Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան, ՀՀ
Հիմնադրման ամսաթիվ1967
Գեղարվեստական ղեկավարԱրմեն Խանդիկյան
Կայքydt.am
 Yerevan Drama Theatre Վիքիպահեստում

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին։ Հիմնադիրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանն է։

Պատմություն

Առաջինը բեմադրվել է «Լավատես ողբերգություն» պիեսը (ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան)։ Թատրոնն ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն՝ Մոսկվա, Թիֆլիս, Դոնի Ռոստով, Փարիզ, Լեոն, Նիս, Վալանս, Հալեպ, Բեյրութ, Լոնդոն, Լոս Անջելես, Գդանսկ, Գյուլա (Հունգարիա), Կրայովա (Ռումինիա), մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոների:

Թատերախմբի կազմում ընդգրկված են Արթուր Ութմազյանը, Գուժ Մանուկյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուսինե Կիրակոսյանը, Հովհաննես Բաբախանյանը և ուրիշներ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Խանդիկյանը։

Հրաչյա Ղափլանյանի դիմաքանդակը դրամատիկական թատրոնի նախասրահում

Հասցե

Երևանի դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Իսահակյան փողոցի 28 շենքում։

Արտաքին հղումներ