Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այազմա (այլ կիրառումներ)
Այազմա (վրաց. აიაზმა), հայաբնակ գյուղ Ջավախքում , Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում ։ Գտնվում է Դալիդաղ լեռան հյուսիսային լանջին, Ծալկայից 19 կմ արևմուտք և ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա։ Գյուղի անվանումը հունարենից թարգմանվում է՝ օրհնած ջուր ։
Բնակչությունը
Բնակիչները զբաղվում են հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ ։
Հաշվառման տարեթիվը
Բնակիչների թվաքանակը
2002[1]
595
2014[2]
415
Ժամանակակից Այազման հիմնադրել են 1837 -1840 թվականներին՝ հարևան գյուղերից եկած հայերը ։
Գյուղում պահպանվել են մեգալիթյան շրջանի ամրոցի ավերակներ։
Այազմայում է ծնվել գուսան Հավասին ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 339 )։