Ն, թե՞ Մ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ն, թե՞ Մ
անգլ.՝ N or M? և պորտ.՝ Tempo de Espionagem[1]
ԱՄՆ-ի առաջին շապիկը, 1941 թվական
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդՉարը արևի տակ
ՀաջորդԴիակը գրադարանում
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչDodd, Mead & Co
Հրատարակման տարեթիվ1941
Կայքagathachristie.com/stories/n-or-m(անգլ.)

«Ն թե՞ Մ» (անգլ.՝ N or M?), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1941 թվականին Collins Crime Club հրատարակչության կողմից[2][3]։ Վեպը պատմում է Թոմի և Թափենս Բերեսֆորդների արկածների մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում և բրիտանական հետախուզությունում աշխատանքը թողնելուց շատ տարիներ անց Թոմին ու Թափենսը իրենց զգում են անպետք և խաղից դուրս։ Երբ Թոմի Բերեսֆորդին առաջարկում են ևս մեկ անգամ քողարկման տակ աշխատել, Թափենսը որոշում է ուղեկցել նրան՝ անկախ նրանից, թե ունի արդյոք նա իր ծառայությունների կարիքը, թե ոչ։

Զույգն սկսում է փնտրել գերմանացի գործակալի, ով ներխուժել էր Բրիտանական հրամանատարության շարքեր։ Մի անգլիացի գործակալ, որ հետևել էր այդ գերմանացուն, թողել էր ծածկագրված հաղորդագրություն․ «Ն, թե՞ Մ։ Սոնգ-Սուզի»։ Հրանտը գիտեր, որ Սոնգ-Սուզին Սան-Սուսին է, մի հյուրանոց Լիհեմփթոնում, իսկ Ն-ն և Մ-ն գերմանացի լրտեսներ էին։ Թոմին ուղևորվում է Սան Սուսի, որպեսզի պարզի, թե այնտեղ են գտնվում արդյոք Ն-ն և Մ-ն, թե նրանցից մեկը, ինչպես նաև պարզելու նրանց ինքնությունը։

Սյուժետային շղթան լի է անսպասելի շրջադարձերով և ունի անսպասելու հանգուցալուծում։

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն-ի և Մ-ի մասին նախկինում լսել էինք, դրանք երկու ամենավտանգավոր և գիտակ գերմանացի լրտեսներ են։ Նրանց առաքելությունն է օտար երկրում ստեղծել հինգերորդ շարասյուն և դրանով կապ պահել Գերմանիայի հետ։ Մեզ հայտնի է, որ Ն-ն տղամարդ է իսկ Մ-ն կին։ Բացի դրանից մենք միայն գիտենք, որ նրանք Հիտլերի կարևոր էմիսարներն են։ Մի ծածկագրում, որը գտել էինք պատերազմի վերջում, հանդիպեցինք այսիպիսի նախադասության․ «Անգլիայի համար, կարծում եմ, Ն-ն և Մ-ն։
Լիազորություններն անսահման են։
- Ա․ Քրիստի, «Ն թե՞ Մ»

Գրական քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Observer թերթում 1941 թվականի դեկտեմբերի 7-ին վեպի մասին գրվել է․ «Ագաթա Քրիստին որոշեց հանգստանալ Էրքյուլ Պուարոյից և հրաշալի դետեկտիվից, որպեսզի գրի լրտեսական թեթև վեպ պատերազմական թեմատիկայով․․․ Երիտասարդ զույգը, հորինված Միսիս Քրիստիի կողմից, արդեն հասել է միջին տարիքի, սակայն առաջվա պես ախատունակ է, չնայած հազիվ խուսափեցին թակարդից։ Լավ վերջաբան և լիակատար հաճույք»[4]։

The Guardian թերթի 1941 թվականի դեկտեմբերի 30-ի կարճ գրախոսականում գրված է․ «Միսիս Քրիստին իրեն ցույց տվեց ավելի հնարամիտ տեսանկյունից, քան երբևէ, և հատկապես հիացնում է, թե ինչպես է հերոսն ինքն իրեն գերությունից ազատում»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. Агата Кристи. Икс или игрек? / Пер. И. Бернштейн. — М.: Эксмо, 2009. — ISBN 978-5-699-29872-3
  3. Агата Кристи. Агент Н или М. — М.: Политиздат, 1991. — ISBN 5-250-01467-4
  4. «Agatha Christie takes time off from Poirot and the haute cuisine of crime to wrote a light war-time spy thriller… Mrs. Christie’s bright young couple, now middle-aged but active as ever, are nearly trapped. Nice surprise finish and all-round entertainment». Maurice Richardson. The Observer, December 7, 1941 (էջ 3)
  5. «Mrs. Christie shows herself as ingenious as ever, and one admires especially the way in which the hero snores himself out of captivity». E.R. Punshon, The Guardian, December 30, 1941

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Роман «Агент Н или М» в библиотеке Lib.ru Արխիվացված 2009-08-30 Wayback Machine