Միսս Մարփլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միսս Մարփլը, որը կարող է նաև լինել Ջեյն Մարփլ, Ագաթա Քրիստիի ստեղծած հերոսներից է։ Հերկուլ Պուարոյի հետ մեկտեղ Մարփլը համարվում է Ագաթա Քրիստիի ամենահայտնի հերոսներից։ Նա հանդիպում է գրողի 12 տարբեր նովելներում։ Նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր այս նովելների հիման վրա։ Մարփլի դերը կատարել են 8-ից ավել տարբեր դերասանուհիներ։

Նկարագիր[խմբագրել]

Ջեյն Մարփլը տարեց կին է, որը ապրում է Ագաթա Քրիստիի հորինած Սուրբ Մարիամի Մարգագետին գյուղում։ Նրան բոլորը սիրում և հարգում են։ Նա երբևէ չի ամուսնացել և ապրում է միայնակ։ Նրա զարմիկը Ռայմոնդ Վեստն է։ Նա պրոֆեսսիոնալ դետեկտիվ չէ, բայց ունի շատ սուր մտածողություն և գտնում է բոլոր առեղծվածների բանալիները։ Ըստ Ագաթա Քրիստիի նկարագրության՝ նա փոքրիկ տիկին է, փարթամ չէ, ունի շատ բարակ ձայն և միշտ շյուղագործում է։ Միսս Մարփլը երբևէ չի աշխատել և ծերության օրոք ապրում է իր զարմիկի ֆինանսական օգնությամբ։ Բայց նա շատ զարգացած է և շատ լավ իմանում է մարդկային անատոմիան, որը որ նրան օգնում է շատ հանելուկների բացահայման մեջ։ Երիտասարդ ժամանակ ուսուցանել է շատ լավ դպրոցներում։ Նա չի սերում ազնվական տոհմից, բայց միշտ շփում է ունենում ազնվականների հետ և հարգված է նրանց շրջապատում։ Ըստ Քրիստիի նկարագրության, նա միշտ կրում է գլխարկ և հագնվում է շատ կոկիկ ու պարկեշտ ձևով։

Ագաթա Քրիստին վերջին անգամ Մարփլին հիշատակում է իր «Մոռացված սպանություն» նովելում, բայց նովելը հրատարակվել է գրվելուց շատ ուշ, քանի որ Քրիստին ձեռագրերը պահել էր գաղտնի պահարանում, և այն հայտնաբերվել է միայն իր մահվանից հետո։

Միսս Մարփլը նովելներում[խմբագրել]

  1. Սպանություն քահանայի տանը (1930)
  2. Մի Մարմին Գրադարանում (1942)
  3. Շարժվող մատը (1943)
  4. Հայտարարված է սպանություն (1950)
  5. Սպանություն հայելիների հետ (1952)
  6. Աշորայով լի Գրպան (1953)
  7. 16։50-ի գնացքը (1957)
  8. Հայելին կջարդվի (1962)
  9. Կարիբիան հանելուկը (1963)
  10. Բերթրամի հյուրանոցում (1965)
  11. Նեմեսիս (1971)
  12. Մոռացված սպանություն (գրված մոտ 1940-ին և հրատարակված 1976-ին)