NBA բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոբի Բրայանտը տիտղոսը ստացել է 2002, 2007, 2009 և 2011 թվականներին
Ուիլթ Չեմբեռլենը նվաճել է տիտղոսը 1960 թվականին
Մայքլ Ջորդան իր կարիերայի ընթացքում երեք անգամ արժանացել է մրցանակին
Չարլզ Բարքլին 1991 թվականին տեղի ունեցած մրցախաղի ժամանակ նվաճել է տիտղոսը
Շաքիլ Օ'Նիլ բոլոր աստղերի մրցախաղի ժամանակ 3 անգամ դարձել է MVP
Դուեյն Ուեյդ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստներ (անգլ.՝ NBA All-Star Game Most Valuable Player Award, (MVP)) տիտղոս, որն ամեն տարի շնորհվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղերի ամենաարժեքավոր բասկետբոլիստին։ Հիմնադրվել է 1953 թվականին։ Հենց այդ նույն թվականին էլ նշվել են նախորդ երկու մրցախաղերի լավագույն բասկետբոլիստները՝ Էդ Մակոլին (1951) և Փոլ Արիզինը (1952)[1]։ Քվեարկությունը տեղի է ունենում մրցախաղին ներկա գտնվող լրագրողների և մեկնաբանների շրջանում։ Տիտղոսը շնորհվում է առավելագույն ձայներ հավաքած խաղացողին[2]։ 1999 թվականին մրցախաղը չի կայացել՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում տեղի ունեցած լոկաուտի պատճառով[3]։

2009 թվականին Կոբի Բրայանտը և Շաքիլ Օ'Նիլը իրենց կարիերայում երրորդ անգամ արժանացել են MVP կոչմանը՝ միանալով Օսկար Ռոբերտսոնի և Մայքլ Ջորդանի շարքերին։ Տիտղոսների քանակով առաջատարներ են նաև Բոբ Փեթիթը և Կոբի Բրայանտը, որոնք 4 անգամ արժանացել են մրցախաղի ամենաարժեքավոր խաղացողի տիտղոսին։ Բոբ Կոուզին, Ջուլիուս Իրվինգը, Այզեա Թոմասը, Մեջիք Ջոնսոնը, Կարլ Մելոունը, Ալեն Այվերսոնը, Ռասսել Վեսթբրուքը, Լեբրոն Ջեյմսը և Քևին Դյուրանտը տիտղոսին արժանացել են երկու անգամ։ Լեբրոն Ջեյմսը առաջին անգամ տիտղոսը նվաճել է 2006 թվականին 21 տարեկան հասակում՝ դառնալով մրցանակին արժանացած ամենաերիտասարդ խաղացողը[4]։ Տիտղոսի շնորհման պատմության ամբողջ ընթացքում 4 անգամ միաժամանակ երկու խաղացող՝ Էլջին Բեյլորը և Բոբ Փեթիթը (1959 թվական), Ջոն Սթոքթոնը և Մելոունը (1993 թվական), Օ'Նիլը և Թիմ Դանքանը (2000 թվական), ինչպես նաև Բրայանտը և Օ'Նիլը (2009 թվական) մրցանակը կիսել են միմյանց միջև։ Շաքիլ Օ'Նիլը միակ խաղացողն է, որը երկու անգամ տիտղոսը կիսել է ուրիշ հավակնորդի հետ։ Ակումբներից տիտղոսների քանակով առաջատար է «Լոս Անջելես Լեյքերսը», որի խաղացողները 10 անգամ նվաճել են տիտղոսը։ Միևնույն ժամանակ «Բոստոն Սելտիքսի» խաղացողները պարգևը նվաճել են 8 անգամ։ Թիմ Դանքանը միակ խաղացողն է, որը ծնվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս (Ամերիկյան Վիրջինյան կղզիներ), սակայն արժանացել է տիտղոսին[5]։ Տիտղոսը ներկայումս պատկանում է Քևին Դյուրանտին (2019)։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի գործող խաղացող
Ընտրվել է Նեյսմիթի անվան Բասկետբոլի փառքի սրահ
Ժամանակ Խաղացող Ազգություն Հավաքական
1951 Էդ Մակոլի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1952 Փոլ Արիզին ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
1953 Ջորջ Մայկեն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
1954 Բոբ Կոուզի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1955 Բիլ Շերման ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1956 Բոբ Փեթիթ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ատլանտա Հոքս
1957 Բոբ Կոուզի (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1958 Բոբ Փեթիթ (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ատլանտա Հոքս
1959[c] Էլջին Բեյլոր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
Բոբ Փեթիթ (3) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ատլանտա Հոքս
1960 Ուիլթ Չեմբեռլեն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
1961 Օսկար Ռոբերտսոն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1962 Բոբ Փեթիթ (4) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ատլանտա Հոքս
1963 Բիլ Ռասել ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1964 Օսկար Ռոբերտսոն (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1965 Ջերի Լուկաս ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1966 Ադրիան Սմիթ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1967 Ռիկ Բերի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
1968 Հել Գրիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1969 Օսկար Ռոբերտսոն (3) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1970 Ուիլիս Ռիդ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Նյու Յորք Նիքս
1971 Լենի Ուիլքենս ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Սիեթլ Սուպերսոնիքս
1972 Ջերի Ուեսթ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
1973 Դեյվ Քոուենս ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1974 Բոբ Լենյե ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Դետրոյթ Փիստոնս
1975 Ուոլթ Ֆրեյզեր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Նյու Յորք Նիքս
1976 Բինգ Դեյվ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Վաշինգտոն Վիզարդս
1977 Ջուլիուս Իրվինգ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1978 Ռենդի Սմիթ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Կլիպերս
1979 Դևիդ Թոմփսոն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Դենվեր Նագեթս
1980 Ջորջ Գերվին ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Սան Անտոնիո Սփըրս
1981 Նեյթ Արչիբալդ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1982 Լարի Բըրդ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Բոստոն Սելտիքս
