Քրիս Փոլ
| Քրիս Փոլ | |
| Ակումբ | Լոս Անջելես Կլիպերս |
|---|---|
| Դիրքը | Խաղարկող |
| Համար | № 3 |
| Ի ծնե տրված անունը | Քրիստոֆեր Էմանուել Փոլ Christopher Emmanuel Paul |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 6, 1985 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 183 սմ |
| Քաշ | 79 կգ |
| Դպրոց | Վեսթ Ֆորսիթ ավագ դպրոց |
| համալսարան | Ուեյք Ֆորեսթ (2003–2005) |
| Դրաֆթի տարի | 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ |
| Դրաֆթ ակումբ | Նյու Օռլեանս Հորնեթս |
| Կարիերայի պատմություն | |
| Մեդալներ | Օլիմպիական խաղեր ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություն Մինչև 20 տ. Ամերիկայի առաջնություն |
Քրիստոֆեր Էմանուել Փոլ (անգլ.` Christopher Emmanuel Paul, ծնվ.` մայիսի 6, 1985թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և Բասկետբոլիստների ազգային ասոցիացիա (National Basketball Players Association, կրճատ` NBPA) աշխատանքային միության փոխնախագահ: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում` որպես խաղարկող:
Փոլը ծնվել և մեծացել է Հյուսիսային Կարոլինայի Լյուիսվիլ համայնքում (Ֆորսիթ շրջան): Հաճախել է Վեսթ Ֆորսիթի ավագ դպրոց, որտեղ անցկացնելով ընդամենը երկու ակադեմիական մրցաշրջան, արժանացել է McDonald's All-American ճանաչողական մրցանակին: Դպրոցն ավարտելուց հետո Փոլն ընդունում է մոտակա Ուեյք Ֆորեսթի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը` այնտեղի բասկետբոլի հավաքականում անցկացնելով 2 տարի, որից հետո մուտք է գործում NBA-ի 2005 թվականի դրաֆթ: Դրաֆթում ընտրվելով «Նյու Օռլեանս Հորնեթսի» կողմից` Փոլն սկսում է տպավորիչ հանդես գալ իր առաջին մրցաշրջանում, որի ավարտից հետո ստանում է «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը: Բացի այդ` փոլը 5 անգամ ճանաչվել է All-Star (5 անգամ մասնակցել է բոլոր աստղերի ամենամյա հանդիպմանը) և բազմաթիվ անգամներ արժանացել All-NBA և All-Defensive ճանաչողական մրցանակներին:
Միացյալ Նահանգներ բասկետբոլի ազգային հավաքակնի անդամ է, որի կազմում երկու անգամ դարձել է օլիմպիական ոսկե մեդալակիր` Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերում:
Բասկետբոլից դուրս, Փոլը նշմարելի հաջողությունների է հասել նաև բոուլինգ սպորտաձևում` մասնակցելով բազմաթիվ երիտասարդական և աստղային բոուլինգ-իրադարձություններում` որպես «CP3» կոչվող հիմնադրամի տնօրեն, որն ստեղծված է օգնելու Լուիզիանա նահանգի Կատրինա փոթորկից տուժածներին: