Վիլյամ Սթայրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Սթայրոն
անգլ.՝ William Styron
Ծնվել էհունիսի 11, 1925(1925-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրՆյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 1, 2006(2006-11-01)[4][1][2][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՄարթաս Վինյարդ, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]
Մասնագիտությունգրող և ռազմական գործիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունԴյուքի համալսարան (1947), Դեվեդսոն քոլեջ, Warwick High School? և Christchurch School?
Ժանրերդրամա, վեպ, ինքնակենսագրություն, գրաքննադատություն, script?[8][9] և էսսե
Ուշագրավ աշխատանքներSophie's Choice? և Darkness Visible?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Fellowship of Southern Writers?
Պարգևներ
ԶավակներSusanna Styron? և Alexandra Styron?
Изображение автографа
 William Styron Վիքիպահեստում

Վիլյամ Սթայրոն (անգլ.՝ William Styron, հունիսի 11, 1925(1925-06-11)[1][2][3][…], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ - նոյեմբերի 1, 2006(2006-11-01)[4][1][2][…], Մարթաս Վինյարդ, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]), ամերիկացի գրող, մի շարք հեղինակավոր գրական պարգևների, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր[14]։ Ամենահայտնի երկերն են «Պառկիր խավարում» («Lie Down in Darkness»), «Նաթ Թրնըրի խոստովանությունները» («The Confessions of Nat Turner») և «Սոֆիի ընտրությունը» («Sophie's Choice»)[15] վեպերը, «Տեսանելի խավար» («Darkness Visible») հիշողությունների գիրքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլին Մարգրեթի ու Վիլյամ Քլարք Սթայրոնի որդին[16]՝ ապագա գրողը, ծնվել է Վիրջինիա նահանգի Նյուփորթ Նյուզ քաղաքի պատմական շրջանում՝ Հիլտոն Վիլիջում[17]։ Հասակ է առել Հարավում և խորամուխ է եղել նրա պատմության մեջ։ Վիլյամի ծննդավայրից հարյուր կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա է գտնվում այն վայրը, որտեղ ծավալվել են Նաթ Թրնըրի գլխավորած ստրուկների ապստամբության իրադարձությունները, իրադարձություններ, որոնք նա տարիներ անց արտացոլել է բուռն վեճերի առիթ տված իր նշանավոր վեպում։

Քրայստչըրչի դպրոցն[18] ու քոլեջ ընդունվելուն նախապատրաստող կրթօջախն ավարտելուց հետո Սթայրոնն ընդունվել է Դեյվիդսոն քոլեջ[19], անդամակցել Phi Delta Theta կրթական եղբայրությանը։ Պատանության տարիներին շատ է ընթերցել, և Հարավի գրողներից նրա վրա խոր ազդեցություն են գործել հատկապես Ֆոլքներն ու Թոմաս Վուլֆը[19]։ 1943 թվականից ուսումը շարունակել է Դյուք համալսարանում, ընդգրկվել U.S. Navy and Marine Corps V-12 ծրագրում, որի նպատակն էր արագացված կարգով, քաղաքացիական մասնագիտությանը զուգընթաց, բանակի ու նավատորմի սպայի մասնագիտություն տալ ներգրավված երիտասարդներին։ Համալսարանում սովորելու տարիներին՝ 1944-1946 թվականների միջակայքում Սթայրոնն իր առաջին պատմվածքներն է հրատարակել բուհի գրական ամսագրում[20]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ծառայել է բանակում, այնուհետև՝ 1947 թվականին ավարտել է Դյուքի համալսարանը՝ ստանալով անգլերենի և գեղարվեստի բակալավրի որակավորում[20]։ Ոչ տևական մի ժամանակամիջոց McGraw-Hill հրատարակչատանն աշխատելուց հետո ամբողջովին նվիրվել է գրական աշխատանքի։ 1951 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Պառկի'ր խավարում» («Lie Down in Darkness»)-ը, որն արժանացել է գրաքննադատների ու ընթերցողների ջերմ ընդունելությանը, ինչպես նաև՝ Rome Prize մրցանակի՝ Հռոմի ամերիկյան ակադեմիայի և արվեստների ու գրականության ամերիկյան ակադեմիայի կողմից։

1950-ական թվականների սկզբներին ապրել է Եվրոպայում, որտեղ 1953 թվականին նաև նրա եռանդուն ջանքերով հիմնադրվել է Paris Review ամսագիրը[19]։

1967 թվականին լույս է տեսել Սթայրոնի «Նաթ Թրնըրի խոստովանությունները» (The Confessions of Nat Turner) վեպը՝ տեղիք տալով բուռն բանավեճերի և գրողին բերելով Պուլիտցերյան մրցանակ[21],: Վեպը հետագայում բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել ու լույս ընծայվել ևս քսան լեզուներով[22]։ Գլխավոր հերոսը՝ ստրուկների ապստամբության առաջնորդ Նաթ Թրնըրը, պատկերված է իբրև բոլոր սպիտակամորթների նկատմամբ ատելությամբ լցված անձնավորություն, նաև կրոնական ֆանատիկոս, որին հետապնդում են 18-ամյա ճերմակամորթ գեղեցկուհի Մարգրեթին բռնաբարելու տեսիլքները (նա ի վերջո սպանում է աղջկան)։ Սևամորթ գրողները սուր քննադատության են ենթարկել վեպը, գրողին մեղադրել ռասիզմի, պատմական փաստերն անտեսելու մեջ։ ԽՍՀՄ-ում այդ երկը երկար տարներ չի հրատարակվել, իսկ «Литературная газета»-ն տպագրել է մարքսիստ Հերբերտ Ապտեկերի գրախոսությունը, որտեղ Սթայրոնը մեղադրվում է «ժողովրդական հերոսի կերպարը» աղավաղելու մեջ[23]։

