Արծրունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծրունիներ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
Երկիր
ՏիրույթներՎասպուրական, հետագայում Սեբաստիա
ԾագումՏորք Անգեղ
ՏիտղոսներԹագաւոր Վասպուրականի, իշխան Մեծ Աղբակի, Մահկանաբերդի, տէր Հադամակերտի
ՀիմնադիրՎաչե Արծրունի
Մեծագույն ներկայացուցիչԳագիկ Բ Արծրունի
Հիմնում338
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Արծրունիներ, հայ նախարարական տոհմ։

Ծագում

Ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից։ Արծրունիների նախնիները եկել են Վասպուրական նահանգի Մեծ Աղբակ գավառից։

Ըստ Մովսես Խորենացու՝ Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Այս վարկածը նման է Մ. Խորենացու այն պնդմանը, թե իբր Բագրատունիները հրեա են, ինչը բազմիցս հերքվել է ապացույցներով:

Մեծ Հայք

Արտաշեսյան և Արշակունի Հայոց թագավորների օրոք Արծրունիները խաղում էին ռազմաքաղաքական կարևոր դեր։ Արծրունիների մրցակիցն էր Մարդպետունի նախարարական տոհմը։ Արշակունիների և Մարդպետների համագործակցությունը և վերջիններիս մրցապայքարը Արծրունիների դեմ, ինչպես և Պարսկաստանի տիրույթների սահմանակցությունը, պատճառ դարձան IV դարում Արծրունիների կենտրոնախույս և պարսկամետ քաղաքականության։ Արծրունիները ձգտել են Սասանյանների օգնությամբ բարձր դիրքի հասնել Մեծ Հայքում: Բայց նմանօրինակ ակնկալությունները հող չեն գտել երկրում և Արծրունիները հուսախաբվելով, երես են թեքել Սասանյաններից։

Մարզպանական Հայաստան

Հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո Պարսից արքունիքը հավասարապես սպառնացել է թե՛ Արծրունիներին և թե՛ նրանց մրցակից Մարդպետունիներին։ Այս տոհմերը գերադասել են միավորվել՝ պարսից տիրապետությանը համատեղ դիմակայելու բնական մղումով։ Միավորումն ընթացել է Արծրունիների գերակայության ներքո և ավելի զորեղացրել նրանց։ 449Արտաշատի ժողովին մասնակցող նախարարների և հոգևորականների մեջ էին նաև Արծրունիների ներկայացուցիչները։

Արծրունիների կալվածքների ընդարձակումը

Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը Ներշապուհ Արծրունին էր։ Ըստ Եղիշեի, Ավարայրի ճակատամարտում զոհվածների և հետագայում նահատակվածների թվում կային նաև Արծրունիներ։

Արաբական շրջան

Արծրունիների ազդեցությունն ավելի է ուժեղացել արաբական տիրապետության շրջանում, երբ նրանք գլխավորել են Վասպուրականի պայքարը Արաբական խալիֆայության դեմ։ Թեև VIII դարի սկզբին Արծրունիները ծանր հարված ստացան արաբներից, բայց դարի կեսից նրանց հաջողվեց Բագրատունիներին դուրս մղել Վասպուրականից և այնտեղ հաստատել իրենց տիրապետությունը։ Արծրունիները մասնակցել են 774-775-ին Աբբասյանների խալիֆայության դեմ Հայաստանում ծավալած ժողովրդական ապստամբությունը։ Ապստամբությունից հետո Արծրունիները տիրեցին Ռշտունյաց նախարարության տիրույթները։ Արծրունիները Բագրատունիների հետ գլխավորել են խալիֆայության դեմ ուղղված 851-ի [ժողովրդական ապստամբությունը։

Թագավորության շրջան

Հայաստանում գերիշխանության հասնելու համար IX դարի 2-րդ կեսին ուժեղ մրցակցություն սկսվեց Արծրունիների և Բագրատունիների միջև։ Խալիֆայությունը ջանում էր սրել այն։ Բագրատունյաց թագավորության սկզբնաշրջանում Արծրունիների և Բագրատունիների միջև տեղի ունեցավ քաղաքական մերձեցում, բայց Գագիկ Արծրունու գահերեցության ժամանակ Արծրունիները դրսևորեցին անջատողական սուր հակումներ և 908-ին ստեղծեցին Վասպուրականի թագավորությունը: Մինչդեռ Վասպուրականն ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ և մշտապես ենթակա էր դրսեկ ցեղերի ասպատակումներին։ 1021 թ-ին Արծրունիներից ոմանք տեղափոխվեցին Կիլիկիա: Նրանց վերջին բեկորները սելջուկ-թուրքական և մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Վասպուրականում շարունակեցին իրենց գոյությունը՝ ամփոփվելով Վանում և նրա շրջակայքում։

Գահացանկ

Անունը Իշխել է Նշումներ
Վահան Արծրունի
Սահակ Բ ? - 762 Վահան Արծրունու որդին, Վասպուրականի իշխան
Գագիկ Ա 762 - 772 Սահակ Բ-ի եղբայրը, Վասպուրականի իշխան
Համազասպ Ա 772 - 785 Գագիկ Ա-ի որդին, Վասպուրականի իշխան
Մերուժան Բ Համազասպ Ա-ի եղբայրը, Վասպուրականի իշխան
Գագիկ Բ 785 - 800 Վասպուրականի իշխան
Համազասպ Բ 800 - 836 Գագիկ Ա-ի որդին, հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունու դստեր՝ Հռիփսիմեի ամուսինը, գահերեց իշխան
Աշոտ Ա 836 - 852, 868 - 874 Համազասպ Բ-ի ավագ որդին, գահերեց իշխան
Գուրգեն Ա 852 - 855 Ապուպելճ Արծրունու որդի
Գրիգոր Ա 857 - 868, 874 - 887 Աշոտ Ա Արծրունու որդին, հայոց թագավոր Աշոտ Բագրատունու դստեր՝ Սոֆիայի ամուսինը, գահերեց իշխան
Աշոտ Բ 887 - 904 Գրիգոր-Դերենիկի որդին, գահերեց իշխան
Գագիկ Գ 904 - 943 Աշոտ-Սարգսի որդին, 908-ից - Վասպուրականի թագավոր
Գուրգեն Բ 904 - 925 Պարսկահայքի իշխան, Աշոտ-Սարգսի որդին
Դերենիկ-Աշոտ 943 - 959 Գագիկ Ա-ի որդին
Աբուսահլ-Համազասպ 959 - 972 Գագիկ Ա-ի որդին
Աշոտ-Սահակ 972 - 991 Աբուսահլ-Համազասպի որդին
Գուրգեն-Խաչիկ 991 - 1003 Աբուսահլ-Համազասպի որդին
Սենեքերիմ 1003 - 1021 Աբուսահլ-Համազասպի որդին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։