Սպանություն «Արևելյան ճեպընթացում»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպանություն «Արևելյան ճեպընթացում» (այլ կիրառումներ)
Սպանություն «Արևելյան ճեպընթացում»
անգլ.՝ Murder on the Orient Express, անգլ.՝ Murder In The Calais Coach[1] և չինարեն՝ 东方列车谋杀案
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրoccult detective fiction?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո և M. Bouc?
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՄահվան բարակը
ՀաջորդԱնավարտ դիմանկար
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվհունվարի 1, 1934
 Murder on the Orient Express Վիքիպահեստում

Սպանություն «Արևելյան ճեպընթացում» (անգլ.՝ Murder on the Orient Express), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի (անգլ.՝ Agatha Mary Clarissa, Lady Mallowan) քրեավեպն էˋ տպագրված 1934 թվականի հունվարի 1-ին։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում «Collins Crime Club» հրատարակչության կողմից[2]։ ԱՄՆ-ում գիրքը հրատարակվում է ավելի ուշˋ «Dodd, Mead and Company» հրատարակչությունում «Murder in the Calais Coach» վերնագրով[3][4]։ Ամերիկյան հրատարակությունը վաճառքի հանեց գրքերը 2.00 դոլարով[5], իսկ Մեծ Բրիտանիայումˋ 7 շիլինգ 6 պենսով[4]։

Գրքի ամերիկյան տարբերակը հրատարակվել է «Murder in the Calais Coach» վերնագրով, որպեսզի այն չշփոթեն անգլիացի վիպասան Հենրի Գրեհեմ Գրինի (անգլ.՝ Graham Greene, 1904 հոկտեմբերի 2, Լոնդոն - 1991 ապրիլի 3, Վևե, Շվեյցարիա) «Stamboul Train» վեպի հետ, որը ԱՄՆ-ում արդեն հրատարակվել էր «Արևելյան ճեպընթաց» (անգլ.՝ Orient Express) անվանումով[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռ է։ Հայտնի բելգիացի Էրքյուլ Պուարոն գտնվում է Ստամբուլում։ Նա հաղորդագրություն է ստանում, որում ասվում է, որ Պուարոն պետք է չեղյալ հայտարարի իր բոլոր պայմանավորվածություններն ու վերադառնա Անգլիաˋ Լոնդոն։ Նա հրահանգում է դռնապանին պատվիրել առաջին կարգի կուպե Արևելյան ճեպընթացումˋ այդ գիշեր մեկնելու համար։ Դրանից հետո, Պուարոն պարզում է, որ հայտնի «Արևելյան ճեպընթացում» բոլոր տեղերն անսպասելիորեն զբաղված են։ Ընդ որում, ընկերության ղեկավար մսյո Բուկը, ով «Արևելյան ճեպընթացի» տնօրենն է, ճեպընթացում է գտնվում և գտնում է նստատեղ Պուարոյի համար։ Առավոտյան Պուարոն նկատում է, որ ճեպընթացում կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Հաջորդ առավոտ նա արթնանում է դռան թակոցից և ցանկանալով տեսնել, թե ով է իր հանգիստը խանգարում, նկատում է կիմանոյի հագուստով մի կնոջ։ Պուարոն տեղեկանում է, որ ճեպընթացը որոշ պատճառներով կանգնել է Հարավսլավիայի տարածքում, իսկ պարոն Ռեչեթն իր խցիկում սպանված է։ Ընդ որում դուռը ներսից փակ է, իսկ պատուհանները կոտրված չեն։ Ուղևորներից մեկըˋ ամերիկացի զրուցասեր մի կին հայտնում է, որ գիշերն իր խցի մոտով (նրա և Ռեչեթի խցերը կից են միմյանց) ինչ-որ տղամարդ է անցել։

Մսյո Բուկը Պուարոյին խնդրում է քննել գործը, մինչև Հարավսլավիայի ոստիկանության ժամանելը։ Պուարոն համաձայնվում է։

Հենց սկզբից, գործը բարդ ընթացք է ստանում։ Սպանվածի մարմնի վրա առկա է դանակի 12 հարվածˋ ինչպես մահացու, այնպես էլ թույլ։ Սպանվածին դանակահարել են ձախ և աջ ձեռքով։ Խցիկում բավականին շատ են ապացույցները և դրանք մատնացույց են անում այն ուղևորներին, ովքեր առաջին հայցքից ոչ մի առնչություն չունեն գործի հետ։ Բոլոր ուղևորների ալիբիներն համընկնում են միմյանց։ Անգլիացի սպասավորի ալիբին համընկնում է իտալացու ալիբիին։

Պուարոն կարողանում է սպանվածի ինքնությունն իմանալ։ Պարզվում է, որ տարօրինակ միստր Ռեչեթը նույն ինքը Քասետին է, ով տարիներ առաջ սպանել է, 3-ամյա աղջնակի, ով Արմսթրոնգների ժառանգորդն է եղել։ Քասետին կարողացել էր խուսափել պատասխանատվությունից։

