Կապույտ գնացքի առեղծվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ գնացքի գաղտնիքը
անգլ.՝ The Mystery of the Blue Train և անգլ.՝ O Mistério do Comboio Azul[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներԷրքյուլ Պուարո
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել է1928
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՄեծ քառյակը
ՀաջորդՅոթ թվահարթակների գաղտնիքը
 The Mystery of the Blue Train

«Կապույտ գնացքի առեղծվածը» (անգլ.՝ The Mystery of the Blue Train), Ագաթա Քրիստիի 1928 թվականի վեպը Էրքյուլ Պուարոյի մասին ստեղծագործությունների շարքից։ Հայերեն թարգմանությունը հրատարակվել է 2022 թվականին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուարոն նստում է «Կապույտ գնացք» (ֆր.՝ Le Train Bleu), որը ուղևորվում է դեպի Լազուր ափ։ Այդ նույն գնացքն է նստում նաև Քեթրին Գրեյը, որն առաջին անգամ ժառանգություն ստանալուց հետո, անց է կացնում ձմեռային արձակուրդները Անգլիայից դուրս։ Գնացքում նա ծանոթանում է հարուստ ամերիկացի ժառանգորդուուհու՝ Ռութ Քեթթերինգի հետ, ով փախչել է իր ընտանիքից, հանդիպելու համար իր սիրեկանին։ Հաջորդ առավոտյան Ռութին հայտնաբերում են սպանված իր կուպեում։ Գողացված են անգին սուտակներ, որոնք, հնարավոր է, ժամանակին պատկանում էին Եկատերինա երկրորդին։ Բացի այդ, կուպեի մոտ սպանված զոհը նկատել էր մի կասկածելի մարդու։ Այդ ամենը դրդում է Պուարոյին սկսել մարդասպանի որոնումները։

Վեպի սյուժեն հիմնված է 1923 թվականի «Պլիմության էքսպրես» (անգլ.՝ The Plymouth Express) պատմվածքի վրա, որը զետեղվել է Պուարոյի վաղ գործերը (անգլ.՝ Poirot's Early Cases) պատմվածքների հավաքածուի մեջ, որը հրատարակվել է Բրիտանիայում միայն 1974 թվականին, իսկ ԱՄՆ-ում 1951 թվականին։

Այդ վեպում առաջին անգամ հայտնվում է Սենթ-Մերի-Միդ (անգլերեն՝ St. Mary Mead) փոքրիկ գյուղի մասին նկարագրությունը, որը հետագայում դառնում է Միսս Մարփլի տունը։

Վեպի կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրքյուլ Պուարո - հիասքանչ մասնավոր դետեկտիվ
  • Ռուֆուս Վան Ալդին - ամերիկացի միլիոնատեր
  • Ռութ Քեթթերինգ - Ռուֆուսի դուստրը
  • Դերեք Քեթթերինգ - Ռութի ամուսինը
  • Միրել - պարուհի, Դերեքի սիրուհին
  • Մայոր Ռիչարդ Նայտոն - նախկին զինվորական, Վան Ալդինի քարտուղարը
  • Ադա Մեյսոն - Ռութի աղախինը
  • Քեթրին Գրեյ - երիտասարդ անգլիացի կին
  • Ռոզալի Թեմփլին - Քեթրինի զարմուհին
  • Լենա Թեմփլին - Ռոզալիի դուստրը
  • Կոմիսար Կո - ոստիկանության կոմիսար
  • Ջորջ - Պուարոյի սպասավորը

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի սյուժեն ընկած է Ագաթա Քրիստիի Պուարո շարքի «Երկնագույն գնացքի գաղտնիքը» (2005) շարքի հիմքում[3]։ Էրքյուլ Պաուրոյի դերում էր՝ Դևիդ Սուշեն։ Ամերիկացի միլիոնատեր՝ Ռուֆուս Վան Ալդենի դերում էր՝ Էլիոտ Գուլդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ գնացքի առեղծվածը» հոդվածին։