Փոլ Ուայթ
The Big Show |
|
| Ռինգային անուն(ներ) | Բիգ Շոու Հսկա Փոլ Ուայթ |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 200 կգ |
| Հայտարարվող հասակ | 213 սմ |
| Ծննդյան թվական | փետրվարի 8, 1972 |
| Ծննդավայր | |
| Մարզիչ | Լարի Շարպ Ջիմ Դագան Գլեն Ռութ |
| Դեբյուտ | 1995թ. |
Փոլ Դոնալդ Ուայթ կրտսեր (անգլ.` Paul Donald Wight, Jr., ծնվ.` փետրվարի 8, 1972թ.), առավել հայտնի Բիգ Շոու (Big Show) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և կինոդերասան , ով ներկա պահին հանդես է գալիս World Wrestling Entertainment (WWE) կա զմակերպության SmackDown ապրանքանիշում:
Պրոֆեսիոնալ կարիերայում Ուայթն աշխարհի չեմպիոն եղել է 6 անգամ (2 անգամ WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոն, 2 անգամ WWF/E չեմպիոն, 1 անգամ ECW աշխարհի ծանրքաշային չեմպիոն և 1 անգամ աշխարհի ծանրքաշային չեմպիոն): Ի հավելումն վերոնշյալ ծանրքաշային տիտղոսների` Ուայթը հաղթել է նաև WWE Միացյալ Նահանգների չեմպիոնատը 1 անգամ, Աշխարհի թիմային չեմպիոնատը 5 անգամ, WWE թիմային չեմպիոնատը 5 անգամ, 3 անգամ WWE հարդքոր չեմպիոնատը և 1 անգամ WWE Միջմայրցամաքային չեմպիոնատը: Ուայթը WWE-ի պատմության մեջ երրորդ ըմբիշն է (Քուրտ Էնգլից և Էդջից հետո), ով կարիերայի ընթացքում հաղթել է ֆեդերացիայում գործող տղամարդկանց բոլոր այժմյան տիտղոսները:
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Բիգ Շոուի էջ WWE.com կայքում
- Փոլ Ուայթ - IMDb էջ
- Բիգ Շոու - Twitterէջ