Հավաքելով բոլոր փաստերը, Պուարոն երկու վարկած է առաջ քաշում։ Առաջին վարկածը անբացատրելի լիքը հարցեր է իր հետ բերում։ Ըստ այդ տեսակետի, մսյո Ռեչեթը սպանվել է մաֆիայի անդամի կողմից, ով եղել է կիմանոյի հագուստով։ Երկրորդ վարկածի համաձայն, Ռեչեթն սպանվել է վագոնի բոլոր ուղևորների կողմից, չհաշված Պուարոն և Բուկը։ Սա տարօրինակ թվացող, բայց միակ վարկածն է, որը բացատրում է բոլոր փաստերը։ Բոլոր 12 ուղևորները կապված են Արմսթրոնգ ընտանիքի հետ։ Նրանք որոշել են վրեժխնդիր լինել։

Քննիչն առաջարկում է Բուկին և հույն բժշկին Կոնստանտինին ընտրել 2 վարկածներից մեկըˋ ոստիկանությանը ներկայացնելու համար։ Երկուսն էլ ընտրում են առաջինը։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոս Նկարագիր
Սեմուել Էդուարդ Ռեչեթ Սպանված։ Հարուստ ամերիկացիˋ կասկածելի անցյալով։ Հանցագործ, նույն ինքը Կասետին, ով տարիներ առաջ սպանել է Արմսթրոնգների ընտանիքի 3-ամյա դստերը։ Ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել որոշակի ձևակերպումներով։
Հեկտոր Ուիլարդ Մակ Քուին Երիտասարդ ոչ հարուստ ամերիկացի, զոհի քարտուղարն ու թարգմանիչը։ Դեյզի Արմսթրոնգի գործը քննող դատախազի որդին։
Էդուարդ Հենրի Մեսթերմեն Անգլիացի։ Զոհի ծառան։ Պատերազմի ժամանակ եղել է գեներալ Արմսթրոնգի բամբերը, ապաˋ սպասավորը։
Պիեռ Միշել ֆրանսիացի, Ստամբուլ-Կալե ուղեգծի սպասարկող։
Մերի Հերմինովա Դեբենհեմ Երիտասարդ անգլուհի, ով աշխատել է որպես դաստիարակչուհի Բաղդադում։ Արմսթրոնգների ընտանիքի նախկին դաստիարակչուհի և քարտուղար։
Գնդապետ Արբեթնոթ Բրիտանացի զինվորական, ով վերադառնում էր Հնդկաստանից։ Ջոն Արմսթրոնգի զինակից ընկերը, ով փրկել էր վերջինիս կյանքը։
Իշխանուհի Նատալիա Դրագամիրովա Տարեց ռուս ազնվական ծագմամբ փախստական։ Սոնա Արմսթրոնգի կնքամայրը։
Հիլդեգարդա Շմիդտ Արմսթրոնգների ընտանիքի խոհարար։
Կոմս Ռուդոլֆ Անդրենի Երիտասարդ հունգարացի ազնվական-դիվանագետ։
Կոմս Ելենա Անդրենի Սոնա Արմսթրոնգի կրտսեր քույրը։
Գրետա Օլսոն Տարեց շվեդ միսիոներ, Դեյզիի դայակը։
Միսիս Քերոլայն Մարթա Հաբարդ Չափազանց շատախոս ամերիկուհի, ով Բաղդադից, որտեղ բնակվում է նրա դուստրը, վերադառնում է տուն։ Ողբերգակ-դերասանուհի։ Սոնայի և Ելենայի մայրը։
Անտոնիո Ֆոսկարելի Զգացմունքային իտալացի գործարար, ով ապրում է Միացյալ Նահանգներում։ Արմսթրոնգների ընտանիքի նախկին վարորդը։
Սայրուս Բեթմեն Հարդմեն Մասնավոր դետեկտիվ,
Էրքյուլ Պուարո Դետեկտիվ։ Վեպի գլխավոր հերոս, ով բացահայտում է Ռեչեթի գործով դեպքերը։
Մսյո Բուկ «Արևելյան ճեպընթացի» տնօրեն
Բժիշկ Ստավրոս Կոնստանտին հույն բժիշկ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)ISBN 1-903047-77-3
  2. The Observer, 31 December 1933 (p.)
  3. John Cooper and B.A. Pyke. Detective Fiction – the collector's guide: Second Edition (pp. 82, 86) Scholar Press. 1994. ISBN 0-85967-991-8
  4. 4,0 4,1 Steve Marcum. «American Tribute to Agatha Christie». Home.insightbb.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8–ին-ին.
  5. Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Collins Crime Club – A checklist of First Editions. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 14)
  6. Vanessa Wagstaff and Stephen Poole, Agatha Christie: A Readers Companion (p. 88). Aurum Press Ltd, 2004. ISBN 1-84513-015-4
  7. Lenta.ru: Кино: В США скончался режиссёр «12 разгневанных мужчин» Сидни Люмет
  8. Murder on the Orient Express (2001)(անգլ.)
  9. Agatha Christie: Murder on the Orient Express (2006) (VG)(անգլ.)

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» հոդվածին։