Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Սուրբ Սարգիս (այլ կիրառումներ) 
Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի
Saint Sargis Armenian Apostolic church of London

##Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն) (Մեծ Լոնդոն)
Set01-church1.svg
Եկեղեցու դիրքը Մեծ Լոնդոնի քարտեզին
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Մեծ Բրիտանիա Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Կոորդինատներ 51°29′59.08″ հս. լ. 0°11′37.27″ ամ. ե. / 51.499747, -0.19368851°29′59.08″ հս. լ. 0°11′37.27″ ամ. ե. / 51.499747, -0.193688
Օծման թվական 1923 թ. հունվարի 11[1]
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ լավը
Առաջնորդ քահ. Շնորք Բաղդասարյան (Shnork Baghdassarian)[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ(ներ) Արթուր Դեվիս և Չարլզ Մյուես[1]
Ճարտարապ. ոճ Հայկական
Հիմնադիր(ներ) Գալուստ Գյուլբենկյան[1]
Կառուցման սկիզբ 1922 փետրվար[1]
Կառուցման ավարտ 1923 թ. հունվարի 11[1]
Commons-logo.svg Վիքիպահեստում

Լոնոդնի Սուրբ Սարգիս եկեղեցի (անգլ.՝ St.Sargis Armenian Apostolic church of London), Հայ Առաքելական եկեղեցու տաճար Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Քենսինգտոն թաղամասում։

Եկեղեցին գտնվում է հետևյալ հասցեում. St Sarkis Armenian ChurchIverna Gardens, Kensington London W8 6TP, UK։

Պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ ՝ Հայերը Մեծ Բրիտանիայում և Հայերը Լոնդոնում

Եկեղեցու կառուցման աշխատանքները հովանավորել է հայ գորածարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանը տեղի հայ համայնքի «հոգևոր մխիթարության»[1] և հավաքի վայր ապահովելու համար։ Եկեղեցու կառուցման աշխատնքները սկսվել էին 1922 թվականի փետրվար ամսին, իսկ վերջացել են 1923 թ. հունվարի 11, երբ էլ եկեղեցին օծվել է։ Եկեղեցուն մերձ գտնվող քահանայի տունը նույնպես կառուցվել է եկեղեցու կառուցման ընթացքում։ Եկեղեցու ճարտարապետներն են եղել Արթուր Դեվիսը en (անգլ.՝ Arthur J. Davis) և Չարլզ Մյուեսին en (անգլ.՝ Charles Mewes), ով գծել է եկեղեցու գծապատկերը, հիմնվելով Հայաստանում գտնվող 13-րդ դարի Հաղպատավանքի զանգակատան կառուցվածքին։ Եկեղեցուն ներքուստ և արտաքուստ կառուցված է Պորթլենդից բերված քարով[1]։

1937 թվականին եկեղեցու հյուսիսային մասոմ ապսիդաձև մկրտության ավազան է կառուցվել, իսկ արևմտյան կողմից տաճարը լայնացրել են ավելի շատ մարդ ընդունելու համար։ Ավելի ուշ, 1950 թվականին հարավ-արևելյան մասում խորան է ավելացվել։ Բոլոր այդ ավելացումները կատարել են Հոլոուեյ եղբայրները (անգլ.՝ Holloway Brothers) Դեվիսի և Մյուեսի ղեկավարության ներքո[1]։

Ժամանակակից իրավիճակ[խմբագրել]

Այժմ եկեղեցին ֆինանսավորվում է Գյուլբեկյանի կողմից հիմնադրված հիմնադրամից[1]։

Եկեղեցու պահպանություն[խմբագրել]

Եկեղեցու Հոգաբարձական խորհուրդը[1].

  • Հրաչ Չիլինգարյան (Hratch Tchilingirian, PhD, նախագահ)
  • Ջոն Կյուրկջյան (John Kurkjian, MA, տեղակալ)
  • Գագիկ Ստեփան-Սարգսյան (Gagik Stepan-Sarkissian, PhD, քարտուղար)
  • Հովնան Համբարձումյան (Hovnan Hampartsoumian, FCA, գանձապահ)

Եկեղեցու հոգաբարձուները[խմբագրել]

  • Քրիստոֆեր Արրաթոն (Christopher Arratoon)
  • Լևոն Չիլինգարյան (Levon Chilingirian, OBE)
  • Փոլ Գյուլբենկյան (B Paul Gulbenkian, LLB)
  • Գրեգորի Քինգ-Անդերվուդ (Gregory King-Underwood)
  • Սթիվ Մուրադյան (Steve Mouradian)
  • Ստեփան Հովհաննեսով (Stepan Ovanessoff)
  • Արմենակ Տոպալյան (Armenag Topalian)[1]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին Հաղպատի վանքի զանգակատան կրկնօրինակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]