Գուրգեն-Խաչիկ Արծրունի
Արտաքին տեսք
(Վերահղված է Գուրգեն-Խաչիկից)
Գուրգեն-Խաչիկ Արծրունի | |
---|---|
Վասպուրականի արքա | |
Վասպուրական | |
Իշխանություն | 991 - 1003 |
Մահացել է՝ | 1003[1] |
Նախորդ | Աբուսահլ Արծրունի |
Հաջորդող | Սենեքերիմ-Հովհաննես |
Տոհմ | Արծրունիներ |
գերիշխան | |
Հայր | Աբուսահլ Ա Արծրունի[1] |
Մայր | Գադայ[1] |
Գուրգեն Արծրունի կամ Գուրգեն-Խաչիկ Արծրունի (- 1003[1]), Վասպուրականի հինգերորդ թագավոր (991-1003)։
Աբուսահլ Արծրունու մահից հետո (968) թագավորությունը բաժանվում է երեք մասի։ Ավագ որդին՝ Աշոտը, ժառանգում է Արծրունիների թագավորական գահը և կրտսեր եղբայրների հանդեպ գերիշխանությունը։
Աշոտի մահից հետո Գուրգենը զավթում է գահը և կառավարում մինչև իր մահը (1003)։
Գուրգեն Արծրունու և իր եղբայրների գահակալության շրջանում Վասպուրականի բնակչությունը 11-րդ դարի սկզբին հասնում էր մոտ մեկ միլիոնի։ Նույն ժամանակաշրջանում Վասպուրականում կար ավելի քան 8 քաղաք, 4 000 գյուղ, 72 բերդ և ամրոց, 115 վանք ու եկեղեցի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 103.
Նախորդող Աշոտ-Սահակ 968-991 |
Վասպուրականի արքա Գուրգեն-Խաչիկ 991 - 1003 |
Հաջորդող Սենեքերիմ-Հովհաննես 1003-1021 |