1983 Ջուլիուս Իրվինգ (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1984 Այզեա Թոմաս (բասկետբոլիստ) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Դետրոյթ Փիստոնս
1985 Ռալֆ Սեմպսոն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Հյուստոն Ռոքեթս
1986 Այզեա Թոմաս (բասկետբոլիստ) (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Դետրոյթ Փիստոնս
1987 Թոմ Չամբերս ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Սիեթլ Սուպերսոնիքս
1988 Մայքլ Ջորդան ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Չիկագո Բուլս
1989 Կարլ Մելոուն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Յութա Ջազ
1990 Մեջիք Ջոնսոն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
1991 Չարլզ Բարքլի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
1992 Մեջիք Ջոնսոն (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
1993[c] Ջոն Սթոքթոն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Յութա Ջազ
Կարլ Մելոուն (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Յութա Ջազ
1994 Սկոտի Պիպեն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Չիկագո Բուլս
1995 Միտչ Ռիչմոնդ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Սակրամենտո Քինգս
1996 Մայքլ Ջորդան (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Չիկագո Բուլս
1997 Գլեն Ռայս ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Շառլոթ Հորնեթս
1998 Մայքլ Ջորդան (3) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Չիկագո Բուլս
1999[a]
2000[c] Շաքիլ Օ'Նիլ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
Թիմ Դանքան  Ամերիկյան Վիրջինյան կղզիներ[b] Սան Անտոնիո Սփըրս
2001 Ալեն Այվերսոն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
2002 Կոբի Բրայանտ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
2003 Քևին Գառնեթ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Մինեսոտա Թիմբերվուլվզ
2004 Շաքիլ Օ'Նիլ (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
2005 Ալեն Այվերսոն (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
2006 Լեբրոն Ջեյմս ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Կլիվլենդ Կավալիերս
2007 Կոբի Բրայանտ (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
2008 Լեբրոն Ջեյմս (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Կլիվլենդ Կավալիերս
2009[c] Կոբի Բրայանտ (3) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
Շաքիլ Օ'Նիլ (3) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ֆինիքս Սանս
2010 Դուեյն Ուեյդ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Մայամի Հիթ
2011 Կոբի Բրայանտ (4) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Լեյքերս
2012 Քևին Դյուրանտ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Օկլահոմա Սիթի Թանդեր
2013 Քրիս Փոլ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Լոս Անջելես Կլիպերս
2014 Քայրի Իրվինգ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Կլիվլենդ Կավալիերս
2015 Ռասսել Վեսթբրուք ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Օկլահոմա Սիթի Թանդեր
2016 Ռասսել Վեսթբրուք ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Օկլահոմա Սիթի Թանդեր
2017 Էնթոնի Դեյվիս ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Նյու Օռլեանս Պելիկանս
2018 Լեբրոն Ջեյմս (3) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Կլիվլենդ Կավալիերս
2019 Քևին Դյուրանտ (2) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Գոլդեն Սթեյթ Ուորիորս

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [a] 1999 թվականին Բոլոր աստղերի մրցախաղը չի կայացել լոկաուտի պատճառով[3]։
  • [b] Թիմ Դանկանը համարվում է ԱՄՆ-ի քաղաքացի, ինչպես բոլոր Ամերիկյան Վիրջինյան կղզիների քաղաքացիները[6]։ Նա միջազգային մրցումների ժամանակ ներկայանում է ԱՄՆ-ի հավաքականի կազմում[7]։
  • [c] Նշված են այնպիսի մրցախաղեր, որտեղ ամենաարժեքավոր բասկետբոլիստի տիտղոսին արժանացել են միաժամանակ երկու բասկետբոլիստներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Steve Popper (1998 թ․ փետրվարի 5). «N.B.A. All-Star Weekend; Macauley's '51 All-Star Honors Came Late (but He's Not Complaining)». New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
  2. Howard-Cooper, Scott (1990 թ․ փետրվարի 12). «East Stars Put It Together, but Magic Has Hardware Pro basketball: Laker guard earns MVP in losing effort as rest of his West teammates are shut down, 130-113». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 Steele, David (1998 թ․ դեկտեմբերի 9). «NBA Drops All-Stars -- What's Left? February game in Philly latest casualty of lockout». San Francisco Chronicle. Hearst Communications Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.(անգլ.)
  4. «King-Sized Rally Propels East to Victory». NBA.com. Turner Sports Interactive, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.(անգլ.)
  5. «Bargnani becomes first European top NBA draft pick». People's Daily Online. 2006 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.(անգլ.)
  6. «Виргинские острова». CIA World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.(անգլ.)
  7. «Состав сборной США по баскетболу всех времен: D». USA Basketball. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]