացման ծրագրի ճանապարհային քարտեզը՝ բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։

Ծրագիրը նախատեսված է Երևանի և Հայաստանի մարզերի տարբեր երաժշտական հաստատությունների 10-16 տարեկան տաղանդավոր երիտասարդ հայ երաժիշտների համար՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ։

Ծրագիրը բացահայտում է Հայաստանի տաղանդավոր պատանիներին և նպաստում է նրանց մասնագիտական աճին 6 ուղղություններով․

  1. Վարպետության դասեր
  2. Բեմական փորձ
  3. Այցելություն համերգների
  4. Այցելություն թանգարաններ
  5. Օտար լեզվի դասեր
  6. Ֆինանսական և նյութական աջակցություն

Հիմնադրամի կրթաթոշակառուների մասնագիտական աճի համար կազմակերպվում են վարպետության դասեր Հայաստանում և արտերկրում, որոնց ընթացքում աշխարհահռչակ երաժիշտներ, արտիստներ և պրոֆեսորներ երիտասարդ սերնդին են փոխանցում իրենց փորձը, կիսվում են արժեքավոր մասնագիտական խորհուրդներով, գիտելիքներով, հմտություններով և գաղափարներով։

Հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր են անցկացնում հանրահայտ երաժիշտներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Կորեայից, Ավստրիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հունգարիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրներից։

Նրանց թվում են Գիլ Շահամը, Դորա Շվարցբերգը, Սթիվեն Իսերլիսը, Գոթյե Կապյուսոնը, Ջազմին Չոյը, Անդրեաս Օտտենզամերը, Հանսյորգ Շելլենբերգերը, Պավել Գիլիլովը և այլք[3]։

Հիմնադրամի կրթաթոշակառուները համերգային ելույթներով հանդես են գալիս ինչպես իրենց երաժշտական հաստատություններում, այնպես էլ Հայաստանի տարբեր համերգասրահներում[4] և արտերկրում։ Համերգներ են կազմակերպվում այնպիսի համերգասրահներում, ինչպիսիք են՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը[5], Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը[6], «Առնո Բաբաջանյան» համերգասրահը[7] և այլն։ Կրթաթոշակառուները ելույթներ են ունենում նվագախմբերի հետ, որոնցից են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը[8], Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը և այլն, տարբեր փառատոնների, ակադեմիաների շրջանակներում, այդ թվում՝ Դուբայում (ԱՄԷ) կազմակերպված Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy (MECMA))[9] և այլ փառատոնների շրջանակներում։

Աշխարհի լավագույն կատարողական դպրոցների հետ ծանոթության նպատակով կրթաթոշակառուներն այցելում են համաշխարհային մեծության արտիստների համերգներին, այդ թվում՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի (“Armenia” International Music Festival), Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ (Khachaturian International Competition)[10], «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի (Symphonic Yerevan International Music Festival)[11], «Ինկլասիկա» միջազգային երաժշտական փառատոնը (InClassica International Music Festival) և այլ փառատոնների շրջանակներում[12]։

Հիմնադրամի կրթաթոշակառուներն արժանանում են պատվավոր մրցանակների՝ մասնակցելով մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների, որոնցից են՝ BTHVN Wien միջազգային երաժշտական մրցույթը, Amadeus International Music Awards միջազգային մրցույթը, ԱՊՀ երկրների երիտասարդական Դելֆյան խաղերը, MaestrosVision Awards միջազգային մրցույթը, Տոկիոյի միջազգային երիտասարդական երաժշտական մրցույթը, London Classical երաժշտական մրցույթը, Marbella դաշնակահարների միջազգային երաժշտական փառատոնը, «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթը, «Մերսի, Մաեստրո» երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը և այլ մրցույթներ[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. M4FF Official Website, Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 27-ին, Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին
  2. Armenian State Symphony Orchestra Official Website, Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին
  3. Middle East Classical Music Academy, Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին
  4. «Տալենտում» ծրագրի պատանի մասնակիցների ամանորյա համերգն ու առաջին ելույթը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին
  5. Կայացավ «Տալենտում» համաստեղության Ամանորյա հեքիաթային համերգը, Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին
  6. Կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum կրթական և զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների համերգը, Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին
  7. Բանկային աշխատողի օրը՝ պատանի տաղանդների ընկերակցությամբ, Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին
  8. Կայացել է «Տալենտում»-ի համաստեղության Ամանորյա հեքիաթային համերգը, Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին
  9. EUFSC’s New Dubai Middle East Classical Music Academy, Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին
  10. KHACHATURIAN INTERNATIONAL COMPETITION, Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին
  11. Symphonic Yerevan International Music Festival, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին
  12. InClassica International Music Festival, Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին
  13. ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՀԱՅԿ ՀԵՔԵՔՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ, Արխիվացված է օրիգինալից 2023-04-02-ին, Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]