Ոչ միանշանակ արձագանք է առաջ բերել (այս անգամ արդեն հրեաների շրջանում) գրողի հաջորդ խոշոր երկը ևս՝ «Սոֆիի ընտրությունը» վեպը (1979 թ.), որտեղ պատմվում է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի տառապանքների բովով անցած ու ողջ մնացած երիտասարդ մի լեհուհու մասին[22], ում հրեա սիրեկանը մեղադրում է, թե ինչո՝ւ է ողջ մնացել։ 1983 թվականին այդ վեպն էկրանավորվել է, և գլխավոր հերոսուհու՝ Սոֆիի դերը լավագույնս կատարելու համար Մերիլ Սթրիփն արժանացել է «Օսկար» կինոմրցանակի։ Էկրանավորվել է նաև Սթայրոնի «Shadrach» պատմվածքը (1998 թվականին. ի դեպ, ֆիլմի ռեժիսորներից մեկը գրողի դուստրն է՝ Սյուզաննա Սթայրոնը)։ Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ «Սոֆիի ընտրությունը» վեպի հիման վրա գրվել է օպերա, որը ներկայացվել է Լոնդոնի Քովենտ Գարդենում, Բեռլինի Deutsche Oper-ում, Վաշինգտոնի Ազգային օպերայում[15]։

Սթայրոնի վերջին վեպը՝ «Մարտիկի ուղին», որի վրա նա ընդհատումներով աշխատել է շուրջ տասը տարի, լույս է տեսել 2001 թվականին[22]։

Համբավավոր գրողը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 1-ին՝ 81 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Մասաչուսեթս նահանգի Դյուքս գավառի Վայնյարդ Հեյվն քաղաքի Վեստ Չոփ գերեզմանատանը[24]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլիտցերյան մրցանակից և Rome Prize-ից բացի, Վիլյամ Սթայրոնին շնորհվել են՝

Սենթ Լուիսի գրական մրցանակ՝ Սենթ Լուիսի գրադարանների ընկերակցության կողմից[25][26]

William Dean Howells Medal

Prix mondial Cino Del Duca

Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» շքանշան և այդ շքանշանի սպայի կոչում[27][28]։

Ֆիցջերալդ մրցանակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ՝ այդ առթիվ կազմակերպված գրական փառատոնի շրջանակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2006/11/01/books/01cnd-styron.html?ref=books
  5. 5,0 5,1 5,2 http://www.boston.com/bostonglobe/regional_editions/globe_west/west/waltham/
  6. 6,0 6,1 6,2 http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=990DEEDC133FF931A35752C1A9609C8B63
  7. http://www.nytimes.com/2009/11/22/books/review/Letters-t-STYRONANDTHE_LETTERS.html
  8. http://www.cduniverse.com/productinfo.asp?pid=9013683
  9. http://www.jonathanrosenbaum.net/2013/01/william-styron-vs-richard-burton-viewed-posthumously/
  10. https://www.nationalbook.org/books/sophies-choice/
  11. William Styron - Living LegendsLibrary of Congress.
  12. Library of Congress to Honor "Living Legends"Library of Congress, 2000.
  13. http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
  14. Christopher Lehmann-Haupt (2006 թ․ նոյեմբերի 2). «William Styron, Novelist, Dies at 81». The New York Times.
  15. 15,0 15,1 Kozinn, Allan (2009 թ․ մայիսի 19). «Nicholas Maw, British Composer, Is Dead at 73». The New York Times. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
  16. https://www.nytimes.com/2006/11/02/books/02styron.html
  17. The Return of a Village Histon'S Boosters See Potential In Its Quaint Wwi Structures
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  19. 19,0 19,1 19,2 Eric Homberger. «Obituary: William Styron». the Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  20. 20,0 20,1 «William Styron Papers, 1855-2007 and undated». Rubenstein Library, Duke University.
  21. Confessions of Nat Turner, Amazon.com
  22. 22,0 22,1 22,2 Ъ-Газета - Умер Уильям Стайрон
  23. Мельников Н. Бунтующий человек Уильяма Стайрона // Иностранная литература, 2006, № 4.
  24. «William Styron Find A Grave». Findagrave.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  25. «Website of St. Louis Literary Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  26. Saint Louis University Library Associates. «Recipients of the Saint Louis Literary Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  27. «William Styron, Pulitzer Prize-Winning Author». ShopHiltonVillage.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  28. «Lifetime Honors - National Medal of Arts». Nea.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիլյամ Սթայրոն հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սթայրոն» հոդվածին։