Ավագ տեսուչ Ջեփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագ տեսուչ Ջեփ
Տեսակգրական հերոս, գեղարվեստական անձ, հեռուստատեսային կերպար և կինոհերոս
ՀեղինակԱգաթա Քրիստի
Ներկայացված էԱռեղծվածային պատահար Սթայլզում, Մեծ քառյակը, Էնդհաուզի առեղծվածը, Լորդ Էջվերի մահը, Մահը ամպերի մեջ, Սպանություններ այբբենական կարգով և One, Two, Buckle My Shoe?
Սեռարական
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Հրարած տիեզերքիցԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
Մասնագիտությունդետեկտիվ
ԳործատուMetropolitan Police?
Դերը կատարել ենՖիլիպ Ջեքսոն, Melville Cooper?, Ջոն Թերնբուլ, Մորիս Դենհեմ, Դևիդ Սուշե և Քևին ՄաքՆելլի

Ավագ տեսուչ Ջեյմս Հարոլդ Ջեփ (անգլ.՝ Detective Chief Inspector James Harold Japp), Սքոթլանդ-Յարդի հորինված աշխատակից, ով հանդիպում է Ագաթա Քրիստիի հեղինակած Էրքյուլ Պուարոյի մասին գրքերում[1]։

Ինչպես Տիկին Լեմոնի և Արթուր Հասթինգսի, Պուարոյի մասին պատմություններում տեսուչ Ջեփի դերը գրքի էկրանիզացիայի ժամանակ չափազանցված էր. «Ագաթա Քրիստիի Պուարոն» սերիալում նրանք հաճախ հայտնվում են այնտեղ, որտեղ նրանք սկզբում չեն եղել։ Ջեփը հիմնականում հանդիպում է 1930-ական թվականների ստեղծագործություններում, և, ինչպես Հասթինգսը, հետո անհետանում է[2]։ Ավելի ուշ գրված նովելներում հանդիպում է Սփենսը, ով իր բնավորությամբ նման է Ջեփին[3]։

Ջեյմս Ջեփը, լինելով ճշտակատար դետեկտիվ, չունի Պուարոյի տաղանդները։ Տարիների ընթացքում նա հարգանքով է լցվում դեպի Պուարոն։ Իրենց խոսակցություններում հաճախ է հիշատակվում Ջեփի կինը՝ Էմիլին։

«Ագաթա Քրիստիի Պուարոն» սերիալում Ջեփի դերը խաղում է Ֆիլիպ Ջեկսոնը[4], իսկ գլխավոր դեր խաղացող Դեվիդ Սուշեն եղել է Ջեփը «Տասներեքը ճաշի սեղանին», որի գլխավոր դերում էր Պիտեր Ուստինովը[5]։

Ֆիլիպ Ջեկսոնը Ջեփին խաղացել է նաև BBC-ի ռադիոբեմադրության մեջ, որը թողարկվել է սերիալի հետ միաժամանակ։ Ջեկսոնի ստեղծած կերպարի առանձնահատկությունները. միջին անգլիական ոստիկանի բավականին ինքնակա բնավորություն, իր գործի պրոֆեսիոնալ, մարդկային ջերմությունից չզրկված, սկզբում մի քիչ կոպիտ և անլուրջ էր վերաբերվում Պուարոյի աշխատանքին, բայց արդյունքում գնահատում է նրա հետ ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Patricia D. Maida , Nicholas B. Spornick Murder She Wrote: A Study of Agatha Christie's Detective Fiction. — Popular Press 1, 1982. — 206 с. — ISBN 978-0879722159
  2. Zemboy, 2008, էջ 167
  3. Zemboy, James The Detective Novels of Agatha Christie: A Reader’s Guide. — McFarland & Company, 2008. — С. 235. — 442 с. — ISBN 0786451688
  4. «An Inspector Calls: Interview with Hercule Poirot's Philip Jackson» (անգլերեն). themortonreport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. Michael R. Pitts Hercule Poirot // Famous Movie Detectives III. — Scarecrow Press, 2004. — С. 75. — 352 с. — ISBN 978-0810836907

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fitzgibbon R. The Agatha Christie Companion. Bowling Green, 1980.
  • Toye R. The Agatha Christie who’s who. NY, 1982.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]